ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 545 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 30-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 07:03-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:35-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 12:35-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած ու գողացված իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների ու կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից և մորթուց իրեր կրել, վիճել: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, մակաբույծների խայթոցը, փչանալու, կոտրվելու հետ կապված ամեն ինչ: Նախապատվությունը տվեք մեղմ գույներին, դեղնականաչին, խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 545 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0