ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 828 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 13-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 03:22-ից՝ Կշեռքի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:07-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներն քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: 

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 05:07-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Օգտակար կլինի քնելուց առաջ օրգանիզմը ջրով մաքրելը, կարճ ժամանակով ոտքերը սառը ջրի մեջ պահելը:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Անկանխատեսելի օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք ու ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, փչանալն ու կոտրվելը: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտն ու ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ջրալի, ոչ քաղցր ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ քնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 828 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0