ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 886 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 2-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:56-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակել, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, ծրագրելը, պիտակավորելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 18:56-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է գիտակցության մթագնման իմաստով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելն ու միայնակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, պայմանագրեր կնքել, քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի և հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Հում, դառը, աղի, կծու ուտեստներ փորձեք, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 886 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0