Շաբաթվա աստղագուշակ 03.04 - 09.04
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1431 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի մասնագիտական տեսանկյունից: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չափազանց բարդ է թվացել, հաջողությամբ կավարտեք մեծ ուժեր խլած գործերը: Շատ բան սպասվածից լավ կդասավորվի: Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, լավ է օգտվեք աստղերի աջակցությունից կարևոր առաջադրանքը լուծելու համար: Չնայած այս շրջանը հագեցած է լինելու, բայց ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու և հանգստանալու համար: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ այնտեղ, որտեղ դրանք ամենաշատն էիք սպասում: Շաբաթվա երկրորդ կեսին հանգստանալու, ժամանակը ձեր նախասիրությանը նվիրելու հնարավորություն կունենաք: Որոշ Խոյեր կմեկնեն ուղևորությունների և շատ գոհ կմնան դրանցից: Տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկից կարող է երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը անակնկալներ կբերի: Շատ Ցուլեր հնարավորություն կունենան սովորել մի բան, ինչը շուտով օգտակար կլինի և արժեքավոր փորձ ձեռք կբերեն: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեր հուսալի համախոհները կդառնան: Շաբաթը հարմար կլինի հին գործնական կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու համար: Շաբաթվա իրադարձությունները կարող են ազդել մտերիմների հետ ձեր հարաբերությունների վրա: Դուք կսկսեք ավելի պատասխանատու ձևով մոտենալ ընդհանուր գործերին ու ծրագրերին, և դա բոլորին դուր կգա: Վերջին շրջանում բոլորի կյանքը բարդացնող կենցաղային խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք զբաղվել հենց այն բանով, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրում, կամ էլ ձեր հին նախասիրությունը եկամուտների կայուն աղբյուրի կվերածեք: Շատ նոր նախաձեռնություններ հաջող կլինեն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների նոր գաղափարներն իրագործելու համար: Դուք հաջողության կհասնեք իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու և նոր հնարավորություններ տեսնելու ունակության շնորհիվ: Կարևոր դեր կխաղան առաջատարի ձեր հատկանիշները. դուք շատերին կոգեշնչեք ու կհետաքրքրեք, հեշտությամբ համախոհների թիմ կհավաքեք, եթե դրա կարիքը լինի: Շաբաթվա սկիզբը հաճելի ծանոթություններ է խոստանում: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե դուք ցանկանաք: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց սպասվածից ավելի լարված կանցնի: Պիտի միաժամանակ ավարտեք ավելի վաղ սկսած գործերն ու նոր ծրագրեր կառուցեք: Դա հեշտ չի լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք, հաջողությունների կհասնեք, որոնք բոլորի վրա տպավորություն կթողնեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Իրադարձություններն ուզածից դանդաղ են զարգանալու, այնպես որ լավ է համբերությամբ զինվեք: Կարևոր բանակցությունները կձգձգվեն, իսկ լուրջ հարցերի լուծումը անորոշ ժամանակով կհետաձգվի: Այդ առիթով անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ այսպես թե այնպես ձեզ համար հաջող է դասավորվելու: Շաբաթը հարմար կլինի մասնագիտական միջոցառումների այցելելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով: Դուք շատ բան կսովորեք նոր ծանոթներից, իսկ նրանք՝ ձեզանից: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր եկամուտները կմեծանան: Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Սա լավագույն շաբաթը չի լինելու հոգնեցնող աշխատանքի ու սպորտային մարզումների համար: Ցանկալի չէ նաև կենսակերպի կտրուկ փոփոխությունն ու խիստ սննդակարգին հետևելը: Իսկ ահա ակտիվ հանգիստը շատ օգտակար կլինի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբն անհանգիստ ու ոգեշնչող կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր բաները, նույնիսկ եթե ենթադրեք, որ կարող են դժվարություններ առաջանալ: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կյանքի հանդեպ հայացքները տարբերվում են համընդհանուրի հայացքներից: Շփումները հետաքրքիր կլինեն, չի բացառվում նաև ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Շաբաթվա երկրորդ կեսին դժվարություններ կառաջանան աշխատանքի մեջ: Հեշտ թվացող գործերը տհաճ կերպով կզարմացնեն, դրանք անելու համար էլ պիտի ջանքեր գործադրեք: Կարող են խախտվել պայմանավորվածությունները, որոշ Առյուծներ պիտի նոր համախոհներ փնտրեն: Դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք, սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Դրանում կօգնի ինտուիցիան: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Որքան էլ զբաղված լինեք աշխատավայրում, մտերիմների հետ շփումների ժամանակ անպայման կգտնեք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին մանրուքները շատ են նյարդայնացնելու՝ երբեմն խանգարելով կենտրոնանալ իսկապես կարևոր բանի վրա: Բացի այդ, երբեմն կթվա, որ ոչ մեծ խնդիրները, որոնց առաջացման մեջ տարօրինակ ոչինչ չկա, միայն ավելի լուրջ դժվարությունների կանխագուշակություն են: Լավատեսությունը մի կորցրեք. դուք արագ կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, խոչընդոտները հաջողվում է հաղթահարել, իսկ նոր հնարավորությունները գնալով շատանում են: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի զարմանալի զուգադիպություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Հարմար ժամանակ է լինելու ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար. դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք ու ամեն մեկից ինչ-որ բան կսովորեք: Հնարավոր են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ: Շաբաթվա վերջին սիրելին ինչ-որ բանով հաճելիորեն կզարմացնի ձեզ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին պատրաստ եղեք ինքնուրույն գործելու: Ամենայն հավանականությամբ միայն այդպես կկարողանաք հասնել դրված նպատակներին. հազիվ թե հաջողվի ժամանակին օգնություն ստանալ, նույնիսկ հին համախոհները դժվարությամբ կաջակցեն ձեզ: Այս շրջանում ձեռք բերած փորձը ձեզ դեռ պետք կգա: Այն հատկապես օգտակար կլինի մասնագիտական աճի ձգտող Կշեռքներին, որոնք պատրաստվում են նոր պաշտոն ստանալու: Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ ավելի թեթև ու բարենպաստ շփումների համար: Այդ հատվածում հին ցանկությունները կիրագործվեն, իսկ ամենահամարձակ երազանքներն իրականություն կդառնան: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Անցյալում կմնան դատարկ բաների պատճառով վեճերը, մանր-մունր տարաձայնությունները, որոնք բոլորի տրամադրությունը փչացնում էին: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին գործեր սպասվածից շատ կլինեն, և դա ավելի շուտ կուրախացնի, քան կվշտացնի, քանի որ պիտի իսկապես հետաքրքիր բանով զբաղվեք: Հնարավորություն կունենաք իրագործել սեփական գաղափարները. հիմա դրանք կհետաքրքրեն ազդեցիկ մարդկանց, դուք կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դուք ուժեղ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր տրամադրությունից ու նախաձեռնող լինելու պատրաստակամությունից: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական շփումների, մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Որոշ Կարիճներ աշխատանքի հետ կապված լավ նորություններ կլսեն, մյուսներին էլ նկատելի դրամական մուտքեր են սպասվում: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկզբին տարաձայնություններից խուսափելը դժվար կլինի: Դուք զգայուն կդառնաք ցանկացած քննադատության հանդեպ, նույնիսկ անմեղ նկատողությունները սրտին շատ մոտ կընդունեք, կվիրավորվեք նրանցից, ում հետ նախկինում շատ հաշտ էիք: Կհիշվեն հին վեճերը, ինչը նույնպես չի նպաստի հարաբերությունների ներդաշնակությանը: Ինքնատիրապետումը պահպանելուն կօգնեն պիտանի գործերը, որոնցով հաճույքով կզբաղվեք: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Ձեզ կուրախացնեն և՛ նոր ծանոթների, և՛ հին ընկերների հետ շփումները: Կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, շատերը պատրաստ կլինեն ձեզ հետաքրքիր մի բան առաջարկել: Ապագայի ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Շաբաթվա վերջին օրերը երկար սպասված լավ նորություններ ու լուրեր կբերեն մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը հարմար ժամանակ է լինելու կարևոր բանակցությունների, աշխատանքի հետ կապված լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ ու ցանկացածի մեջ թերություններ են գտնում: Հավանական է համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի, թույլ կտա պիտանի փորձ ձեռք բերել: Առաջադրանքները, որոնցով պիտի զբաղվեք, այնքան հասարակ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան: Բայց դուք, միևնույն է, հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Այս հատվածը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր: Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Իրադարձություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: Հավանական են անսպասելի ուղևորություններ: Դրանք ոչ միայն հաջող, այլև բավական հաճելի կանցնեն, բազում վառ տպավորություններ կպարգևեն: Չեն բացառվում չծրագրված հանդիպումները, որոնց շնորհիվ մյուսներից վաղ կարևոր բան կիմանաք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին չմտածված արարքներից հետ կանգնելը դժվար կլինի: Հույզերը շատ ուժեղ կլինեն, և նույնիսկ ամենախելամիտ Ջրհոսները կարող են դրանց տրվել: Հավանական են զարմանալի հանդիպումներ, տարօրինակ զուգադիպություններ: Անսպասելի իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Պայմանները սպասվածից լավ կդասավորվեն: Չի բացառվում, որ այս շրջանի իրադարձությունները ձեզ կյանքում գլոբալ փոփոխություններ անելու միտք տան: Ավելի ուշ դուք դեռ կվերադառնաք դրանց: Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ոչ միայն հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև կկռահեք, թե ինչ են նրանք իրականում ուզում, կհուշեք, թե ինչպես կարելի է դրան հասնել: Ձեր գիտելիքները բոլորին պետք կգան, իսկ ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում այն արհամարհում էին: Որոշ Ջրհոսներ նոր ընկերներ կգտնեն: Նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են նշանի ներկայացուցիչներին, իսկ հետո հասկացել են, թե որքան են սխալվել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը հրաշալի ժամանակ է լինելու հատկապես կարևոր, բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Այն ձեզանից լավ ոչ ոք չի անի: Հատկապես լավ կտրվեն ոչ այնքան կարգապահություն և մանրուքներին ուշադրություն, որքան լրիվ նոր բան մտածելու ունակություն պահանջող գործերը: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Որոշ Ձկներ կիրառում կգտնեն իրենց այն տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները և բազում վառ հույզեր կպարգևեն: Ձեզ կոգեշնչեն ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպումները, կուրախացնի ընտանեկան գործերին ուշադրություն հատկացնելու, հարազատներին աջակցելու հնարավորությունը: Բացառապես հաճելի կլինեն սիրելիի հետ շփումները, քանի որ իրար առանց խոսքերի կհասկանաք: Հարմար ժամանակ է լինելու ապագայի ծրագրերը քննարկելու համար: |
|