ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի դեկտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 525 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 16-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:23-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 12:23-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Ուշադիր է պետք լինել սննդակարգին: Կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ուրախության, ստեղծագործելու, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություններ սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշան կլինի կրակ ու կայծակ տեսնելը: Լավ է առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք: Լավ է երազում տոն, կրակ ու լույս տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 525 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0