ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 30.11 - 06.12
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1686 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը լավ բաներ է խոստանում: Նրա գլխավոր առանձնահատկությունն այն կլինի, որ պիտի արագ գործեք: Երբեմն ստիպված եք լինելու փոխել ծրագրերն ու ոտքի վրա որոշումներ ընդունել, բայց դուք նույնիսկ նման իրավիճակներում խուճապի չեք մատնվի:

Հավանական է անսպասելի առաջընթաց գործերում: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, նշանի որոշ ներկայացուցիչներ ազդեցիկ համախոհներ կգտնեն: Շատերը պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել, դուք կկարողանաք ընտրել՝ ում հետ արժե գործ ունենալ:

Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում: Հիմա դուք բոլորի հետ հրաշալի լեզու կգտնեք: Նրանք, ովքեր ձեզ նախկինում թերագնահատում էին, պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, ինչ-որ մեկն առաջին հայացքից կարող է սիրահարվել ձեզ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Սա վատ շաբաթ չէ, բայց չմտածված արարքները կարող են ամեն ինչ փչացնել, նույնը կանեն նաև տաք գլխով ասված խոսքերը: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ: Սակայն դրանք ոչ մի ձևով չեն ազդի ձեր ծրագրերի վրա. ձեր ուժերի սահմաններում կլինի ծագած բոլոր դժվարությունները հաղթահարելը:

Հնարավոր են համագործակցության կամ նոր աշխատանքի անսովոր առաջարկներ: Չի բացառվում՝ կիրառում գտնվի ձեր տաղանդներին, որոնք նախկինում անիմաստ էին թվում: Պետք կգա նաև այն, ինչ հասցրել եք սովորել վերջին ժամանակներս:

Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի: Այս շաբաթ պիտի կարևոր զրույցներ վարեք: Սեփական ճշմարտացիությունը կկարողանաք արագ պաշտպանել: Շաբաթվա առաջին կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար, իսկ երկրորդը նոր ծանոթություններ է խոստանում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Եթե դուք այս շաբաթվա համար մեծ ծրագրեր ունեք, արժե դրանց իրագործման հարցում շտապել: Շաբաթվա առաջին կեսը հնարավորություն կտա շատ գործերից գլուխ հանել, այդ թվում՝ բարդերից: Հաջողության գլխավոր գաղտնիքն այն կլինի, որ դուք արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ, միանգամից կմտապահեք պիտանի տեղեկատվությունը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը գործնական ոլորտում կնվազի: Ավելի ու ավելի դժվար կդառնա սկսածն ավարտելը, կմեծանա հանգստի պահանջմունքը: Դուք հաճախ կշեղվեք, իսկ դա երբեմն սխալների կհանգեցնի: Լավ է խուսափեք չարդարացված ռիսկից և շտապողական որոշումներից:

Իսկ ահա անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն ողջ շաբաթվա ընթացքում: Դուք լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, միշտ կկարողանաք նրանց վրա հենվել: Չեն բացառվում սիրային անակնկալները, անսպասելի խոստովանությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բացառապես բարենպաստ կլինի: Այդ շրջանը ձեզ կօգնի շատ բաների նորովի նայել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կտեսնեն այն, ինչ նախկինում չեն նկատել: Դա կօգնի նրանց ճիշտ որոշումներ ընդունել, վերամշակել ծրագրերը: Չի բացառվում՝ ձեզ մոտ առաջ եկած գաղափարները մասնագիտական գործունեության նոր փուլի սկիզբ դնեն: Շրջանը լավն է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք շատ լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, շատ ժամանակ կանցկացնեք նրանց հետ: Միասին կկարողանաք բոլորի համար կարևոր խնդիրներ լուծել:

Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նույնքան նշանակալի չի լինի: Այդ հատվածում լավ է ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրեք: Ամենայն հավանականությամբ, օգտակար կլինի ժամանակավորապես ստվերում մնալը. այդժամ ոչ ոք չի խանգարի ձեզ իրագործել այն, ինչ մտածել եք: Ֆինանսական դժվարություններ կծագեն: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեբն, այնպես որ՝ շատ վշտանալ պետք չէ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է: Հարմար ժամանակ է ամենատարբեր գործերի համար, հատկապես լավ կտրվեն նրանք, որոնք ստեղծագործ մոտեցում կպահանջեն: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, և դա ձեր առավելությունը կդառնա: Հնարավոր են հաջող գործարքներ, ինչպես նաև դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

Շաբաթվա երկրորդ կեսը անհանգիստ կլինի: Այստեղ շատ կարևոր կլինի ժամանակը ճիշտ բաշխելու, այն խելամիտ անցկացնելու ունակությունը: Կարևոր կլինի ուժերը դատարկ բաների վրա չվատնելը, այնպիսի գործերով չտարվելը, որոնցից ոչ ոք օգուտ չունի: Արագ կընդլայնվի շփման շրջանակը, կողքին նոր մարդիկ կլինեն, և ամեն անգամ չեք կարողանա շփման մեջ արագ ճիշտ տոն ընտրել: Բայց դուք խուճապի չեք մատնվի ու բոլորի հետ լեզու կգտնեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք շատ ճշգրիտ կլինեն: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին և ձեր առավելությունը կդառնա: Քանի դեռ մարդիկ մտածում են, թե ինչ նախաձեռնել և ինչի դա կարող է հանգեցնել, դուք կգործեք ու հաջողության կհասնեք: Կարող են լուծվել մասնագիտական հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ: Չեն բացառվում բիզնեսի հետ կապված լավ նորությունները:

Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Գործեր սովորականից շատ կլինեն, ամեն ինչ հասցնելու համար պիտի շտապեք: Հնարավոր են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ, չի բացառվում՝ գործ ունենաք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Կարևոր կլինի ձեզ վրա շատ բան չվերցնելն ու խոստումների հարցում չշտապելը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած, վառ, արդյունավետ ու հետաքրքիր շաբաթ է: Ձեզ հազար ու մի գործեր են սպասվում, որոնցից յուրաքանչյուրը յուրովի գրավիչ կլինի: Շուրջը շատ կլինեն մարդիկ, որոնց հետ շփումները կուրախացնեն ու կոգևորեն: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք կազդեն ձեր կյանքի վրա, հնարավոր է նույնիսկ՝ արմատապես փոխեն այն:

Ցանկացած հնարավորություն օգտագործեք նորը սովորելու համար, նույնիսկ եթե կասկածում եք, որ դա երբևիցե պետք կգա: Զարմանալի զուգադիպություններն ու հաճելի անակնկալները շատ կլինեն: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք օգտակար կլինեն ֆինանսական տեսանկյունից: Նշանի որոշ ներկայացուցիչներ շատ շահավետ գործարքներ կկնքեն: Շաբաթվա վերջը ընտանիքում հաճելի իրադարձություններ է խոստանում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի շաբաթ է համարձակ փորձարկումների համար: Դուք շատ բաներով կհետաքրքրվեք, հազար ու մի բան կպահեք ձեր մտքում, պարադոքսալ, բայց ճիշտ եզրակացություններ կանեք այն ամենից, ինչ կհասցնեք նկատել: Չեն բացառվում արդյունավետ գործնական բանակցությունները: Նշանի որոշ ներկայացուցիչների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նրանք վաղուց էին երազում: Դուք անջնջելի տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնց հետ կկիսվեք ձեր գաղափարներով: Երբեմն մի քանի բառն էլ բավական կլինի, որպեսզի ձեզ հանճար համարեն:

Միապաղաղ աշխատանքը սովորականից արագ կհոգնեցնի: Մտածեք՝ արդյոք չի կարելի այն մեկ ուրիշին հանձնարարել: Նման մարդ ամենայն հավանականությամբ կգտնվի: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնցում ժամանակի հետ ռոմանտիկ նոտաներ կհայտնվեն: Ինչ-որ մեկը կսիրահարվի ձեզ, իսկ դու ձեր գլուխը չեք կորցնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը լավ կդասավորվի, եթե չշտապեք: Մի գործից դեպի մյուս գործը նետվելու, մի բանը չավարտած մի ուրիշ բանին անցնելու ու անհապաղ արդյունքներ ակնկալելու մեջ ոչ մի լավ բան չի լինի: Տրամադրվեք, որ հիմա պետք է աշխատել, իսկ դրա համար պարգևն ավելի ուշ կլինի: Սպասելու ունակությունը հիմա շատ պետք կգա:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում՝ հանդիպեք մարդկանց հետ, որոնք ժամանակին չգիտակցելով հատել են ձեր ճանապարհը, խոչընդոտներ են ստեղծել նրանում: Նկատի ունեցեք, որ հիմա չարժե քննարկել հին խնդիրները, լավ է կենտրոնանաք ներկայի վրա: Հին խնդիրները պարզապես պետք է մի կողմ նետել: Հնարավորություն կլինի նաև վերականգնել նախկին կապերը, ինչպես նաև վերադարձնել ներդաշնակությունը սիրային հարաբերություններում, եթե դրանք վերջերս լարված էին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած, վառ ու հիշարժան շաբաթ է: Այն հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով լի կլինի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց հիմա դա ձեզ միայն կուրախացնի: Հնարավոր են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Հաճախ դրանք տեղի կունենան նրա շնորհիվ, որ ժամանակին նախաձեռնող կլինեք, ձեր գաղափարներով կկիսվեք հենց այն ժամանակ, երբ շրջապատողները դրա կարիքն ունենան: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կփոխեն իրենց կարծիքը:

Կյանքի շատ բնագավառներում լուրջ փոփոխություններ տեղի կունենան, եթե ինքներդ անեք առաջին քայլերը: Այնպես որ՝ լավ ժամանակների մի սպասեք, մտածեք, թե ինչի կուզենայիք հասնել և սկսեք գործել: Այս շաբաթվա որոշ իրադարձություններ, որոնք առաջին հայացքից ձեզ հետ անմիջական կապ չեն ունենա, կարող են ձեզ հետաքրքիր ու կարևոր մտքեր տալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար շաբաթ է դիրքերն ամրապնդելու, ազդեցիկ համախոհներ ձեռք բերելու համար: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր ամեն խոսքը, ոտքի վրա յուրացնել ձեր գաղափարները միայն նրա համար, որ կզգան՝ հաջողության եք հասնելու: Բայց նկատի ունեցեք, որ գործնական հարաբերությունները ընտրողական վերաբերմունք են պահանջելու: Չարժե շուրջը բոլորին վստահել, հատկապես նրանց, որոնք չափազանց համառորեն են փորձում հետաքրքրել ձեզ: Ցանկալի չէ նաև գործնական ու անձնական հարաբերությունները խառնելը:

Բազում ծրագրեր կունենաք, բայց դրանց իրագործման համար համբերատարություն է պետք: Մի տաքացեք ու մի շտապեք, աշխատեք հետևողական գործել, անհապաղ հաջողություններ ու հաղթանակներ չակնկալել: Ոչ մեծ ֆինանսական խնդիրներ կծագեն. դրանք հաճախ կապված կլինեն ձեր մտերիմների աճող պահանջմունքների հետ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթը հարուստ կլինի ոչ այնքան կարևոր իրադարձություններով, որքան լավ գաղափարներով: Դուք ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել, իսկ կարևոր այն է, որ ճիշտ եզրակացություններ կանեք, կկանխատեսեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Շրջապատողները սկզբում կկասկածեն ձեր եզրահանգումներին, բայց շաբաթվա կեսին կփոխեն իրենց կարծիքը, քանի որ կհասկանան՝ դուք ճիշտ ճանապարհի վրա եք:

Հոգ տարեք ձեր հոգեկան ու ֆիզիկական հարմարավետության մասին: Հիմա հենց դա է ձեզ անհրաժեշտ էներգիայի պաշարները լրացնելու, ձեզ ավելի առույգ զգալու համար: Հաջողության հանդեպ վստահություն կհայտնվի, իսկ դրան կհետևի գործելու ցանկությունը: Դուք կզբաղվեք նրանով, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք, կլուծեք նախկինում փակուղու առաջ կանգնեցրած հարցերը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1686 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4