ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 19.12 - 25.12
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1034 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին աշխատանք շատ կլինի, նոր գործեր կհայտնվեն և միանգամից պարզ չի լինի, թե ինչպես եք դրանցից գլուխ հանելու: Կարևորը դժվարություններից չվախենալն է: Դրանցից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Ժամանակի ընթացքում դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, ինչ նախաձեռնել՝ ամեն ինչ հասցնելու համար: Բացի այդ, ավելի շատ համախոհներ ու օգնականներ կհայտնվեն, որոնց վրա կարող եք հույս դնել: Շաբաթվա երկրորդ կեսը աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ է խոստանում:

Ձեր տրամադրությունը հաճախ է փոխվելու, և դա կապված կլինի ամենամտերիմ մարդկանց արարքների ու խոսքերի հետ: Աշխատեք նրանց թուլություններին ներողամտորեն վերաբերվել, բարեհամբույր լինել, նույնիսկ եթե ինչ-որ բան ձեր ուզածով չլինի: Շփման մեջ լարված պահեր հնարավոր են, բայց կոնֆլիկտների ու վեճերի առիթներ չեն լինի, իսկ դուք կաշխատեք հարթել սուր անկյունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը լավ բաներ կբերի:

Այն հարմար կլինի նոր գործ ստանձնելու կամ մի բանով զբաղվելու համար, ինչին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Այստեղ նոր գիտելիքներն ու կարողությունները պետք կգան: Դուք արագ կգտնեք անհրաժեշտ ինֆորմացիան, իսկ ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել փորձով, պատմել, թե ինչպես կարող եք գործել: 

Չեն բացառվում նոր ծանոթությունները: Դուք ձեզ բաց ու բարեհամբույր կպահեք, և որքան էլ տարօրինակ է, ոմանց դա դուր չի գա: Մի փորձեք բոլորի վրա միանգամից լավ տպավորություն թողնել: Ձեր լավագույն հատկանիշները գնահատելու համար ինչ-որ մեկին ժամանակ է պետք գալու: Դա ոչ մի կերպ չի խանգարի հետագա շփումներին, ընկերությանն ու ռոմանտիկ պատմությանը:

Շաբաթվա վերջին օրերի համար ոչ մի բարդ ու կարևոր բան մի ծրագրեք: Հնարավոր է՝ ուզենաք մենակ մնալ: Դա կօգնի արագ վերականգնել ուժերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ հագեցած կլինեն շաբաթվա առաջին օրերը: Այդ հատվածը գործնական տեսանկյունից պիտանի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկարատև ու արդյունավետ համագործակցության սկիզբ կդնեն: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտ է այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետաքրքրությունները թեկուզ մի փոքր նման են ձերինին: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի վերջին ամիսներին կուտակված գործերն անելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Նշանակալի հաջողությունների կհասնեն այն Երկվորյակները, որոնք զբաղված են ուսմամբ ու հետազոտական գործունեությամբ: Գիտական կապերն ամրապնդելու, ձեր աշխատանքներով կիսվելու հնարավորություն կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից: Նման հնարավորություն կլինի, բայց ոչ բոլոր Երկվորյակները կկարողանան օգտվել դրանից. ուշադրություն պահանջող առաջադրանքները շատ կլինեն: Մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ դրանց լուծման հարցում: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Բացի այդ, ձեզ շատ պետք կգա մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակությունը, ինչի շնորհիվ մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան կնկատեք: 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ արդյունավետ ու հետաքրքիր կլինի շաբաթվա առաջին կեսը: Աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, նրանից, ինչն առաջ շատ դժվար է թվացել: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում, վեճեր գործընկերների, կոլեգաների ու ղեկավարության հետ: Բարեբախտաբար, դրանք չեն խանգարի ժամանակին լուծել մասնագիտական առաջադրանքներն ու հաջողության հասնել: Իսկ իրադարձությունների զարգացումը կհուշի, որ հենց դուք եք ճիշտ եղել:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հեշտ ու հաճելի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելը: Դուք կհասկանաք, թե ինչն է անհանգստացնում ձեր մտերիմներին, ինչն է գրավում նոր ծանոթների ուշադրությունը, նաև սեփական զգացմունքներից գլուխ կհանեք: Նշված հատվածը հարմար կլինի ապագայի մասին մտածելու և ծրագրեր կառուցելու համար: Հնարավոր է՝ դուք պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ եք մտածել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթն սկսեք այն մարդկանց հետ շփվելով, որոնց վրա անհրաժեշտ է լավ տպավորություն թողնել: Դուք կկարողանաք դուր գալ և՛ նոր ծանոթներին, և՛ նրանց, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ: Հին գործնական կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու հնարավորություն կլինի: Ձեզ պետք կգա ձեր ու ձեր հաջողությունների մասին ոգեշնչված պատմելու ունակությունը, այնպես, որ բոլորի համար հետաքրքիր լինի ձեզ լսելը: Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի այն Առյուծների համար, որոնք ակտիվորեն մասնակցում են հասարական գործունեությանը, աշխատում են գովազդի կամ հասարակայնության հետ կապերի ոլորտում:

Շատ կարևոր կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Այն հարմար կլինի բարդ ու մասշտաբային գործերն ու մի քանի ամսվա կամ նույնիսկ տարվա համար նախատեսված նախագծերը ստանձնելու համար: Հետաքրքիր հեռանկարներ կբացվեն նրանց առաջ, ովքեր համախոհներ ու նոր գործընկերներ են փնտրում: Չեն բացառվում աշխատանքի այնպիսի առաջարկները, որոնք տեղափոխություն կամ գործունեության ոլորտի փոփոխություն են նախատեսում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին իրադարձությունները ձեր ուզածի նման արագ չեն զարգանալու: Այդ հատվածը բարդ կլինի կարևոր ու շտապ գործերով զբաղվածների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, նրանք ամեն անգամ ճիշտ չեն հասկանա ձեր խնդրանքները, կարող են սուր արձագանքել ձեր նկատողություններին: Բայց դուք կհասկանաք՝ ինչպես պիտի ձեզ պահեք կոնֆլիկտներից խուսափելու և հարաբերությունները հարթելու համար: Շատ Կույսեր իրենց իսկական դիվանագետի նման կպահեն, կհաշտեցնեն նրանց, ովքեր վիճել էին, կհասնեն նրան, որ իրավիճակը բոլորի համար հարմարավետ լինի:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Այն ձեզ համար կարևոր հարցերի հաջող լուծում է պահանջում: Շատ ապրումներ կմնան անցյալում, դուք ապագային մեծ լավատեսությամբ նայելու հիմքեր կունենանք: Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները: Դուք միասին լավ ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք, կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի շուրջ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին չեք ուզենա զբաղվել լավ ծանոթ, առօրյա գործերով: Իսկ ահա եթե նոր բան ստանձնելու հնարավորություն լինի, դուք այն բաց չեք թողնի: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի ստեղծագործելու և ուսման համար: Որոշ Կշեռքներ իրենց մեջ այնպիսի տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Նոր գաղափարները միանգամից իրագործել չի ստացվի, բայց դուք բոլոր դեպքերում դրանցից չեք հրաժարվի և անպայման կվերադառնաք մտածածին:

Մինչև շաբաթվա կեսն արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Մի շտապեք գնումների և գործարքների հարցում, գումարը ծախսելուց առաջ երկար մտածեք:

Ավելի ուշ գործնական տեսանկյունից շատ հաջող շրջան կսկսվի: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը: Լավ կանցնեն պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումները, դուք շատ գրավիչ առաջարկներ ստանալու շանս կունենաք:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Այստեղ կարող եք տհաճ անակնկալների, լարված պահերի համար չանհանգստանալ: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ուզենալու եք նոր, կարևոր ու հետաքրքիր մի բան ստանձնել: Հեշտությամբ նոր բան կսովորեք, շատ բաներ ոտքի վրա կյուրացնեք: Նշված հատվածը հատկապես հաջող կլինի այն Կարիճների համար, որոնք զբաղվում են ֆինանսական հարցերի լուծմամբ, ներդրումներ ու խոշոր գործարքներ են ծրագրում: Գումարի հետ կապված ամեն հարցում կարող եք ինտուիցիային ապավինել: Ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել:

Շաբաթվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, փոխել միջավայրը: Շատ Կարիճներ կուզենան շեղվել միապաղաղությունից, հեռանալ սովորական դարձած վայրերից: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կեսնափորձը ձեզ շատ կհետաքրքրի: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք դուք նախաձեռնող կլինեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Ցանկացած աննշան պատահար կարող է ձեզ զրկել հանգստությունից: Որոշ Աղեղնավորներ կկասկածեն այն գործի հաջողությանը, որի հետ մեծ հույսեր էին կապում: Աշխատեք լավատեսությունը չկորցնել: Դուք հաջողության կհասնեք, եթե աննշան խոչընդոտի հանդիպելիս ձեր ծրագրերից չհրաժարվեք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ աջակցող, ձեր տրամադրությունը բարձրացնել իմացող մարդկանց հետ:

Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների, զվարճանքների ու հանգստի համար: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Իսկ ահա ֆինանսական հարցերի լուծման հարցում մի շտապեք: Այստեղ վտանգ կա՝ սխալներ անեք, որոնք կորուստների կհանգեցնեն:

Շաբաթվա վերջին օրերը շատ հաջող կլինեն այն Աղեղնավորների համար, որոնք կորոշեն այն մտերիմների հետ շփումներին նվիրել: Այդ հատվածը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների և ընկերական հանդիպումների համար: Չեն հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունները: Դուք սիրելիին հաճելիորեն զարմացնելու հնարավորությունը բաց չեք թողնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին հանգստությունը պահպանելը բավական բարդ է լինելու: Այդ հատվածում դուք սուր կարձագանքեք տեղի ունեցողին, երբեմն դատարկ բաների պատճառով կբարկանաք ու լրջորեն կվիճեք այն մարդկանց հետ, որոնք ձեր ուզածի պես չեն վարվում: Սակայն դա չի խանգարի ձեզ ժամանակին գլուխ հանել բոլոր առաջադրանքներից, միայն թե նյարդայնանալու գնով:

Շաբաթվա երկրորդ կեսն ընդհանուր առմամբ ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Դուք կարող եք կենտրոնանալ հետաքրքիր գործերի վրա, կզբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես գրավում է: Սա բարենպաստ ժամանակ է լինելու ուսման և որակավորումը բարձրացնելու համար, օգտակար կլինի ձեր բնատուր տաղանդների զարգացմանը ուշադրություն հատկացնելը:

Ողջ շաբաթվա ընթացքում ուշադիր պիտի լինեն այն Այծեղջյուրները, որոնց աշխատանքը կապված է փաստաթղթերի, դրանց ձևակերպման ու պահպանման հետ: Հավանական են չնախատեսված ստուգումներ: Եթե խոշոր գնումներ եք անելու, համոզվեք, որ բոլոր փաստաթղթերը՝ չեկերը, երաշխիքի կտրոնները, ձեր ձեռքին են, քանի որ ավելի ուշ դրանք պետք են գալու:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի համատեղ նախագծերին մասնակցելու և այն մարդկանց հետ համագործակցություն սկսելու համար, որոնց գործերին լավ տեղեկացված եք: Արժե զգուշանալ, եթե ձեզ փորձեն իրենց խնդիրների լուծման մեջ ներգրավել այն մարդիկ, որոնց մասին նախկինում ոչինչ չեք լսել. դա կարող է տհաճություններով ավարտվել: Նշված հատվածը բարենպաստ կլինի հին պայմանավորվածությունները վերանայելու համար. պարզ կդառնա՝ ինչ է պետք անել այն բոլոր մասնակիցների համար ավելի օգտակար դարձնելու համար: Ձեզ համար շատ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Այն թույլ կտա խուսափել լուջ սխալներից, արագ հասնել նպատակին:

Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր կլինի հանգստությունն ու ինքնատիրապետումը պահպանելը: Լավ է տաք գլխով որոշումներ չընդունեք, հատկապես եթե դրանք ոչ միայն ձեզ, այլև ուրիշներին են վերաբերելու: Չի բացառվում՝ պետք լինի վերանայել ծրագրերը, և դա պիտի անեք ինքնուրույն ու առանց շտապելու: Ուշադիր է պետք լինել գումարի հետ կապված բոլոր գործերում. մեքենայությունների զոհ դառնալու վտանգ կա:

Աշխատեք չհոգնել: Եթե հանգստի համար բավարար ժամանակ տրամադրեք, ապա  լավ տրամադրությունն ու լավատեսությունը պահպանելն ավելի հեշտ կլինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթ սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու, շատերը կնկատեն ձեր տաղանդները: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հավանական են աշխատանքի առաջարկներ, որոնք բազում հետաքրքիր հնարավորություններ կբացեն: Նոր ու հաճելի ծանոթությունները հետաքրքիր շարունակություն կստանան: Շատ Ձկներ շուտով կընկերանան մարդկանց հետ, որոնց այս շաբաթ առաջին անգամ կհանդիպեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Ճիշտ է, այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք նախաձեռնող կլինեք:

Պատրաստ եղեք անակնկալների: Շաբաթը առատաձեռն կլինի զարմանալի իրադարձությունների մասով, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Լսեք ինտուիցիային, որի հուշումները կօգնեն ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ վարք դրսևորել: Հեշտ չի լինի գումարի կամ գնումների հետ կապված ճիշտ որոշումներ ընդունելը: Հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք, գումարը կներդնեք կասկածելի նախագծի մեջ կամ շատ կծախսեք հիմար բաների վրա:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1034 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0