ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 22.08 - 28.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1163 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ դուք սովորականից ավելի հանգիստ կլինեք: Հեշտությամբ կշռադատված որոշումներ կընդունեք, կդնեք առաջնահերթությունները: Շատ Խոյեր ծրագրերում որոշակիություն կմտցնեն, կսկսեն կյանքի կոչել դրանք՝ ոչ մի բանի վրա չշեղվելով: Կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից: Ամենայն հավանականությամբ պետք է գալու ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, լավ գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել:

Կարող եք կենտրոնանալ ամենաբարդ գործերի վրա, քանի որ հիմա դրանցում հաջողության հասնելու շանս կլինի: Շտապելու կարիք չկա. ձեր գաղափարների իրագործումը ժամանակ է պահանջելու, բայց անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա:

Շփումների համար բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Դուք կարող եք հարթել նախկինում լարված հարաբերությունները, ավելի լավ կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին լուրջ տրամադրվելը դժվար կլինի: Ձեզ կարող են շեղել մանր-մունր գործերը, շրջապատողների հարցերը, ինչպես նաև մտքերն այն մասին, ինչի վրա դեռ չեք կարող ազդել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում գործերում օգնության կարիք կունենաք: Այդ հարցով կարող եք դիմել մարդկանց, որոնց հետ նախկինում էլ աշխատել ու համագործակցել եք: Դա շատ բան կհեշտացնի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա կեսը գործնական բանակցություններ, հաճելի հանդիպումներ, հետաքրքիր առաջարկներ է խոստանում: Առավել նկատելի դրական փոփոխություններ տեղի կունենան գործնական ոլորտում: Դուք կարող եք մեծ առաջընթացի հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: 

Շաբաթվա վերջին օրերն անակնկալներ, նվերներ, ուրախ լուրեր են խոստանում: Այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերի մասին զրուցելու, ծրագրերը քննարկելու համար, որոնք կուզենաք միասին իրագործել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ անհանգիստ, բայց բարենպաստ շաբաթ է սպասվում: Ամեն ինչ չէ, որ հարթ կլինի, բայց ճանապարհին այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել:

Շաբաթվա առաջին օրերին կարող եք նոր բան ստանձնել: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Աստղերի աջակցությամբ հաջողության կհասնեք այն գործերում, որոնց մասին նախկինում քիչ բան գիտեիք: Դժվար չի լինի պետք եղած բաները սովորելը, ձեր կողքին կլինեն ցանկացած պայմաններում օգնության հասնելու պատրաստ մարդիկ:

Շաբաթվա կեսը լուրջ դժվարություններ չի բերի: Այդ հատվածում մի փոքր հանգստանալու, վերջին շրջանում առաջացած խնդիրներից շեղվելու հնարավորություն կունենաք: Ձեր կողքին կլինեն ընկերներն ու մտերիմները, դուք նրանց հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք:

Շաբաթվա վերջին օրերին նոր հոգսեր կառաջանան: Բայց դա ձեզ չի վշտացնի. դուք արագ կհասկանաք՝ ինչպես լուծել բոլոր խնդիրները: Չի բացառվում պետք լինի ուղղել ուրիշների սխալները: Դա հեշտ գործ չի լինի, սակայն դուք լավ գլուխ կհանեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք հետևողականորեն գործել, սկսածը կիսատ չթողնել: Շաբաթը հասարակ չի լինի, բայց բարենպաստ կլինի: Ամեն ինչ չէ, որ լավ կստացվի, կարող են դժվարություններ առաջանալ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Ապավինեք ավելի վաղ ձեռք բերած փորձին: Հենց դրա շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի և հաջողությամբ կավարտեք այն գործը, որին արդեն հասցրել եք մեծ ուժեր նվիրել:

Շաբաթվա սկզբին պիտի լավ ծանոթ առաջադրանքներ լուծեք: Սակայն իրավիճակն ավելի ուշ կփոխվի, կգա լրիվ նոր բան ստանձնելու համար հարմար ժամանակը: Որոշ Խեցգետիններ այդ հատվածում իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Իսկ ահա ֆինանսական հարցերը լուծելը հեշտ չի լինի: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբն արդյունավետ կլինի, եթե համառ լինեք, փոքրիկ դժվարությունների առաջ չընկրկեք: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. դուք սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Շատ նախաձեռնություններում ձեզ կաջակցեն հին համախոհները: Նրանց շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք նախկինում բարդ են թվացել:

Աշխատեք ճիշտ գնահատել ձեր ուժերն ու պրովոկացիաներին չտրվել: Դա անելը շաբաթվա կեսին հեշտ չի լինելու: Շրջապատողների հետ ձեր հարաբերություններն այդ հատվածում կարող են լարվել, այդ իսկ պատճառով համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի: Լուրջ կոնֆլիկտներ, սակայն, թույլ չեք տա: Շուտով ամեն ինչ կհարթվի, ներդաշնակությունը կվերականգնվի, իսկ շփումներն էլ ավելի հաճելի կդառնան:

Շաբաթվա վերջին օրերը անհանգիստ, բայց հաջող կանցնեն: Դուք արագ կլուծեք վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր առաջադրանքներն ու ընթացիկ հարցերը: Ժամանակ կմնա հանգստի, մտերիմների հետ հաճելի շփումների համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե այս շաբաթ կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա անպայման նրանում մեծ հաջողությունների կհասնեք: Շատ բան լավ կստացվի: Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա արագ լուծել նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Նոր գործերով զբաղվելով՝ դուք շատ բան կսովորեք: Այս շաբաթ ձեռք բերած փորձը ձեզ դեռ պետք է գալու:

Գործարքներ կնքելու և ֆինանսական հարցերը լուծելու համար լավագույնս հարմար է շաբաթվա կեսը: Գումարին վերաբերող հարցերում լավ է սեփական ինտուիցիայի, փորձի և առողջ բանականության վրա հույս դնեք: Ուրիշների խորհուրդներն անօգուտ են լինելու:

Շաբաթվա վերջին օրերը բացառապես հաջող կլինեն շփումների տեսանկյունից: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտ է նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Գործընկերներն ու կոլեգաները, որոնց հետ նախկինում բացառապես աշխատանքային հարաբերությունների մեջ էիք, կարող են ձեզ համար իսկական ընկերներ դառնալ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեր սպասվածից շատ կունենաք, այդ իսկ պատճառով այսօր յուրահատուկ կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսելը: Այնպես որ մի շտապեք ստանձնել այն ամենն, ինչ ձեզ առաջարկում են ուրիշները, ընտրեք այն, ինչ ձեզ իսկապես պետք է: Շաբաթվա առաջին օրերին հեշտ չի լինի վեճերից խուսափելը: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ աջակցել են, իրենց տարօրինակ կպահեն, անտեղի կխառնվեն ձեր գործերին: Աշխատեք համբերատար լինել նրանց հետ, խուսափել կոնֆլիկտներից: Հիմա լավ է հարթեք սուր անկյունները, իսկ հետո ամեն ինչ հանգիստ քննարկեք:

Շաբաթվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի հանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ՝ պիտի վերադառնաք ավելի վաղ սկսած գործերին՝ միաժամանակ լուծելով անսպասելի առաջացած հարցերը: Կոլեգաների և ղեկավարության հետ շփումները սովորականից մեծ համբերություն են պահանջելու: Այդ մարդկանցից բոլորը չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան: Բայց անհաղթահարելի դժվարություններ այդ շրջանում էլ չեն առաջանա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կանցնի: Այդ հատվածում կուզենաք գործերում նախաձեռնող լինել: Շատ Կարիճներ կստանձնեն այն, ինչը նախկինում չի ստացվել և արագ դրանում առաջին հաջողություններին կհասնեն: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներս հեշտ չէին դասավորվել: Հավանական են համագործակցության առաջարկներ: Դուք դրանք չեք մերժի և ճիշտ էլ կվարվեք:

Շաբաթվա կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները, դուք կսկսեք ավելի շատ ուշադրություն հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց: Կգա ընտանեկան խնդիրներից գլուխ հանելու, նախկինում անհանգստացնող հարցերը լուծելու համար հարմար պահը:

Շաբաթվա վերջին օրերը դրամական մուտքեր, ֆինանսական խնդիրների լուծում են խոստանում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար շաբաթ է կարևոր նախաձեռնությունների, լուրջ նախագծերն ու մասշտաբային ծրագրերը կյանքի կոչելու համար: Դուք գլուխ կհանեք լուրջ խնդիրներից, կհաղթահարեք բոլոր արգելքները, որոնք կարող են առաջանալ ձեր ճանապարհին: Շատ Աղեղնավորների այդ հատվածում պետք կգա նորը սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու ունակությունը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ լավ խորհուրդներ տալ կամ օգնել, այնպես որ՝ լավ է միայն ձեզ վրա հույս դնեք:

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի ստեղծագործ մոտեցում, հնարամտություն, երևակայություն պահանջող գործերի համար: Ավելի ուշ պիտի անցնեք ֆինանսական հարցերի լուծմանը: Չի բացառվում շահավետ գործարքներ կնքելու, համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն ունենաք, որն էլ ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացի: Շաբաթվա վերջին օրերը բացառապես հանգիստ կանցնեն, թույլ կտան վերադառնալ այն գործերին, որոնցով վաղուց էիք ուզում զբաղվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի սեփական ուժերն ու գիտելիքները չգերագնահատելը: Եթե այդ հատվածում պետք է կարևոր որոշումներ ընդունեք, լավ է դա ինքնուրույն չանեք, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Չարժե ձեզ վրա շատ բան վերցնեք նաև աշխատավայրում: Ամենայն հավանականությամբ նույնիսկ սովորական գործերն այդ հատվածում սովորականից ավելի ժամանակատար կլինեն: Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ, ցավալի թերացումներ, որոնց պատճառով գործերում ձգձգումներ կառաջանան:

Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհարթվեն գործնական հարաբերությունները, ղեկավարության ու գործընկերների աջակցությունը կօգնի ձեզ ավելի ինքնավստահ զգալ: Հավանական են համագործակցության առաջարկներ, ինչպես նաև պիտանի ծանոթություններ: Նկատելի դրական փոփոխություններ հավանական են նաև անձնական կյանքում: Եթե վերջին ժամանակներս հաճախ էիք վիճում ձեզ համար թանկ մարդկանց հետ, ապա հիմա տարաձայնություններն անցյալում կմնան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածը լավը կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ ձեզ համար կարևոր անձնական հանդիպումների համար: Հավանական են հաճելի լուրեր: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց համար վերջերս անհանգստանում էիք: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Դուք արագ կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում, և դա կօգնի շատ բաների մասին պայմանավորվել:

Շաբաթվա կեսը նոր գործեր ու առաջադրանքներ կբերի: Այդ օրերը բավական լարված կանցնեն: Պետք է արագ գործեք, և հաճախ որոշումները պիտի ոտքի վրա ընդունեք: Աշխատեք պահպանել ինքնավստահությունը անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Եթե խուճապի մատնվեք, սկսեք կասկածել ինքներդ ձեզ վրա, ապա խնդիրներ կարող են առաջանալ:

Շաբաթվա վերջին օրերին լավ է ուշադրություն դարձնեք ֆինանսական հարցերին: Գնումների և գործարքների հարցում մի շտապեք, աշխատեք գումարին թեթևամտորեն չվերաբերվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ կարևոր կլինի շաբաթվա սկզբին էներգիան խաղաղ հունի մեջ դնելը: Այդ հատվածում հեշտությամբ հույզերին կտրվեք ու սխալներ կանեք: Կթվա, որ եթե համառ լինեք, ապա կհասնեք նրան, ինչը նախկինում լրիվ անհնար էր թվում: Բայց դա այդպես չի լինի. վտանգ կա՝ ուժերը զուր վատնեք: Այնպես որ՝ մի շտապեք: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ գլուխ հանեք իրավիճակից, որոշեք, թե ինչպես եք գործելու:

Շաբաթվա առաջին կեսն ամբողջությամբ բավական բարդ կլինի շփումների տեսանկյունից: Տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան, ամեն անգամ չեք ուզենա զիջումների գնալ, փոխզիջումային տարբերակներ փնտրել: Եթե կարողանաք խուսափել բաց կոնֆլիկտից, ապա իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Շաբաթվա վերջին օրերը հաջող կդասավորվեն: Ձեր շատ նախաձեռնություններ լավը կլինեն: Եթե նախաձեռնող լինեք գործերում կամ անձնական հարաբերություններում, ապա ձեզ անպայման ընդառաջ կգան:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1163 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0