ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի դեկտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 569 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 15-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 20:55-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:01-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելն ու մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 12:01-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնն ու ժամերի կանգ առնելը, զանգի ղողանջը, ծիածանի ու կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, քորոցները կորցնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Խորհուրդ է տրվում սառը սնունդ, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք ու քնեք լույսի ներքո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 569 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0