ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 6-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:27-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների հետազոտմամբ կամ արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Կարող եք շատ ուտել:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 21:27-ից, վախերի դեմ պայքարելու օր է: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով, տան կահավորմամբ, մաքրությամբ զբաղվելը, կաթ ու կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տանելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների, ձեռքի աշխատանքի՝ կարելու, գործելու համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, մազերը կտրել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշանները կապված կլինեն կոտրվելու, փչանալու հետ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0