ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի դեկտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 320 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 26-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 18:15-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:48-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ արժե ծրագրել հենց լուսնային 14-րդ օրը: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 14:48-ից, մարմնային գայթակղությունների օր է: Անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է հայհոյելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին ու լոբազգիներին: Կսրվեն ֆոբիաները, վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: 

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա գիտակցելու, աշխարհը բացահայտելու օր է: Կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը՝ ծխել, մերժել երեխաների խնդրանքն ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր ըմպել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 320 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0