ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի դեկտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 592 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 21-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:07-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն կամ կոտրել այն: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելը, ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է սովորելու, խոհանոցում աշխատելու համար, իսկ հպարտությունը, սուտն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ գերակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 13:07-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր բոլոր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, վերահսկել ֆիզիկական առողջությունը: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Չի կարելի աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների և ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Հեղուկ շատ օգտագործեք; Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 592 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0