ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի դեկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 668 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 11-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 14:10-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:18-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է հայելուն երկար նայելը, բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:18-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրություն ունենալ, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպել, աշխատել հողի ու քարի հետ: Բարենպաստ է օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է նվերներ տաք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի երազում տեսնելիս: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, փչանալն ու կոտրվելը: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 668 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0