Շաբաթվա աստղագուշակ 29.06 - 05.07
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2324 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Պատրաստ եղեք շատ աշխատել: Այս շաբաթ օգտակար գործողությունների, ձեր ու մյուսների համար կարևոր արարքների ժամանակն է: Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք, հատկապես այնտեղ, որտեղ խոսքը մասնագիտական գործունեության, կարիերայի զարգացման, ուսման մասին է: Ավելի հավանական է, որ այդ ոլորտներում խնդիրներ առաջանան, որոնք լուծում կպահանջեն: Դուք կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա: Ձեր շատ գաղափարներ դուր կգան հին ծանոթներին, ձեզ կօգնեն կյանքի կոչել մտածածը: Հավանական է առաջընթաց գործնական բանակցություններում, որոնք վերջին ժամանակներս կանգ էին առել: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ լավ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Բայց նկատի ունեցեք, որ այստեղ խոսքը հեշտ փողերի մասին չէ, այլ աշխատանքի արժանի գնահատականի: Կարող եք ինչ-որ բան դեպի լավը փոխել անձնական հարաբերություններում: Օրինակ՝ սիրելի մարդու հետ ձեր շփումներն ավելի կրքոտ կդառնան, եթե նախաձեռնող լինեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ շաբաթ է, որը հրաշալի է կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար: Նոր նպատակներ կհայտնվեն, արագ կհասկանաք՝ ինչպես հասնել դրանց: Դրա հետ միասին լրիվ պարզ կդառնա, որ շտապելը պարտադիր չէ ու նույնիսկ անցանկալի է: Դուք կարող եք ձեզ հարմար ռիթմով գործել, չանհանգստանալ, որ ինչ-որ բան չեք հասցնի կամ հետ կմնաք մյուսներից: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին: Դա վերաբերում է նույնիսկ նոր ծանոթներին, որոնց հետ կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել: Դուք կկարողանաք շահել այն մարդկանց համակրանքը, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված, կշահեք այն մարդկանց վստահությունը, որոնք սովոր են միայն իրենք իրենց վրա հույս դնել: Հավանական է նոր հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են զարգանալ ինչպես ընկերական, այնպես էլ սիրային ուղղվածությամբ: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք ուշադիր լինել: Սա այն շաբաթներից է, որի իրադարձություններն առաջին հայացքից աննշան կամ ձեր հետ ուղիղ կապ չունեցող կթվան, իսկ իրականում կարևոր կլինեն: Հենց այդ պատճառով էլ արժե նկատել ամենն, ինչ տեղի է ունենում, տեղի ունեցողը չդիտարկել որպես աննշան բան: Օգտակար տեղեկատվությունը կարող է գալ ամենաանսպասելի աղբյուրներից: Նույնիսկ բամբասկոտները հիմա կարող են պիտանի բաներ ասել: Շաբաթվա երկրորդ կեսը շփումների համար այնքան էլ բարենպաստ չի լինի: Արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները, չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Ընկերները կհասկանան՝ ինչպես հետաքրքրել ձեզ, հետաքրքիր բան կառաջարկեն: Չեն բացառվում սիրային անակնկալները: Եթե ուզում եք վերականգնել հին կապերը, ապա ամենայն հավանականությամբ կգտնեք դա անելու ձևը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հագեցած շաբաթ է, որը հետաքրքիր իրադարձություններ ու կյանքի տարբեր ոլորտներում փոփոխություններ է խոստանում: Շատ նոր խնդիրներ կհայտնվեն, և այստեղ կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, պարզելը, թե ինչն է անհապաղ ուշադրություն պահանջում, իսկ ինչին կարելի է մի փոքր ուշ վերադառնալ: Շատ բան կախված կլինի մարդկանցից, որոնց հետ գործ կունենաք: Ձեզ հուսալի գործընկերներ են պետք, որոնց վրա ցանկացած պարագայում կկարողանաք հույս դնել: Արժե զգույշ լինել նրանց հետ, որոնք նախկինում ձեզ համար խնդիրներ են ստեղծել, թեկուզ՝ ոչ մտադրված: Շատ հաճախ ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ շփումները ձեզ էներգիա կհաղորդեն, կոգեշնչեն, կօգնեն լավատեսորեն տրամադրվել: Հուզական դաշտը կարող է անկայուն լինել, հատկապես շաբաթվա երկրորդ կեսին: Աշխատեք մռայլ մտքերի, կասկածների ու տագնապի հետ միայնակ չմնալ: Ձեզ աջակցություն է պետք, և կողքին կլինեն մարդիկ, որոնք հաճույքով այն կառաջարկեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ շաբաթ է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Հավանական են հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ: Որոշ Առյուծներ շահավետ գործարքներ կկնքեն: Ֆինանսներին վերաբերող հարցերում արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես վարվել: Նոր գործատուներ կամ գործընկերներ գտնելու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանս կլինի: Չի բացառվում՝ կարողանաք փոխել գործունեության ոլորտը, ստանձնել այն, ինչը վաղուց է հետաքրքրում ձեզ: Անձնական հարաբերություններում ամեն ինչ անամպ չի լինի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, վիրավորանքները, որոնց մասին վաղուց եք մոռացել: Մտերիմները երբեմն ձեզանից շատ բան կսպասեն: Որքան էլ ուզենաք արդարացնել նրանց հույսերը, դա ամեն անգամ չի հաջողվի: Դժգոհություններից խուսափել էլ չի ստացվի: Բայց խոսքը լուրջ կոնֆլիկտների և անհաղթահարելի տարաձայնությունների մասին չէ: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը բավական բարդ կլինի: Ճանապարհին խոչընդոտներ առաջ կգան, չեն բացառվում դժվարությունները գործերում, որոնցից հույս ունեիք արագ ու առանց հատուկ ջանքերի գլուխ հանել: Մի հուսահատվեք. ձեր ուժերի սահմաններում է ամեն ինչից գլուխ հանելը, պետք է միայն համառ լինեք ու սկսածը կիսատ չթողնեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք նոր համախոհներ փնտրել: Հները վատը չեն, պարզապես ձեզ պետք կգա այն մարդկանց աջակցությունը, որոնք այլ կերպ են նայում իրերին, յուրահատուկ փորձ ունեն: Երբեմն նույնիսկ առաջին հայացքից հասարակ բաներից գլուխ հանելու համար սեփական գիտելիքները քիչ կլինեն: Վատ մի զգացեք օգնության դիմել, հարցեր տալ նրանց, որոնք պատրաստ են կիսվել տեղեկատվությամբ: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից՝ երբեմն ինքներդ էլ դա չնկատելով: Մտերիմները հաճախ ձեր աջակցության կարիքը կունենան: Աշխատեք չմերժել նրանց: Այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը գործերով ու հոգսերով լի կլինի: Ազատ ժամանակ քիչ կունենաք, բայց չեք ուզենա բողոքել. տեղի ունեցողը շատ հետաքրքիր կլինի, ձեզ ավելի շատ դուր կգա գործելը, քան ձեռքերը ծալած նստելը: Հավանական են աշխատանքի կամ համագործակցության առաջարկներ: Դրանք զարմանալի և տարօրինակ կլինեն, ոչ այնպիսին, ինչպիսին հույս ունեիք ստանալ: Լսեք ինտուիցիայի ձայնին. հենց այն կօգնի ճիշտ պատասխան ստանալ: Իսկ ահա խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, նույնիսկ եթե դրանք ի սրտե տան: Եթե շաբաթվա առաջին կեսին զբաղված եք լինելու հիմնականում հանձնարարություններ կատարելով և առաջադրանքներ լուծելով, ապա երկրորդին կգա ստեղծագործելու, սեփական լուծումները փնտրելու ժամանակը: Կարող եք երևակայել, փորձարկումներ անել, նոր բան հորինել. այդ ամենից մեծ հաճույք կստանաք: Շատ Կշեռքներ այդ հատվածում գրավիչ կդառնան, այնպես որ՝ չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հավանական են դժվարություններ, լարված պահեր, տարաձայնություններ ու հակասություններ: Բայց այս շաբաթ ավելի շատ կլինեն նոր ծրագրերն ու հրաշալի գաղափարները, որոնց իրագործումը շուտով հնարավոր կդառնա: Շատ հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Մարդիկ կձգտեն դեպի ձեզ, հաճախ պատրաստ կլինեն աջակցել ձեր ամենահամարձակ նախաձեռնությունները: Դուք ինքներդ կարող եք ընտրել՝ ում հետ եք ուզում գործ ունենալ, և այստեղ հաճախ կօգնեն ինտուիցիայի հուշումները: Որոշ Կարիճներ կհասկանան, որ սխալ են գնահատել շրջապատողներին, կընկերական նրա հետ, ում հետ առաջ լեզու չէին գտնում: Մտերիմների հետ ձեզ համբերատար պահեք, ներողամիտ եղեք ուրիշների թուլությունների հանդեպ: Շաբաթը հարմար չէ ինչ-որ մեկին կյանք սովորեցնելու, ձեր տեսակետը պարտադրելու համար: Որոշ զրույցներ ընդհանրապես լավ է հետաձգեք, որպեսզի դրանց հետո վերադառնաք, երբ այլ կերպ տրամադրված կլինեք, և ձեր զրուցակիցները պատրաստ կլինեն լսել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հագեցած շաբաթ է՝ հետաքրքիր ու ոգեշնչող: Այն հնարավորություն կտա հաջողության հասնել մի գործում, որին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Հնարավոր են արմատական դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև կրկին այն մարդկանց դիմելու համար, որոնց նախկինում անարդյունք համագործակցություն էիք առաջարկում: Հիմա նրանց պատասխանը ձեզ ավելի լավը կլինի: Չի բացառվում վերականգնվեն գործնական կամ անձնական հարաբերությունները, որոնք ավարտվել են թյուրիմացությունների, իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը, հետևել ձեր տված խորհուրդներին: Ձեզ կուրախացնի շրջապատողների հարգանքը, բայց դուք կփորձեք չչարաշահել այն, ոչ ոքի ձեր կամքը չեք պարտադրի: Մտերիմները պատրաստ կլինեն կիսվել գաղտնիքներով, սեփական տագնապներով ու մտավախություններով: Աշխատեք աջակցել ձեզ համար թանկ մարդկանց: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հագեցած, բարենպաստ շաբաթ է, որը հետաքրքիր իրադարձություններով ու լավ նորություններով լի կլինի: Շատ Այծեղջյուրներ այն արդյունավետ կանցկացնեն, մի քանի բարդ հարց միանգամից կլուծեն, կհաղթահարեն խոչընդոտները, որոնք վերջին շրջանում խանգարում էին առաջ շարժվել: Հնարավոր կդառնա հին կոնֆլիկտների կարգավորումը, դուք պետք է միայն ժամանակին անեք առաջին քայլը: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ ավելի շուտ եք սովորել: Ձեր գիտելիքներն ու կարողությունները կհիացնեն շրջապատողներին, շատերը կհասկանան, որ դուք կարող եք շատ պիտանի համախոհ լինել: Հավանական են համագործակցության առաջարկներ. պայմաններն այնքան շահավետ կլինեն, որ դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք: Շաբաթը շատ բարենպաստ է շփումների տեսանկյունից: Դուք միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, այդ իսկ պատճառով շրջապատողները կլսեն ձեզ, հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ոչ միանշանակ շաբաթ է: Երբեմն ձեզ ամերիկյան բլուրների վրա կզգաք, իրադարձություններն արագ կզարգանան, գլխապտույտ հաղթանակներին փոխարինելու կգան ցավալի պարտությունները, տրամադրությունը մեկ բարձր կլինի, մեկ շատ ցածր: Բայց կգերակշռեն դրական միտումները: Ծագած խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան սկզբում կթվան: Որոշ հարցերի պատասխաններ իրենք իրենց կգտնվեն, մյուսների վրա էլ պետք է գլուխ կոտրեք, բայց դուք կհաղթահարեք դա: Շաբաթը հնարավորություն կտա կարևոր որոշումներ ընդունել, հասկանալ, թե որոնք են ձեր իրական նպատակները, գլուխ հանել սեփական ցանկություններից ու շրջապատողների ակնկալիքներից: Շատ Ջրհոսներ ավելի անկախ կդառնան, հաճախ կասեն այն, ինչ մտածում են՝ առանց վախենալու, որ կարող են ինչ-որ մեկի դժգոհությունը հարուցել: Դրա պատճառով ձեր շփման շրջանակները կարող են փոխվել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ բան պետք է անել: Լավ է հենց սկզբից տրամադրվեք, որ հոգսեր սովորականից շատ են լինելու, ցանկացած աշխատանք այնքան հասարակ չի լինի, որքան մտածում էիք: Կարևոր կլինի կենտրոնանալը, համառ լինելը: Սկսածը կիսատ թողնելը վատ գաղափար է. միևնույն է, նման գործերին պետք է ավելի ուշ վերադառնաք, իսկ դրանք այդ ժամանակ ավելի չեն հեշտանալու: Կարող եք սովորել ուրիշներից, հաճախ շրջապատողները օգտակար խորհուրդներ կտան: Բայց այստեղ կարևոր է պահպանել քննադատող լինելու ունակությունը, ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունել: Մի ծուլացեք ճշտել փաստերը, ստուգել տեղեկատվությունը, որով կիսվում են շրջապատողներն ու սեփական եզրակացություններն անել: Շատ կարևոր կլինի գայթակղություններին չտրվելը: Այս շաբաթ դրանք շատ կլինեն: Աշխատեք ավելի հաճախ լուրջ լինել, քան թեթևամիտ, հատկապես երբ զբաղված լինեք բոլորի համար կարևոր գործերով: |
|