ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 23.11 - 29.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2285 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա գլխավոր դժվարությունն այն է, որ ստիպված եք լինելու բազմաթիվ գործեր միաժամանակ անել, մտքում մեծ քանակի ինֆորմացիա պահել ու հիշել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների մասին: Դա հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Հեշտ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք հասցրել են հարմարվել կյանքի նման ռիթմին: Իսկ նրանց, որոնք վերջերս ոչ մի տեղ չէին շտապում, նոր ռիթմի մեջ մտնելու համար ժամանակ պետք կգա:

Ամենանշանակալի հաջողություններին կհասնեն նրանք, որոնք կարողանում ու սիրում են փորձարկումներ անել, հաճույքով են նոր գործեր ստանձնում, չեն փորձում ամեն գնով հետևել ավանդույթներին: Այս շաբաթ դուք պետք է շատ անսովոր ու համարձակ որոշումներ ընդունեք:

Նշանակալիորեն կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները՝ և՛ գործնական, և՛ անձնական բնույթի: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում՝ ձեզ հետ ուզենան ընկերանալ նրանք, որոնց մասին նախկինում շատ եք լսել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շտապելու կարիք չկա: Շաբաթվա առաջին կեսը հարմար է ծրագրեր կազմելու և դրանք համախոհների հետ քննարկելու համար: Շատ ժամանակ կանցնի զրույցների մեջ: Չի բացառվում՝ կողքից այդ զրույցներն անիմաստ թվան, բայց դուք հետաքրքիր բաներ կիմանաք կամ այնպիսի բան կլսեք, որը ձեզ հետաքրքիր մտքեր կտա: Ավելի ուշ ձեզ կարևոր նորություններ են սպասվում: Իրենց մասին կարող են հիշեցնել վաղեմի ծանոթները, և դա շատ տեղին կլինի. դուք ուրախությամբ կվերականգնեք հին կապերը:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կշատանան նոր գործերն ու խնդիրները: Դրանցից գլուխ հանելն ամեն անգամ հեշտ չի լինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ նպատակին հասնելու համար ստիպված են լինելու հաղթահարել խոչընդոտները: Բայց դա նրանց չի ստիպի հրաժարվել մտածածից: Անկախ պայմաններից՝ հաջողության հասնելու շանսերը մեծ են:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը անսովոր, հագեցած ու հետաքրքիր կլինի: Ե՛վ դուք, և՛ շրջապատողները հետաքրքիր գաղափարներ կունենաք, ինտուիցիան էլ անսխալ կհուշի, թե դրանցից որոնք կարելի է իրագործել հենց հիմա: Հավանական են անսովոր պատահարներ, տարօրինակ զուգադիպություններ, որոնք կօգնեն ձեզ շատ իրադարձությունների նորովի նայել: Երկվորյակները ոտքի վրա կսովորեն այն, ինչ կարող է օգտակար լինել, հաճույքով կշփվեն մարդկանց հետ, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով:

Շաբաթվա երկրորդ կեսին համբերատարության ու ինքնատիրապետման կարիք կլինի: Շրջապատողների հետ հարաբերությունները ավելի լարված կլինեն, քան սովորաբար: Դժվարությամբ կխուսափեք տարաձայնություններից, հաճախ վեճեր թույլ չտալու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Կարևոր գործերում արժե հույս դնել սեփական ուժերի վրա: Ինչքան քիչ աջակցության կարիք զգաք, այնքան լավ ձեզ կզգաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը դրական հույզերով ու հաճելի պահերով հագեցած կլինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, հանդիպումներ, որոնց համար ուրախ կլինեք: Շատ նախաձեռնություններ հաջող կլինեն, նույնիսկ եթե հաղթանակի լուրջ հույսեր չէիք փայփայում, այլ նոր գործ էիք ստանձնել պարզապես հետաքրքրասիրությունից դրդված:

Հնարավորություն կունենաք հետաքրքիր ծանոթություններ հաստատել: Չի բացառվում՝ գործնական հարաբերությունների սկիզբը, որոնք ոչ միայն օգտակար կլինեն մասնագիտական պլանում, այլև շատ հաճելի: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից՝ երբեմն ինքներդ էլ դա չնկատելով:

Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը: Դուք պետք է զբաղվեք հետաքրքիր, անսովոր գործերով, որոնք թույլ կտան զարկ տալ երևակայությանը: Դա կոգեշնչի ու թևեր կտա, դուք կսկսեք կյանքին լրիվ այլ կերպ նայել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր կլինի իրատես լինելը, իսկ դուք դա անել չեք ուզենա: Ավելի հաճելի կլինի օդային ամրոցներ կառուցելն ու երազելը, թե ինչ հաջող կարող էր ամեն ինչ դասավորվել: Աստղերը բարյացակամ կլինեն ձեր հանդեպ, և եթե դուք մտածելուց անցնեք վճռական գործողությունների, արագ հաջողությունների կհասնեք: Հաճույքով կօգնեն ընկերները, հին ծանոթները, ինչպես նաև մարդիկ, որոնց ինքներդ ժամանակին օգտակար ծառայություններ եք մատուցել: Լավ թիմ հավաքեք ու առաջ շարժվեք:

Ուշադրություն դարձրեք ձեր ապրումներին, ժամանակ գտեք դրանք վերլուծելու համար: Շանս կա՝ հասկանաք, թե ինչն է իրականում անհանգստացնում ձեզ, ինչն է խանգարում վճռական քայլեր անել ու առաջընթացի հասնել:

Շաբաթվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է ուսման, հետազոտական գործունեության, տարաբնույթ փորձարկումների համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա առաջին կեսը բացառապես արդյունավետ կանցնի: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, դուք փաստացի ստանձնած բոլոր գործերում դրական արդյունքների կհասնեք: Օգտակար կլինեն վաղուց ստացած գիտելիքները: Շրջապատողները կհիանան ձեր տաղանդներով ու կարողություններով: Ձեզ կհավատան մարդիկ, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված ձեր ծրագրերի ու ձեր հանդեպ:

Ժամանակի ընթացքում գործնական ակտիվությունը կնվազի, դուք հաճախ կշեղվեք, որոշ խնդիրների քննարկում կհետաձգեք: Հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կլինի: Ցավոք, մտերիմները երբեմն չեն հասկանա, որ ձեզ դադար է պետք ու կփորձեն ձեզ վճռական գործողությունների մղել: Լուրջ կոնֆլիկտի բանը չի հասնի, բայց մեկ-երկու լարված պահեր հնարավոր են:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ շաբաթ է: Աստղերը ձեր կողմից կլինեն. աշխատեք դրանից առավելագույն օգուտ քաղել: Կարող եք նոր գործեր ստանձնել, անսովոր նախագծեր սկսել: Հաճախ իրավիճակը ձեզանից ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն կպահանջի: Շրջապատողներին ձեր գաղափարներն ամեն անգամ դուր չեն գա. ժամանակ է պետք, որ դրանք ըստ արժանվույն գնահատեն: Մի շտապեք: Երկար վիճելն օգուտ չի տա. շուտով բոլորը կտեսնեն, որ դուք ճիշտ էիք:

Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Շատ Կշեռքներ խոշոր գնումների վերաբերյալ որոշումներ կընդունեն: Հիմա կարող եք վարկ վերցնել. դուք դա գիտակցված կանեք, լավ պայմաններ կընտրեք, ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Սովորեք, փորձարկումներ արեք, նոր բան փորձեք. այս շաբաթը հարմար է ամեն ինչի համար, բայց ոչ տեղում դոփելու: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչների համար այն նոր բացահայտումներով, մտքի փայլատակումներով լի կլինի: Մի համաձայնեք նրանց հետ, որոնք ձեզ պարտադրում են իրենց տեսակետը, աշխատեք որոշումներն ինքնուրույն ընդունել:

Ստիպված եք լինելու սովորականից շատ աշխատել, բայց դուք չեք բողոքի: Ձեզ դուր կգա նոր խնդիրներ լուծելը, գործերը հետաքրքիր կլինեն: Բացի այդ, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ, համախոհներ կգտնեք, որոնց շնորհիվ շատ հարցերի քննարկում ավելի հեշտությամբ կտրվի: Եթե ձեր հաջողություններով հետաքրքրվեն ազդեցիկ մարդիկ, շուտով գրավիչ առաջարկներ կստանաք:

Հնարավոր են դրամական մուտքեր: Խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, բայց դուք բոլոր դեպքերում գոհ կլինեք բյուջեն համալրելու հնարավորության համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ շաբաթ է: Հնարավոր են լարված պահեր, ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, ստիպված եք լինելու ջանքեր գործադրել հաջողության հասնելու համար: Այդ ամենը ձեզ չի վախեցնի: Դուք կզգաք, որ պատրաստ եք հաղթահարել փորձությունները, իսկ այդ հարցում օգնության կարիք չեք զգա:

Դուք շատ բան կսովորեք: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, ոչինչ չմոռանալ: Ավելորդ չի լինի նշումներ անելը. ամենայն հավանականությամբ, դուք դրանք ավելի ուշ էլի կկարդաք ու դրանցում հետաքրքիր մտքեր կգտնեք: Կարող եք վերադառնալ նրան, ինչով նախկինում եք զբաղվել. այս անգամ արդյունքն ավելի լավը կլինի:

Վատ չեն դասավորվի մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք լավ կհասկանաք նրանց, հաճախ կկռահեք ձեզ համար թանկ մարդկանց իրական ցանկություններն ու մտադրությունները: Եթե նախկինում վիճել էիք, հիմա հեշտությամբ կհաշտվեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի շաբաթ է, որը թույլ կտա կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես հաջողության հասնել, և ստիպված չեք լինի դիմել այն մեթոդներին, որոնք ձեր սրտով չեն:

Ներդաշնակ կդասավորվեն և՛ անձնական, և՛ գործնական հարաբերությունները: Նույնիսկ եթե երբեմն դժվարություններ առաջանան, դուք չեք վշտանա, քանի որ կիմանաք՝ կողքին կան մարդիկ, որոնց վրա կարելի է հենվել: Չեն բացառվում անսովոր առաջարկները, որոնց հաճույքով կհամաձայնեք և չեք զղջա դրա համար:

Հարմար շրջան է պետկազմակերպություններին դիմելու, փաստաթղթեր ձևակերպելու, բյուրոկրատական հարցերը լուծելու համար: Այստեղ դուք շատ արագ հաջողության կհասնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստություն պահպանեք, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Կշռադատված խոսքերն ու մտածված արարքները թույլ կտան խուսափել շատ ու շատ դժվարություններից: Այն, ինչ կասեք կամ կանեք հույզերի ազդեցության տակ, կարող է տհաճություններով ավարտվել: Զգոն եղեք նրանց հետ, որոնք պրովոկացիայի են ենթարկում ձեզ, փորձում են հանել հավասարակշռությունից: Ընկերների և ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը ու կոգեշնչեն:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից ավելի հաճելի ու հետաքրքիր կլինի: Այն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով լի կլինի: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, ոգեշնչող իրադարձություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ անսպասելի նվերներ կստանան: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դրանք հաջող կլինեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթը հաջող կդասավորվի ու լավ բաներ կբերի: Աշխատանքի վրա կենտրոնացած Ձկներին այն մասնագիտական հաջողություններ է խոստանում և մրցակցային պայքարում հաղթելու շանս կտա: Դուք ամեն անգամ փորձված մեթոդներով չեք գործի, հաճախ իմպրովիզներ կանեք, նպատակին տանող սեփական ուղիները կփնտրեք: Դա շրջապատողներին շատ դուր կգա, շատերը աջակցություն կառաջարկեն կամ պարզապես կփորձեն ընկերանալ ձեր հետ:

Անձնական կյանքում էլ կգերակշռեն դրական միտումները: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Դուք կգտնեք մտերիմներին ուրախացնելու, սիրելիին հաճելի զարմանք պատճառելու ձևերը: Շաբաթը սիրային պահերով լի կլինի, և դա ձեզ շատ դուր կգա:

Դուք էներգիայով լի կլինեք, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե գործեր սովորականից շատ լինեն: Բայց հանգստանալու մասին էլ մի մոռացեք. նոր հերոսությունների համար պետք է վերականգնեք ուժերը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2285 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3