Շաբաթվա աստղագուշակ 27.03 - 02.04
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3835 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը հազիվ թե առանց անակնկալների անցնի: Այդ հատվածում սովորականից հաճախ պիտի փոխեք ծրագրերն ու ոտքի վրա որոշումներ ընդունեք, երբեմն՝ շատ կարևոր որոշումներ: Բայց դա ձեզ չի ստիպի հուզվել: Դուք արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել և ոչ մի րոպե ինքնավստահությունը չեք կորցնի: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն, դուք կոգեշնչեք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում կասկածներ ունեին: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, եզրահանգումներ անելու և հետագա գործողությունները որոշելու համար: Շտապել չեք ուզենա, բայց ժամանակն էլ զուր չեք վատնի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր դրական փոփոխություններ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա առաջին կեսը հագեցած կլինի: Ոչ բոլոր Ցուլերը կկարողանան կենտրոնանալ աշխատանքի վրա. կարող են շեղել ընտանեկան գործերը, չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք դրանցից գլուխ կհանեք: Կօգնի նոր ծանոթների և ընդհանրապես մարդկանց հետ արագ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Աշխատանքի հետ կապված շատ որոշումներում արժե ինտուիցիային ապավինել: Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես հաճելի իրադարձություններ, լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կբերի: Դրական փոփոխություններ հավանական են ձեզ համար կարևոր ոլորտներում: Որոշ Ցուլեր կկարողանան լինել անսովոր միջոցառումների, որտեղ նրանց անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվելու: Դրանք կարող են կյանքում կարևոր դեր խաղալ: Շաբաթը հարմար կլինի խոշոր գնումների համար: Կարող եք աշխատանքի, ուսման, ձեր նախասիրության համար պիտանի իրեր գնել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթն արժե սկսել օգտակար ու կարևոր գործերով: Նրա սկիզբը բարենպաստ կլինի, և ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք բաց չեք թողնի այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնք կարող են օգնել ձեզ ծրագրերի իրագործման հարցում ու կփորձեք նրանց վրա բարենպաստ տպավորություն թողել: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Պատասխանի հարցում շտապել չարժե, նախ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նույնքան նկատելի չի լինի: Կուզենաք հանգստանալ: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով. այն ձեզ հաստատ չի խանգարի: Այս հատվածը հարմար կլինի ընտանեկան ուղևորությունների, հին ընկերների հետ հանդիպումների համար: Կուրախացնեն սիրելիի հետ շփումները: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ գործնական ոլորտում, չի բացառվում արագ մասնագիտական աճը: Բոլորը կիմանան ձեր հաջողությունների մասին, շատերը կուզենան մասնակցել ձեր ծրագրերի իրագործմանը: Նախկինում ձեր արարքներին հավանություն չտվող մարդիկ դրանց այլ կերպ կնայեն ու կփոխեն իրենց կարծիքը: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթները կքչանան: Շատ բաների մասին կկարողանաք առանց վիճելու պայմանավորվել: Լավ կանցնեն ընտանեկան ուղևորությունները, պայմանների փոփոխությունը բոլորին օգուտ կտա: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերի լուծման, փաստաթղթերի ձևակերպման վրա: Հավանական է ձեզ համար բարենպաստ ավարտ ունենան դատական գործերը: Որոշ Խեցգետինների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այս շաբաթ դուք ժամանակը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա և բոլորի համար պիտանի բաներ կանեք: Կհաջողվի միավորել ամենատարբեր մարդկանց ընդհանուր նպատակին հասնելու համար: Կիրառում կգտնվի ձեր դիվանագիտական տաղանդներին. դուք կհաշտեցնեք վիճողներին, կկարողանաք կարգավորել հին կոնֆլիկտները: Սակայն այդ ամենը ջանքեր է պահանջելու: Մի մոռացեք հանգստի մասին, հակառակ դեպքում շաբաթվա վերջին ուժասպառ կլինեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ բավական մեծ: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում լավ է խուսափեք թեթևամտությունից: Սա հարմար շաբաթ է լինելու խնայողական հաշիվ բացելու կամ այն համալրելու, ներդրումներ անելու համար: Իսկ ահա ոչ անհրաժեշտ, սպոնտան գնումներից լավ է հետ կանգնեք, իսկ պատահական ծախսերը հնարավորինս նվազագույնի հասցնեք: Հավանական են փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կզգաք, որ հիմա նրանք հենց ձեզանից են օգնություն ու աջակցություն սպասում: Սեփական գործերը ժամանակավորապես երկրորդ պլան կանցնեն: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս շաբաթ հաջողությունների հասնելուն կօգնեն համառությունն ու նպատակասլացությունը: Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ հեշտությամբ է տրվելու: Ավելի հավանական է, որ նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դա ձեզ չի վախեցնի: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու անպայման կգտնեք այն խոչընդոտները հաղթահարելու ձևը, որոնց առաջ ուրիշները կնահանջեին: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գործարքներ կնքել. այստեղ վտանգ կա անուշադրության պատճառով ինչ-որ կարևոր բան բաց թողնեք, համաձայնեք ոչ շահավետ պայմաններին: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Մտերիմներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների մոտիվները, բայց դա կոնֆլիկտների չի հանգեցնի: Հակառակը, ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ում ձեր գաղափարները մոտ չեն: Շաբաթը հարմար կլինի սիրելիի հետ շփվելու, ռոմանտիկ ճամփորդության համար: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին արժե զգոն լինել: Դա ամենահասարակ հատվածը չի լինելու հատկապես այն Կշեռքների համար, որոնք սովոր են արագ հաջողության հասնել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, առաջին հերթին խոսքը գործնական հարաբերությունների մասին է: Ձեզ կարող են ներքաշել կասկածելի պատմության կամ վտանգավոր արկածախնդրության մեջ: Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը ձեզ ոսկե սարեր խոստանա կամ մի աշխատանք առաջարկի, որի համար ակնհայտորեն գիտելիքների ու փորձի պակաս ունեք: Շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակն ավելի բարենպաստ կդառնա, դուք հաջողության հասնելու ավելի շատ հնարավորություններ կունենաք: Իսկ անձնական հարաբերությունների տեսանկյունից ողջ շաբաթը բարենպաստ կլինի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի: Նոր ծանոթները արագ ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, իսկ հները կգնահատեն ձեր այն հատկանիշները, որոնց նախկինում ուշադրություն չեն դարձրել: Օգտակար կլինի մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելը: Դուք հետաքրքիր մի բան կմտածեք ու շուտով կյանքի կկոչեք մտածածը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբն առանց տարաձայնությունների և վեճերի չի անցնի: Բայց դուք չեք բարկանա նրանց վրա, ովքեր չեն կիսում ձեր տեսակետը, այլ կգտնեք նման մարդկանց հանգիստ ու բարեհամբույր ձևով տարահամոզելու ձևը: Պայմանավորվելու և վստահություն շահելու ունակության շնորհիվ դուք ուժեղ համախոհներ կգտնեք: Շաբաթվա վերջին ձեր թշնամիները կհասկանան, որ լավ է չկանգնեն ձեր ճանապարհին: Նախկինում ձեր կյանքը բարդացնող կոնֆլիկտները անցյալում կմնան: Շաբաթվա վերջին օրերը շատ հաճելի ծանոթություներ, հանդիպումներ են խոստանում, որոնք երկար կհիշվեն: Շաբաթվա երկրորդ կեսին իրադարձությունները ձեր ուզածից դանդաղ կզարգանան, և դա կստիպի հուզվել: Սակայն շուտով դուք կտեսնեք, որ ամեն ինչ լավ է դասավորվում, և պետք է միայն համբերությամբ զինվել: Շաբաթվա այս հատվածը հարմար կլինի հին գործերին վերադառնալու համար: Դուք դրանք հաջողությամբ կավարտեք ու սպասվածից լավ արդյունքի կհասնեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա առաջին կեսին արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, ձեր գաղափարներն էլ ամեն անգամ հասկանալի չեն լինի շրջապատողներին: Իրադարձությունները կարող են անսպասելի արագ զարգանալ: Ձեզ պետք կգա իմպրովիզներ անելու, ինտուիցիայի հուշումներին ապավինելով որոշումներ ընդունելու ունակությունը: Որոշ Աղեղնավորներ հնարավորություններ կտեսնեն, որոնք նախկինում չեն նկատել, և դա կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդառնա: Շաբաթվա երկրորդ կեսը հակառակը՝ բարենպաստ կլինի շփումների համար: Այն հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ տարվածության սկիզբը: Ընտանիքն առաջին պլանում կհայտնվի, աշխատանքը երկրորդ պլան կանցնի. դուք պիտի հոգ տանեք մտերիմների մասին, ինչ-որ հարցում օգնեք նրանց: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին հավանական են լարված պահեր: Աշխատավայրում տարաձայնությունների և վեճերի առիթներ շատ կլինեն, կոլեգաներն ու գործընկերները երբեմն ձեզ սխալ կհասկանան, իսկ ոմանք չեն կարողանա խուսափել անձերին անցնելուց: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կզգաք, որ ամեն ինչ կարգավորվում է: Ամենակարևորն այն է, որ հնարավորինս տարանջատեք մասնագիտական և անձնական հարաբերությունները, գործերում համակրանք-հակակրանքով չառաջնորդվեք: Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի, ձեզ կուրախացնի հաճելի անակնկալներով: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք կուզենաք անմիջապես ընդունել: Այս հատվածը հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար: Չի բացառվում, որ նոր ընդհանուր նախասիրություն ձեռք բերեք, որը ձեզ ավելի կմտերմացնի: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն խոշոր գնումների համար: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին աշխատեք լուրջ տրամադրվել: Դա հեշտ չի լինելու, քանի որ հազիվ թե ուզենաք զբաղվել գործերով, իսկ գայթակղություններ շատ կլինեն: Բայց եթե դուք պահի ցանկություններին չհետևեք, ապա ավելի ուշ շնորհակալ կլինեք ձեզ դրա համար: Աշխատեք պահել ավելի վաղ տված խոստումները ու չհիասթափեցնել ձեզ վրա հույս դրած մարդկանց: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հետաքրքիր առաջադրանքներ կլինեն, գործնական ոլորտում էլ հնարավորություններ կբացվեն, որոնք բաց թողել չեք ուզենա: Շաբաթվա կեսը հարմար կլինի կարևոր բանակցությունների համար: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև մտերիմների հետ բարդ հարցերը քննարկելու համար: Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներով լի կլինեն: Կարող են իրականանալ նույնիսկ ձեր այն ցանկությունները, որանց մասին նախկինում ոչ ոք չի կռահել: Հավանական են դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը հրաշալի ժամանակ է լինելու նոր համախոհներ փնտրելու համար: Հնարավոր է, որ նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիներին կարողանաք ձեր կողմը գրավել. նրանք կհասկանան, որ ձեզ հետ համագործակցելը շատ շահեկան է: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե վստահել նման մարդկանց: Այս հատվածը հաջող կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, իսկ նրանք՝ ձեզ: Եթե նախկինում տարաձայնություններ ու խնդիրներ են առաջացել, ապա հիմա կհաջողվի հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել: Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի կարևոր գործով զբաղվեք, լուծեք այն խնդիրները, որոնցից նախկինում ոչ ոք գլուխ հանել չի կարողացել: Կարևորն այն է, որ միանգամից չհանձնվեք: Եթե համառ լինեք, ապա հրաշալի արդյունքների կհասնեք: Հավանական է հաջողությամբ կարգավորվեն բարդ ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը: |
|