ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 06.07 - 12.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2663 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ շատ բան պետք է անեք, այնպես որ՝ ժամանակը զուր վատնել չի կարելի: Օգտակար կլինի գործողությունները նախապես ծրագրելը, հակառակ դեպքում կխճճվեք կամ ինչ-որ կարևոր բան կմոռանաք:

Նշանակալի փոփոխություններ կլինեն գործնական լորտում, չի բացառվում մասնագիտական աճը: Եկամուտները կաճեն, չնայած՝ ոչ սրընթաց, բայց նշանակալի չափով: Աշխատանքն էլ կշատանա, բայց դուք հազիվ թե բողոքեք, քանի որ այն իսկապես հետաքրքիր կլինի, թույլ կտա ցույց տալ, թե ինչի եք ունակ:

Վատ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Դուք հաճույքով ընդառաջ կգաք մտերիմներին, կփորձեք կատարել նրանց ցանկությունները: Շաբաթվա վերջին պարզ կդառնա՝ ինչպես լուծել հին խնդիրներն ու փոխհամաձայնության հասնել: Դուք ցանկացած բարդ իրավիճակում իմաստուն որոշումներ կընդունեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինքներդ ձեզ վերահսկելու ունակությունը այս շաբաթ շատ պետք կգա: Շաբաթը վատ չի անցնի, եթե պահի հույզերը չհաղթեն առողջ բանականությանը: Օգտակար կլինի խաղաղասիրաբար տրամադրվելն ու այն մարդկանց դեմ չպայքարելը, որոնք ձեր հանդեպ ագրեսիա չեն ցուցաբերում: Փոխզիջումը հիմա ավելի շահավետ կլինի, քան կոնֆլիկտները:

Աշխատեք չվիճել նրանց հետ, որոնք ինչ-որ բանով կախված են ձեզանից: Նման մարդիկ կարող են վտանգավոր թշնամի դառնալ, եթե ձեզանից վիրավորանք պահեն իրենց ներսում: Նոյնիսկ եթե նրանք կարծես հատուկ հանեն ձեզ հավասարակշռությունից, աշխատեք գոնե արտաքուստ լավ հարաբեություններ պահպանել ու չտրվել պրովոկացիաներին:

Շատ հուզական խնդիրների լավագույն լուծումն աշխատանքն է: Դուք ձեզ ավելի վստահ կզգաք, երբ տեսնեք ձեր ջանքերի իրական արդյունքները: Դա կօգնի ապագային մեծ լավատեսությամբ նայել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը կարող է շատ արդյունավետ լինել: Բայց հաջողությունների հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Հավանական են անսովոր ծանոթություններ: Շատ Երկվորյակներ կհանդիպեն մարդկանց, որոնք կօգնեն նրանց կյանքը դեպի լավը փոխել, կհուշեն, թե ինչ ուղղությամբ է պետք շարժվել:

Պատրաստ եղեք փոխել ձեր ծրագրերը, որոնք նախնական տեսքով կյանքի կոչել հազիվ թե հաջողվի: Ինչքան քիչ կառչեք անցյալից, այնքան արագ առաջ կշարժվեք: Աշխատեք չտրվել տհաճ հուշերին, չմտածել այն սխալների մասին, որոնք ուղղելն արդեն հնարավոր չէ:

Ձեզ անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են սպասվում: Կարևոր կլինի արագ գործելը. միայն այդպես կարող եք ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը վատը չի լինի: Ինչ-ինչ խնդիրներ այդ հատվածում կարող են ծագել, բայց դուք դրանցից գլուխ կհանեք, վարքի ճիշտ ձև կընտրեք ու կհասնեք դրված նպատակներին: Դուք բավականաչափ կենսական ուժ ու էներգիա կունենաք թշնամիներին հաղթելու, մրցակիցներին զինաթափ անելու համար: Համախոհների ու մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, նրանք ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան, կշտապեն կատարել ձեր խնդրանքներն ու կռահել ձեր ցանկությունները:

Աշխատեք մինչև շաբաթվա կեսը հնարավորինս շատ բան հասցնել, քանի որ հետո լարված շրջան է գալու: Սխալվելը հեշտ կլինի, կանեք մի բան, որի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Որոշ Խեցգետիններ կկորցնեն ինքնավստահությունը, քանի որ չեն կարողանա այնքան արագ հաջողության հասնել, որքան կուզենային:

Դժվարությունները հաղթահարելուն կօգնի կարգապահության ձգտումը: Քանի դեռ պայքարում եք քաոսի ու խառնաշփոթի դեմ, աշխատեք գլուխ հանել սեփական մտքերից, նպատակներից ու ծրագրերից, ամեն իրի համար հարմար տեղ գտեք. դուք հաջողությունների հասնելու շանս ունեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը բավական հաջող կլինի: Այն հատկապես լավը կլինի նրանց համար, որոնք հիմա ձգտում են օգտակար կապեր ձեռք բերել ու ամրապնդել իրենց դիրքերը մասնագիտական ոլորտում: Դուք կարող եք ցույց տալ, թե ինչի եք ունակ, շահել ազդեցիկ մարդկանց հարգանքը: Հետաքրքիր առաջարկներ կլինեն, և դուք կընտրեք դրանցից ամենագրավիչը:

Բազում նոր գաղափարներ կունենաք: Դուք ստեղծագործաբար կմոտենաք ամենին, ինչ կստանձնեք: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին ու գործնական ոլորտին, այլև անձնական հարաբերություններին: Դուք կկարողանաք զարմացնել և ուրախացնել մտերիմ մարդուն, նրան անմոռանալի պահել պարգևել: Նոր ծանոթների վրա ուժեղ տպավորություն կթողնեք, նրանք էլ կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

Դժվարություններ կարող են ծագել պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապերի ժամանակ, հատկապես եթե խոսք գնա ինչ-որ փաստաթղթեր ձեռք բերելու մասին: Այստեղ լավ է համբերությամբ զինվեք: Մի փորձեք շտապեցնել իրադարձությունները, քանի որ դա միայն տհաճությունների կհանգեցնի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը բավական հաջող կանցնի: Եվ դա նրա շնորհիվ, որ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հաճախ կկռահեք, թե ինչ են նրանք ուզում, ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց նախկինում ոչ ոք չէր հասկանում: Նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

Արագ կլուծվեն աշխատանքային խնդիրները: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը, իսկ եթե պետք է նոր բան սովորել, կարող եք դա շատ արագ անել: Շաբաթվա կեսը հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար: Դա անսովոր գաղափարների ժամանակ է, որոնք էլ շուտով կյանքի կկոչեք:

Շաբաթվա վերջին հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ անձնական հարաբերություններում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այդ հատվածում կկարողանան գլուխ հանել սեփական հակասական ապրումներից:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջողությունը կայցելի, բայց ոչ այնքան հեշտ ու արագ, որքան կուզենայիք: Չի բացառվում՝ հոգսեր սպասվածից շատ լինեն, շատ բան ծրագրի համաձայն չընթանա: Սակայն դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու կգտնեք դրանից գլուխ հանելու ձևը: Պարզապես հավատացեք ձեզ ու ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշի հակասական խորհուրդներով:

Հեշտ չի լինի ինչ-որ մեկին խնդրանքներով դիմելը, առավել դժվար կլինի այնպես անել, որ ձեր խնդրանքները կատարեն: Դուք կարող եք ինքնուրույն գործել, բայց պատրաստ եղեք, որ այդ դեպքում գործերն ավելի շատ ժամանակ կպահանջեն, և համբերությամբ զինվեք:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Հաճախ դրանց պատճառը մտերիմներից մեկի սխալները, նրանց շատ ծախսող լինելը կամ անշրջահայացությունը կլինեն: Աշխատեք ձեզ այնպես պահել, որ կոնֆլիկտներ չլինեն, քանի որ դրանք էլ ավելի կբարդացնեն իրավիճակը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր կլինեն համբերատարությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը: Ձեզ համար հեշտ չի լինելու: Պայմանները լավագույն ձևով չեն դասավորվի, ստիպված եք լինելու դիմակայել բացասական ազդեցություններին, ելք փնտրել բարդ իրավիճակներից: Մյուսները, հնարավոր է, հանձնվեին, բայց դուք կգտնեք իրավիճակից ելքը:

Մտերիմների հետ շատ բաների մասին պետք է զրուցեք, հաճախ այդ զրույցները հեշտ չեն լինի: Ստիպված եք լինելու շոշափել այն թեմաները, որոնց մասին երկար ժամանակ նախընտրում էիք լռել: Աշխատեք առավելագույնս նրբանկատ լինել, քանի որ վտանգ կա՝ խորը խոցեք մի մարդու, որը թանկ է ձեզ համար:

Շաբաթվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի: Դուք ժամանակ չեք ունենա ո՛չ անձնական գործերի, ո՛չ էլ մասնագիտական խնդիրները լուծելու համար: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը. շատ գործեր կարելի է հետաձգել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբն օգտագործեք կարևոր գործերի համար: Դա արդյունավետ ժամանակ է, երբ շատ բաներից լավ գլուխ կհանեք, արագ նոր բան կսովորեք, և որ ամենակարևորն է՝ ոչ մի պարագայում չեք մոռանա ձեր ամենակարևոր նպատակների մասին: Կարող եք ամրապնդել գործնական հարաբերությունները, որոնք կարևոր են ձեզ համար, պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության մասին: Մտերիմների հետ շփումներում լարված պահեր կլինեն, բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները:

Ժամանակի ընթացքում հուզական դաշտն առավել լարված կդառնա, նշանի բոլոր ներկայացուցիչներին չի հաջողվի հանգստություն պահպանել: Առավել շատ կտուժեն նշանի այն ներկայացուցիչները, որոնց կենսափորձը քիչ է: Աջակցության հարցով արժե դիմել այն մարդկանց, որոնք տեղյակ են ձեր ծրագրերի ու խնդիրների մասին:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ: Որոշ գնումներ բոլոր դեպքերում պետք է հետաձգեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին լավ տրամադրություն կունենաք: Այդ հատվածում ամենակարևորը ավելի վաղ ծագած խնդիրները լուծելն է, փորձեք ոչ մի հարց անպատասխան չթողնել: Վատ չի լինի, եթե գործերում կարգուկանոն հաստատեք, ձևակերպեք անհրաժեշտ փաստաթղթերը, եզրահանգումներ անեք: Պետք է անեք այն ամենը, ինչ հանգստություն ու կենտրոնացվածություն է պահանջում: Ավելի ուշ ձեզ հաճախ շեղելու են, գործերում էլ, հնարավոր է դժվարություններ ծագեն:

Արդեն շաբաթվա կեսին կսկսվի անակնկալների շրջանը, որոնք միշտ չէ, որ հաճելի կլինեն: Դուք պետք է ճկուն լինեք, հաճախ փոխեք ծրագրերը, հարմարվեք պայմաններին: Դա հեշտ չի լինի, հատկապես անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում: Կուզենաք, որ ամեն ինչ մտածածի ու երազածի նման դասավորվի, բայց կյանքը ձեզ անակնկալներ կմատուցի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Խուճապի մի մատնվեք, եթե շաբաթվա սկզբին ամեն ինչ սպասվածի նման չընթանա: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, թյուրիմացություններ, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, բացի այդ, շատ խնդիրներ ավելի արագ կլուծվեն, քան սպասում էիք: Օգտակար կլինի հին ծրագրերին ու գաղափարներին վերադառնալը:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Արդեն շաբաթվա կեսին աջակցություն կստանաք, որն օգտակար կլինի, իսկ ավելի ուշ ձեզ համագործակցություն կառաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Կգա անձնական հարաբերությունները, ընտանեկան ու ընկերական կապերն ամրապնդելու համար հարմար ժամանակը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար:

Շատ հաճախ ձեզ կօգնեն հնարամտությունը, դիտողունակությունը և դա ձեր օգտին ծառայեցնելու կարողությունը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ լավ է. անհանգստանալու, ապրումների համար լուրջ պատճառներ չկան: Շատ հաճախ կօգնի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ ավելի արագ առաջ կշարժվեք, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Հաջող կլինեն այն որոշումները, որոնք ինքնուրույն, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու կընդունեք:

Օգտակար կլինի գործնական ոլորտում և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Ձեր գաղափարները աջակցություն կստանան: Դրանք դուր կգան նույնիսկ նրանց, որոնք նախկինում բոլոր առաջարկներին քննադատորեն էին վերաբերվում: Հավանական է համագործակցության սկիզբ, որը ոչ միայն օգտակար, այլև հետաքրքիր կլինի: Ավելի ուշ գործնական հարաբերությունները ոչ ֆորմալ բնույթ կստանան, եթե ինքներդ ցանկանաք:

Հարմար շաբաթ է հին կապերը վերականգնելու կամ այն գործերին վերադառնալու համար, որոնք ինչ-որ ժամանակ կիսատ էիք թողել: Հիշեք անցյալն ու ոչ միայն ձեր սխալները, այլև հաճելի իրադարձությունները. հիմա դա օգտակար կլինի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2663 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4