Շաբաթվա աստղագուշակ 29.08 - 04.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1165 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Հնարավորություն կունենաք հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս վեճեր շատ են եղել: Ձեր կարծիքը կլսեն այն մարդիկ, որոնք նախկինում դրանով չեն հետաքրքրվել, և դա բոլորին օգուտ կտա: Ներդաշնակ կդասավորվեն նաև անձնական հարաբերությունները: Շատ Խոյերի համար այս շաբաթ ավելի հեշտ կլինի մտերիմներին հասկանալը, նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև ֆինանսների ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք գնումների հարցում չեք սխալվի, կաշխատեք խուսափել զուր ծախսերից, և դա ձեզ կհաջողվի: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Նոր ու պատասխանատու առաջադրանքներ կլինեն, որոնց լուծումը շատ բան կսովորեցնի ձեզ ու կօգնի պիտանի ծանոթություններ հաստատել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկզբին աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Սա հաջող, բայց ոչ այնքան հասարակ շրջան է լինելու: Շտապողական որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Բայց եթե դուք ձեզ մի փոքր ժամանակ տաք, ապա գլուխ կհանեք իրավիճակից, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել և ում վրա կարելի է հույս դնել: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Ամենայն հավանականությամբ հին համախոհներին ու գործընկերներին փոխարինելու կգան նորերը, որոնց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի: Բացի այդ, դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել: Կարևորը նրանց հետ ընդհանուր լեզու գտնելն է: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, և շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի ձեզ: Այդ հատվածը անսպասելի բացահայտումներ ու նոր հնարավորություններ կբերի, ինչպես նաև բազմաթիվ հաճելի անակնկալներ: Այս օրերը հատկապես բարենպաստ կլինեն սիրահարված Ցուլերի համար: Կարող են իրականանալ նրանց վաղեմի երազանքները: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ է շտապեք ու գործերը չհետաձգեք: Հենց շաբաթվա առաջին կեսն է բարենպաստ լինելու, առատաձեռն հաջող զուգադիպությունների ու նոր հնարավորությունների մասով: Դուք աշխատանքի մեջ փոփոխություններ կնկատեք: Կհեշտանա գործընկերների և ղեկավարության հետ լեզու գտնելը: Շատերը կլսեն ձեր կարծիքը, և հենց դրա շնորհիվ կկարողանան խուսափել սխալներից: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Երկվորյակներ գումար կստանան նոր աղբյուրից: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Սակայն այդ հատվածում հնարավոր են ձգձգումներ գործերում, կխախտվեն պայմանավորվածությունները: Աշխատեք հանգստություն պահպանել. եթե ինքնատիրապետումը չկորցնեք, ապա շուտով կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին: Չի բացառվում՝ ձեր աջակցության կարիքը միանգամից մի քանի մտերիմ մարդ ունենան: Դուք նրանցից ոչ մեկին չեք մերժի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին արժե վճռական ու արագ գործել: Այդ շրջանը բացառապես բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր մեծ ծրագրեր են կառուցում ու պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Չի բացառվում՝ պետք լինի մենակ կարևոր որոշում ընդունել: Լսեք ինտուիցիայի հուշումները: Հենց դրանց շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, դուք կզգաք, որ կարելի է թուլանալ, շեղվել հոգսերից, զբաղվել նրանով, ինչը միայն ուրախացնում է: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերների հետ հանդիպելու և ռոմանտիկ ժամադրության համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի. դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք, որպեսզի անհրաժեշտ տպավորությունը թողնեք: Այս օրերը հարմար կլինեն նաև ուղևորությունների համար: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը բացառապես արդյունավետ կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու արագ դրանցում հաջողության կհասնեք: Հին մրցակիցներից առաջ անցնելու և դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ մարդիկ, որոնք նախկինում հազվադեպ են ձեզ աջակցել ու հաճախ քննադատել են, փոխեն իրենց վարքն ու փորձեն ցույց տալ, որ իրենք ձեր կողմից են: Մի շտապեք վստահել նրանց: Որոշ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ կա նրանց մտքին: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է լինելու տնային գործերի, հարազատների հետ շփվելու, կենցաղային որոշ հարցեր լուծելու համար: Շահավետ գործարքներ կնքելու, ձեզ ու ձեր մտերիմների համար անհրաժեշտ բաները գնելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն: Նշանակալի հաջողությունների կհասնեն այն Առյուծները, որոնք կսկսեն նոր բան սովորել: Նրանք անմիջապես կմտապահեն ամենն, ինչ կարող է կարևոր թվալ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Իրադարձությունները, որոնք տեղի կունենան նրա առաջին կեսին, շատ Կույսերի հետաքրքիր մտքեր կտան: Այդ հատվածը նաև դրամական մուտքեր է խոստանում, որոնք սպասվածից շատ կլինեն: Ճիշտ է, շաբաթվա սկիզբը կարող է ոչ այնքան արդյունավետ թվալ: Կենտրոնանալը հեշտ չի լինի, չեն բացառվում ձգձգումները գործերում, կխախտվեն հին պայմանավորվածությունները: Դուք այդ ամենին հանգիստ կվերաբերվեք, սխալներ չեք անի, ժամանակին կավարտեք այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Շաբաթվա երկրորդ կեսը կառանձնանա ավելի լարված հուզական դաշտով, և դա նշանակում է, որ հավասարակշռությունը պահպանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Աշխատեք շրջապատողների հետ դատարկ բաների պատճառով չվիճել: Հաճախ այնպիսի իրավիճակներ կստեղծվեն, երբ բոլոր սուր անկյունները հարթելու համար բավարար կլինի փոքրիկ զիջումների գնալը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այս շաբաթ շատ բաների մասին պիտի մտածեք: Դուք նորովի կնայեք նրան, ինչը նախկինում ակնհայտ ու միակ ճշմարիտն է թվացել: Չի բացառվում՝ փոխվեն ձեր հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեր ամենահուսալի համախոհները համարել: Որոշ Կշեռքներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին: Դա կարող է բարդ որոշում լինել, սակայն լավ է չշտապեք կյանքի կոչել այն: Նախ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, համեմատեք տարբերակները, համոզվեք, որ դրանցից լավագույնն եք ընտրում: Եթե շաբաթվա առաջին կեսին ինքնուրույն պիտի գործեք, ապա երկրորդը բարենպաստ կլինի համագործակցելու, համախոհների հետ միավորվելու, ինչպես նաև այն մարդկանց օգնելու համար, որոնց հանդեպ անտարբեր չեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի բոլորի համար օգտակար բաներ անելը, աշխարհը դեպի լավը փոխելը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի աշխատանքի համար: Շատ բան ձեզ համար ամենահաջող ձևով կդասավորվի: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելով՝ դուք առանց դժվարության կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում: Շատ Կարիճների պետք կգա այն մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը, որոնց հետ նրանք ընդհանուր շատ քիչ բան ունեն: Ձեր խորաթափանցությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնի: Շաբաթվա կեսին գործերը կշատանան, ամեն անգամ հեշտ չի լինի որոշելը, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Շատ բաների մասին է պետք մտածել: Կարևոր կլինի, որպեսզի ձեզ ոչ ոք չխանգարի: Աշխատեք չկիսվել ձեր գաղափարներով, քանի դեռ ինքներդ վստահ չեք դրանց վրա: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն շփումների տեսանկյունից: Դուք ոչ միայն դուր կգաք նոր ծանոթներին, այլև կկարողանաք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այս շաբաթ շատ բան ուզածից բարդ կդասավորվի, և դուք ստիպված պիտի լինեք համառություն դրսևորել: Մի նահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, առաջին անհաջողությունից հետո մի հանձնվեք: Ամենայն հավանականությամբ ձեզ պետք կգա փորձված համախոհների օգնությունը: Աշխատեք շփվել նրանց հետ, ովքեր լավ են հասկանում ձեզ, երկար բացատրությունների կարիք չունեն ու նախաձեռնություն են ցուցաբերում միայն այն ժամանակ, երբ դա իրոք տեղին է: Ամենայն հավանականությամբ, աշխատավայրում պիտի բարդ հարցեր լուծեք, նոր բան սովորեք: Վատ մի զգացեք դիմել ուրիշի փորձին: Շատերը հաճույքով խորհուրդներ կտան ձեզ, իսկ դուք կարող եք ինքնուրույն որոշել, թե դրանցից որին է պետք հետևել: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Ընկերներն ու ընտանիքի անդամները ձեր աջակցության կարիքը կունենան: Աշխատեք համատեղ ծրագրերը չչեղարկել, կատարել ավելի վաղ տված խոստումները. հիմա դա շատ կարևոր կլինի: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ուսման, ստեղծագործելու, ինչպես նաև այն զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը շատերին կհմայի: Եթե նոր գաղափարներ ունենաք, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև գործնական կապերն ամրապնդելու համար: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ հարաբերությունները բավական լարված են եղել, հիմա ավելի հաճույքով կապի դուրս կգան: Շաբաթվա երկրորդ կեսը օգտակար գործերի ժամանակ կլինի: Դրանք հասարակ չեն լինի, ոչ բոլորից կհաջողվի արագ գլուխ հանել: Բայց դուք մտածածից չեք հրաժարվի, քանի ձեր ուզածին չեք հասել: Հնարավորություն կունենաք լուծել բարդ ֆինանսական հարցերը: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը: Ունեցվածքի հետ կապված վեճերը ձեզ համար հաջող ձևով կլուծվեն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք այս շաբաթ դրսևորած համառության շնորհիվ: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին: Կպարզվի, որ հիմա դրանք կարելի է կյանքի կոչել, քանի որ պայմանները պետք եղածի նման են դասավորվել: Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի այն Ջրհոսների համար, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում կամ զբաղվում են հատուկ բիզնեսով: Նշանի նման ներկայացուցիչները կտեսնեն այն, ինչը նախկինում չեն նկատել, կհասկանան՝ ինչպես արագ հասնել նպատակին: Բացի այդ, նրանց հեղինակությունը կաճի, իսկ դա կօգնի ազդեցիկ համախոհներ գտնել: Ավելի ուշ լավ շրջան կգա նրանց համար, ովքեր ձգտում են ոչ միայն մասնագիտական հաջողությունների, այլև անձնական կյանքում փոփոխությունների: Կգա նախաձեռնող լինելու համար հարմար ժամանակը: Կարող եք խոստովանել ձեր զգացմունքները, հանդիպման կանչել մեկին, ում վաղուց եք համակրում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ հարցերում հաջողակ կլինեք, եթե ուշադիր ու հնարամիտ լինեք, չուզենաք բավարարվել նրանով, ինչը դրված է մակերեսին: Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի համարձակ գաղափարներն իրագործելու համար: Եթե դրանք շրջապատողների մոտ կասկածներ են առաջացնում, հոգ չէ: Կարևորը, որ ինքներդ հավատաք դրանց հաջողությանը: Լսեք ինտուիցիային և աշխատեք ղեկավարվել նրա հուշումներով: Աշխատեք արագ սովորել, ուսումնասիրել ուրիշի փորձը, մոտ լինել այն մարդկանց, որոնք պիտանի տեղեկատվությամբ են կիսվում: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Պետք է լինելու վերադառնալ ընթացիկ խնդիրներին, զբաղվել օգտակար, բայց բավական ձանձրալի մի բանով: Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, որոնք կարող էին տհաճ հետևանքներ ունենալ: Դուք մտերիմների հետ շփվելու ժամանակ կունենաք, և դա կուրախացնի: |
|