ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 862 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 30-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 18:07-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:16-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և պիտանի գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է չար, ագրեսիվ ու նախանձ լինելը, կենդանական սնունդ օգտագործելը, թռչուններ սպանելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 17:16-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների ու կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, մակաբույծների խայթոցը, փչանալն ու կոտրվելը: Ներդաշնակ կլինեն մեղմ երանգները, դեղնականաչը: Վատ կլինի կարմիրը: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 862 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0