ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 929 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 10-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 15:01-ից՝ Կույսի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:17-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 01:17-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Ուշադիր եղեք աշխարհին ու ինքներդ ձեզ: Իմունիտետն այսօր փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Պրովոկացիաներին մի տրվեք: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը, կոտրվելն ու փչանալը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Ուտելու հարցում չափավոր եղեք, կեսօրից մայրամուտ մի կերեք: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 929 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0