ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 778 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 16-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:08-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդելու, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 09:08-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա: 

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը, զանգի ղողանջը, ծիածանի կամ կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, քորոց կորցնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Խորհուրդ է տրվում սառը ուտելիք, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք ու քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 778 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0