Շաբաթվա աստղագուշակ 25-31.III
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1541 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում, նույնիսկ եթե դրա համար պետք լինի հազվագյուտ համառություն դրսևորել: Շատ գործերում կարող եք հաջողության հասնել՝ միայնակ գործելով: Բայց եթե ինչ-որ մեկն իր օգնությունն առաջարկի, մի մերժեք. չի բացառվում, որ հենց դրանից երկարատև ընկերություն կամ արդյունավետ համագործակցություն սկսվի: Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի պաշտոնական փաստաթղթեր կազմելու, պետկազմակերպություններին դիմելու, իրավաբանական հարցերը լուծելու համար: Այս հատվածում կնքված գործարքները հաջող կլինեն: Ավելի ուշ հնարավորություն կունենաք գլուխ հանել նախկինում բարդ թվացող բանից: Երկար ժամանակ մտորումների առիթ դարձած հարցերին պատասխաններ գտնելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Դա ձեզ գրավչություն կհաղորդի, շատերը կուզենան ծանոթանալ ձեզ հետ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա առաջին օրերին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նույնիսկ ձեր հին ծանոթները կարող են սխալ հասկանալ ձեր խոսքերը, վիրավորվել անմեղ նկատողություններից: Չեն բացառվում տարաձայնություններն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ամեն ինչի շուրջ հեշտությամբ պայմանավորվում էիք: Խուսափեք երկար վեճերից ու հիշեք, որ հաճախ հաջողության հասնելու համար ավելի լավ է ինքնուրույն գործեք, քան համախոհներ փնտրեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դա հատկապես զգալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել ծրագրերը: Նոր հեռանկարներ կբացվեն մասնագիտական ոլորտում: Եթե այս շաբաթ ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով մի քանի գրավիչ առաջարկ կստանաք: Ողջ շաբաթվա ընթացքում արժե զգույշ լինել գումարի հետ: Լավ է չշտապեք խոշոր գնումների հարցում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չհուզվելը: Շատ բան կախված կլինի անկախ պայմաններից ինքնատիրապետումը պահպանելու և կշռադատված որոշումներ ընդունելու ձեր ունակությունից: Հին ընկերներն ու փորձված համախոհները հաճույքով կօգնեն ձեզ: Նրանց աջակցությունը շատ կարևոր կլինի շաբաթվա կեսին: Լուրջ զրույցները լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Բարդ հարցերը լավ է քննարկեք շաբաթվա սկզբին. հենց այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հասկանալը, թե ինչ է պետք սպասել նրանցից: Բացի այդ, մյուսներից վաղ արժեքավոր ինֆորմացիա ստանալու շանս կլինի: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հաճախ արժե նախաձեռնող լինել գործերում և անձնական հարաբերություններում: Դրանց դրա շնորհիվ հնարավոր կդառնան վաղուց երազած փոփոխությունները: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս շաբաթ ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք հանձնվի ու խուճոպի չեք մատնվի, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք ժամանակը զուր չեք վատնի, արագ կկենտրոնանաք ամենակարևորի վրա ու կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները: Բայց ձեզ խանգարել ոչ ոք չի ուզենա, իսկ շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Աշխատեք խուսափել վեճերից, պրովոկացիաներին էլ չտրվել: Ձեզ շատ պետք կգա սուր անկյունները հարթելու, բոլորին դուրեկան լուծումներ գտնելու ունակությունը: Չարժե հիշել հին խնդիրների ու վիրավորանքների մասին, քննարկել անցյալի տհաճ իրավիճակները: Կենտրոնացեք նրա վրա, ինչը հիմա ձեզանից է կախված: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բավական անհանգիստ շաբաթ է սպասվում: Այն կարող է բարդ լինել Առյուծների համար, որոնք սովոր չեն սպասել կամ երկար ժամանակ գործողությունների ծրագիր կազմել: Նրանք պահի հույզերի ազդեցության տակ կարող են ասել կամ անել այն, ինչի համար ավելի ուշ կզղջան: Կողքին կլինեն մարդիկ, որոնք կաշխատեն ձեզ հետ պահել հակասական արարքներից: Լսեք լավ խորհուրդները: Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Նույնիսկ առօրյա գործերը կարող են սովորականից շատ ուշադրություն պահանջել: Մի ծուլացեք ևս մեկ անգամ ամեն ինչ ստուգել, համոզվել, որ նույնիսկ փոքրիկ սխալներ չեք արել: Անսպասելի շատ ժամանակ կարող է պահանջել փաստաթղթերի ձևակերպումը: Արժե համբերությամբ զինվեն պետկազմակերպություններին դիմողները: Ողջ շաբաթվա ընթացքում ձեզ կուրախացնեն մտերիմների հետ շփումները, որոնց հետ միասին շատ ժամանակ կանցկացնեք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հազիվ թե հանգիստ ու անհոգ անցկացնեք, բայց ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես է այն դասավորվել: Հավանական են լավ փոփոխություններ գործնական ոլորտում: Բազում նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Հաջողությունը կուղեկցի նոր աշխատանք փնտրող Կույսերին, կամ նրանց, ովքեր ուզում են փոխել գործունեության ոլորտը: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել, որը կհուշի՝ ինչպես գործեք: Չի բացառվում եկամուտների նոր աղբյուր գտնեք: Ամեն անգամ հարթ չեն լինի մտերիմների հետ հարաբերությունները, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Լարված պահերին դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու, բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար շաբաթ է գործերում նախաձեռնող լինելու համար: Դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի բանում, ինչը շատերին բարդ է թվում: Դուք կլուծեք ուրիշներին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքները, և դա աննկատ չի մնա: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով գործնական առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա: Շաբաթը բարենպաստ կլինի նաև ուղևորությունների համար. ձեզ համար օգտակար կլինի պայմանները փոխելն ու նոր վայրերում լինելը: Որոշ Կշեռքների համար ոչ մեծ ճամփորդությունը ոգեշնչվածության աղբյուր կդառնա: Մյուսներին հաճելի ծանոթություններ են սպասվելու: Հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, բամբասանքների առիթներ չտալ: Չարժե շրջապատողներին շոկի ենթարկել էքստրավագանտ արարքներով. լավ է չխախտեք ավանդույթներն ու ընդունված կանոնները: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը բարենպաստ է լինելու գործնական և անձնական հանդիպումների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Եթե օգնության կարիք ունենաք, ապա կստանաք այն: Որոշ Կարիճներ ազդեցիկ համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ կհասնեն նրան, ինչը համարյա անհնար էր թվում: Չնայած աշխատանք սովորականից շատ կունենաք, աշխատեք դրան ողջ ժամանակը չնվիրել: Ձեզ համար օգտակար կլինի գործերից շեղվելը: Ոչ մեծ դադարն էլ բավարար կլինի ուժերը վերականգնելու և էներգիայի պաշարները լրացնելու համար: Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Մի քանի օրվա ընթացքում դուք մի քանի կարևոր հարց կլուծեք, գլուխ կհանեք նախկինում չափազանց բարդ թվացող խնդիրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս տարաձայնություններ շատ են եղել, հիմա կկարողանաք դրանց վերջ դնել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը շատ հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նախկինում չափազանց բարդ թվացող գործերից: Բոլոր դժվարությունները միայնակ հաղթահարելու կարիք չի լինի. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն հարցում օգնել: Հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր եկամուտները կաճեն: Պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Պատրաստ եղեք նորը սովորելուն, աշխատեք ուշադիր լինել մանրուքներին և արագ մտապահել ամենը, ինչ կարող է պետք գալ: Հնարավոր է հասկանաք, որ նախկինում մոլորության մեջ էիք, սխալ եզրահանգումներ էիք արել: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունների համար: Չի բացառվում ծանոթներից մեկը ուզենա ընկերակցել ձեզ: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը լավ կդասավորվի: Նրա առաջին օրերին ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած բոլոր գործերից: Հավանական են հաճելի լուրեր հեռվից ու հետաքրքիր առաջարկներ: Չնայած այդ հատվածում հոգսեր շատ կունենաք, ամեն ինչից գլուխ հանելու համար ծրագրերը կտրուկ փոխելու կարիք չի լինի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալն ու հոգսերից շեղվելը, հին նախասիրության մասին հիշելն ու նոր, գրավիչ գործով զբաղվելը: Այս հատվածը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու, հաշտվելու համար: Վերջին ժամանակներս լարված հարաբերությունները կկարգավորվեն, և դա ձեր շնորհիվ տեղի կունենա: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բազում նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանն անցնելուց առաջ աշխատեք իրավիճակն իրատեսորեն գնահատել, մտածեք՝ արդյոք ձեր ուժերի սահմաններում է մտածածը կյանքի կոչելը: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, հաջողակ լինելու վրա հույս չդնելը, սեփական ուժերին ապավինելը: Գործերում արժե ինտուիցիայով առաջնորդվել. նրա հուշումները կօգնեն արագ հասնել նպատակին: Պիտանի ծանոթություններ հաստատելու, ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնք ամեն հարցում կաջակցեն ձեզ: Հավանական է հաջողությամբ լուծվի բարդ ֆինանսական հարցը, որոշ Ջրհոսներ նկատելիորեն կմեծացնեն իրենց եկամուտները: Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Վերջին ժամանակներս ձեզ վշտացնող տարաձայնությունները մտերիմների հետ անցյալում կմնան: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ ընդհանուր լեզու չէիք գտնում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին զգույշ եղեք: Լավ է շտապողական որոշումներ չընդունեք, հատկապես եթե խոսքը ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար կարևոր բաների մասին է: Օգտակար կլինի վստահելի մարդկանց հետ խորհրդակցելը: Նրանց փորձը ձեզ պետք կգա: Չարժե շտապել գումարի հետ կապված հարցերում: Խոշոր սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Ցանկացած գործարք կնքելուց առաջ համոզվեք, որ գործ ունեք հուսալի գործընկերների հետ: Ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Նոր հնարավորություններ կբացվեն մասնագիտական ոլորտում: Եթե ժամանակին նախաձեռնող լինեք, ապա շուտով կկարողանաք կարևոր հաղթանակներ տոնել: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շատ Ձկների այդ հատվածը հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: |
|