ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 26.09 - 02.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1314 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին շատ կարևոր կլինի խաղաղասեր ու բարեհամբույր լինելը: Շրջապատողները կարող են իրենց տարօրինակ պահել, կարծես հատուկ հանել ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք պրովոկացիաներին ու հույզերին չտրվել: Այդ հատվածում ընդունած կշռադատված որոշումները ճիշտ կլինեն: Արժե զգույշ լինել ֆինանսների հետ կապված հարցերում: Հավանական են չծրագրված ծախսեր, և միայն ձեզանից կախված կլինի, թե որքան մեծ դրանք կլինեն: Ավելորդ ծախսերից խուսափելը ձեր ուժերի սահմաններում կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը գործերով ու հոգսերով լի կլինի: Այդ շրջանը շատ հագեցած կլինի, բայց դուք չեք հուզվի, ապրումներ չեք ունենա, մեկը մյուսի հետևից հանգիստ կլուծեք առաջադրանքները: Հենց դա թույլ կտա հրաշալի գլուխ հանել բարդ գործերից: Դուք կգտնեք մտերիմներին ուշադրություն հատկացնելու հնարավորությունը, և դա օգուտ կտա ձեր հարաբերություններին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին գործնական տրամադրվելը, ծրագրերում որոշակիություն մտցնելը դժվար կլինի: Դա կարող է ցավալի սխալների հանգեցնել, փչացնել կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները: Ամեն անգամ հասկանալի չի լինի, թե որ առաջադրանքներ են ուշադրություն պահանջում հիմա, իսկ որոնց կարելի է ավելի ուշ վերադառնալ: Բայց այս հարցում պիտի ինքնուրույն կողմնորոշվեք. խորհուրդները հազիվ թե օգնեն, նույնիսկ եթե դրանք լավ ծանոթները տան:

Շաբաթվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա: Դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: Շատ տեղին նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի գործնական և անձնական հանդիպումների համար: Ամենատարբեր մարդկանց հետ շփվելով՝ դուք օգտակար բաներ կիմանաք, նորովի կնայեք սովորական դարձած բաներին: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին ուշադիր եղեք: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում, հատկապես եթե դրանք աշխատանքին են վերաբերում: Ձեզ ժամանակ է պետք գալու տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, որոշակի եզրահանգումների գալու համար: Կարող եք զբաղվել ծանոթ գործերով, լուծել ընթացիկ խնդիրները, հանգիստ ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Շատ Երկվորյակների այդ հատվածում պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը:

Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած և արդյունավետ կանցնի: Դուք հետաքրքիր մի բանով կզբաղվեք, կիրառում կգտնեք ձեր կարողություններին ու տաղանդներին, ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում. ձեզ կսկսեն ավելի շատ գնահատել: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերն ու նշանակալիորեն մեծացնել եկամուտները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին ուշադիր եղեք: Այդ հատվածը պատասխաններ կբերի այն հարցերին, որոնց շուրջ նախկինում շատ եք մտորել: Կհաջողվի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Դուք մի կողմ կվանեք պատրանքներն ու իրական հնարավորություններ կտեսնեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ էիք, ձեզանից դժգոհություններ կունենան: Պատրաստ եղեք լարված, բայց օգտակար զրույցի. այն շատ բան կպարզաբանի, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ և մեծ ակնկալիքներ չունենաք: Ե՛վ սեփական ուժերը, և՛ իրավիճակը իրատեսորեն գնահատելու կարողությունը կօգնի ձեզ թշնամիների լարած թակարդները չընկնել: Ուշադրություն հատկացրեք մտերիմներին. նրանք ձեր կարիքը սովորականից շատ կունենան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ շատ կարևոր կլինի հասկանալը, թե ինչն է ձեր ուժերի սահմաններում, իսկ ինչը՝ ոչ: Ձեզանից և մյուսներից անհնարինը մի պահանջեք: Եթե կենտրոնանաք նրա վրա, ինչն իսկապես ձեզանից է կախված, ապա կկարողանաք նշանակալի հաջողության հասնել և միաժամանակ մի քանի կարևոր խնդիր լուծել: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու կամ գումարը խոստումնալից նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք:

Ողջ շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ձեզ շատ ժամանակ պետք չի գա կռահելու համար, թե ինչ կա շրջապատողների մտքին: Նույնիսկ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Հավանական են դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում, որոնցում կավելանա ջերմությունը, իրար հանդեպ անկեղծ հոգատարությունը, փոխհասկացողությունն ու աջակցությունը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե կարևոր գործեր ունեք, չարժե դրանք հետաձգել: Ցանկալի է շաբաթվա սկզբին լուրջ տրամադրվելը. դա թույլ կտա խուսափել սխալներից, փոքրիկ թյուրիմացություններից, բաց չթողնել այն հնարավորությունները, որոնք կբացվեն ձեր առաջ: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի գործարքներ կնքելու, ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու, ինչպես նաև փաստաթղթեր ձևակերպելու համար: Ուղևորություններն էլ արժե այդ հատվածի համար ծրագրել. դրանք կանցնեն այնպես, ինչպես պետք է:

Շաբաթվա երկրորդ կեսը զգուշություն և մանրուքներին ուշադրություն է պահանջելու: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Եթե միայն վերջերս եք սկսել աշխատել նոր վայրում, դեռ վատ գիտեք կոլեգաներին ու չեք հասցրել նրանց հետ ընկերանալ, ապա զգույշ եղեք. ինչ-որ մեկը կարող է փորձել կիրառել ձեր գիտելիքներն ու կարողությունները՝ ի շահ սեփական հետաքրքրությունների: Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Նրանք անհրաժեշտության դեպքում կօգնեն ձեզ, կբարձրացնեն ձեր տրամադրությունը, հետաքրքիր մի բան կառաջարկեն ու պարզապես ձեր կողքին կլինեն, երբ դրա կարիքը լինի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեր շատ կունենաք, և դրանցից յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր կլինի: Այս շաբաթը հարմար կլինի մասնագիտական ոլորտում նախաձեռնող լինելու համար: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ ու չեն կռահել, թե ինչի եք ունակ, կհասկանան, թե որքան են սխալվել: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք, կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքներով, մեծացնել եկամուտները:

Ձեզ պետք կգան դիտողունակությունը, մանրուքները նկատելու, մյուսների աչքից վրիպածը տեսնելու ունակությունը: Դուք արագ կկողմնորոշվեք ցանկացած նոր իրավիճակում, ճիշտ եզրահանգումների կգաք, կհասկանաք, թե ինչ է պետք սպասել այն մարդկանցից, որոնց առաջին անգամ եք հանդիպել: Բայց ձեզ ժամանակ է պետք գալու ճիշտ որոշումներ ընդունելու համար, անկախ նրանից, թե ինչին դրանք կվերաբերեն: Մի շտապեք ու մի շտապեցրեք մյուսներին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պարզության ու որոշակիության կարիք կունենաք, բայց այս շաբաթ բավական երկար ժամանակ պիտի գործ ունենաք ակնարկների հետ: Սովորականից հաճախ պիտի շփվեք մարդկանց հետ, որոնք պարզապես չեն սիրում ուղիղ խոսել: Նրանցից անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու համար պիտի ջանքեր գործադրեք: Մի շտապեք կապվել լուրջ պարտավորություններով: Վտանգ կա, որ դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան ենթադրում էիք:

Շատ մի հոգնեք: Հիմա դա կարևոր կլինի. մեծ ծանրաբեռնվածությունները վատ կանդրադառնան և՛ ձեր ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Աշխատեք հետևել օրվա խելամիտ գրաֆիկին, լավ քնել, օրգանիզմն էլ ամրության փորձության չենթարկել: Դա կօգնի ձեզ ողջ շաբաթվա ընթացքում լավ մարզավիճակում լինել, բավական էներգիա ունենալ ուշադրություն պահանջող բոլոր գործերից գլուխ հանելու համար:

Շաբաթը լավը կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք քայլ անել դեպի այն մարդը, որը վաղուց է ձեզ դուր գալիս, խոստովանել զգացմունքները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին: Ինչ-որ մեկի խոսքերը կամ գործողությունները, ձեզ հետ ուղիղ կապ չունեցող իրադարձությունները կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ, հուշել, թե ինչպես է լավ վարվել: Ձեզ պետք կգա ուրիշների սխալների վրա սովորելու, այլ մարդկանց փորձը սեփական հետաքրքրությունների համար կիրառելու ունակությունը:

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի ուսման, ինչպես նաև լուրջ մտորումներ, տեղեկատվության վերլուծություն պահանջող աշխատանքի համար: Դուք ճիշտ եզրահանգումներ կանեք այն ամենից, ինչը ձեզ հայտնի կդառնա: Ձեր մտահանգումները օգտակար կլինեն շրջապատողների համար, շատերին կօգնեն խուսափել կորուստներից:

Շաբաթվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի: Չի բացառվում՝ ուզենաք այդ հատվածում մոռանալ բոլոր հոգսերի մասին ու պարզապես հանգստանալ: Դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ, երբ լուծեք ամենակարևոր առաջադրանքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթների հետ շփումներում ճիշտ տոն ընտրելու ունակությունը: Կարևոր գործնական բանակցությունները շատ հաջող կանցնեն, եթե փորձեք դրանք անբռնազբոս վարել՝ աստիճանաբար մի կողմ վանելով ձևականությունները: Հնարավորություն կունենաք արագ ընկերանալ այն մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր մասնագիտական հետաքրքրությունները, աշխատում են նույն ոլորտում, նույն նպատակներն ունեն:

Շաբաթը հարմար կլինի նաև աշխատանքի մեջ նորարարություններ մտցնելու համար: Հաջող կլինեն ոչ ստանդարտ որոշումները, կարող եք դիմել էքսպերիմենտալ մեթոդների, իրագործել սեփական անսովոր գաղափարները: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

Ուշադրություն դարձրեք սիրելիի հետ հարաբերություններին: Կարևոր կլինի, որ դրանք չփչանան կասկածների ու խանդի պատճառով: Աշխատեք ձեզ բաց պահել, ուղիղ խոսել, խուսափել ավելորդ խորհրդավորությունից:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին արժե զգույշ լինել: Այդ հատվածում պատրանքները վտանգավոր կլինեն: Աշխատեք իրատեսորեն գնահատել իրավիճակը, հակառակ դեպքում կարող եք հիմարություններ անել, սխալներ գործել, որոնք ուղղելը դժվար կլինի: Արժե լսել հին ծանոթների և այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել: Հավանական են անսովոր ծանոթություններ: Նկատի ունեցեք, որ հիմա չարժե վստահել առաջին տպավորությանը, հատկապես եթե մարդիկ, որոնց հետ առաջին անգամ եք հանդիպել, շատ փորձեն շահել ձեր համակրանքը:

Շաբաթվա կեսից աշխատանքի և հասարակական գործունեության համար բարենպաստ շրջան կգա: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Ձեր հաջողությունները տպավորություն կթողնեն նրանց վրա, ումից շատ բան է կախված: Եթե ազդեցիկ համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց:

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները, և՛ ընտանեկան միջոցառումները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը նոր մասնագիտական հեռանկարներ կբացի: Պիտի վճռական ու արագ գործեք: Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն խուճապի չմատնվել, ժամանակին նախաձեռնել այն, ինչ պետք է: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Հավանական է՝ եկամուտների նոր աղբյուր հայտնվի:

Իսկ անձնական հարաբերություններն այդ հատվածում ուզածի նման ներդաշնակ չեն դասավորվի: Մտերիմները ձեզ ուշադրության կարիքը կզգան: Չի բացառվում՝ դա վիրավորանքների և փոխադարձ դժգոհությունների հանգեցնի: Բայց բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել, եթե նախաձեռնող և ձեզ համար թանկ մարդկանց հետ նրբանկատ լինեք:

Շաբաթվա երկրորդ կեսը գործերում զգուշություն է պահանջելու: Աշխատանքը կշատանա, նոր առաջադրանքներ կհայտնվեն: Դրված նպատակներին հասնելու համար շատ բան պիտի սովորեք: Այդ հատվածում ձեզ շատ կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1314 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0