ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 14.06 - 20.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1738 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Շաբաթվա սկիզբն ամենահասարակ շրջանը չի լինելու: Հուզական դաշտն անկայուն կլինի, երբեմն դժվարությամբ կհավաքեք մտքերը, ամեն անգամ չի հաջողվի ճիշտ որոշում ընդունել: Նշանի որոշ ներկայացուցիչներ սխալներ կանեն աշխատանքի մեջ, ինչ-որ բան աչքից կվրիպի: Նույնիսկ ամենահասարակ գործերում երբեմն դժվարություններ կառաջանան: Մեկ ուրիշ ժամանակ դուք դրանցից հեշտությամբ գլուխ կհանեիք, իսկ հիմա խուճապի կմատնվեք: Լավ է այդ օրերը հանգիստ անցկացնեք, աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից ու չափազանց լուրջ փորձություններից:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Աշխատանքը ձեռքից կգա, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ բավական կլինի մի բան մտածեք և արդեն մտածածն իրագործելուց մեկ քայլ հեռավորության վրա կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Շատ Խոյերի անձնական հարաբերություններում խոշոր դրական փոփոխություններ են սպասվում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ շատ բարենպաստ շաբաթ է սպասվում: Միայն նրա սկզբին են հնարավոր որոշ տհաճ պահեր, բայց դրանք արագ անցյալում կմնան: Աստղերը կաջակցեն ձեր շատ նախաձեռնություններ, և հիմա կարող եք կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինել: Ինչով էլ զբաղվեք, ինչ էլ ստանձնեք, հեշտությամբ համախոհներ և օգնականներ կգտնեք:

Բազում հետաքրքիր հանդիպումներ կլինեն: Շատ Ցուլերի անսովոր ծանոթություններ են սպասվում: Դրանցից մեկից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի: Նշանի մյուս ներկայացուցիչները անսպասելի կհանդիպեն հին ծանոթներին, որոնց վաղուց չեն տեսել: Հարաբերությունները վերականգնելը դժվար չի լինի, հարցը միայն այն կլինի, թե արդյոք կուզենաք դա անել:

Շաբաթվա վերջին օրերը յուրատեսակ լավը կլինեն: Դրանք բազում նոր հնարավորություններ կբացեն, կուրախացնեն հաջող զուգադիպություններով: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը չմտածված արարքների ժամանակ է լինելու: Նույնիսկ ամենախելամիտ Երկվորյակները կտրվեն պահի ցանկություններին ու կանեն ոչ այն, ինչ ծրագրել էին: Բայց դրանում ոչ մի վան բան չի լինի: Կյանքում նոր բան կհայտնվի, և դա ձեզ կուրախացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ ոգեշնչվածության նոր աղբյուրներ կգտնեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը՝ վառ, հիշարժան, անսովոր պահերով լի: Միայն մի վտանգ կա. դուք կարող եք տարվել ձեր ֆանտազիաներով և աչք փակել փաստերի վրա:

Ավելի ուշ հանգիստ ու արդյունավետ շրջան կգա: Դուք շատ պիտի աշխատեք, ընդ որում՝ պիտի զբաղվեք ոչ միայն սեփական գործերով, այլև ուրիշների: Երբեմն պիտի ուղղեք ուրիշների գործած սխալները, և դա մեծ ուժեր կխլի: Բայց դուք բոլոր փորձություններից գլուխ կհանեք, կհասնեք վաղուց դրված նպատակներին: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, մտերիմների հետ կապված լավ նորությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Այդ հատվածը հնարավորություն կտա պատասխաններ ստանալ հարցերին, որոնք վերջին շրջանում ձեզ փակուղու առաջ էին կանգնեցրել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Հազիվ թե կարողանաք արագ մեծ հաջողությունների հասնել, բայց դուք բավականաչափ համառ կլինեք սկսածը կիսատ չթողնելու և անհրաժեշտ արդյունքի հասնելու համար:

Շաբաթվա կեսը հնարավորություն կտա պարզել ոչ միանշանակ պահերը, գլուխ հանել բարդ իրավիճակներից: Պարզ կդառնա, թե ինչու են պայմանները դասավորվել այս և ոչ թե այլ կերպ, և դա թույլ կտա որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Ընկերներն ու հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր շատ նախաձեռնությունների:

Շաբաթվա վերջին օրերին ձեզ ավելի առույգ կզգաք: Դա թույլ կտա ստանձնել այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք, կամ էլ լուծել վերջին շրջանում լրջորեն անհանգստացնող հարցերը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը կարող է այնքան էլ լավ չդասավորվել: Բայց դուք կաշխատեք նրա առաջին օրերը հնարավորինս արդյունավետ անցկացնել և կհաջողեք այդ հարցում: Կարևոր կլինի ծրագրածը չհետաձգելը, նույնիսկ եթե թվում է, թե դրա իրագործման համար ամենահաճելի պահը չէ: Գործեք, և փոփոխությունները չեն ուշանա: Օր օրի նպատակին շարժվելը կհեշտանա, բացի այդ, ավելի ու ավելի շատ համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա կարող եք հենվել: Հավանական է վերականգնվեն հին գործնական կապերը: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր մասնագիտական որակներին, պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը:

Շաբաթվա երկրորդ կեսը կարող է զարմանալի իրադարձություններ բերել: Կիրականանան որոշ Առյուծների հին երազանքները, իսկ նշանի մյուս ներկայացուցիչներն էլ կհասկանան, որ դրված նպատակից մի քանի քայլ հեռավորության վրա են: Աշխատեք ուշադիր ուսումնասիրել այս շրջանում ստացված նույնիսկ ամենազարմանալի առաջարկները: Հնարավոր է՝ դրանցից մեկը ձեր կյանքն արմատապես դեպի լավը փոխի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ ոգեշնչող շաբաթ է: Նրա առաջին օրերը հրաշալի նորություններ կբերեն: Բազմաթիվ գործեր կհաջողվի շարժել մեռյալ կետից, որոշ Կույսեր պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտածում: Հաջողակ կլինեն նշանի այն ներկայացուցիչները, որոնք նոր բան կստանձնեն: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հաճախ դրանք անսպասելի կլինեն, նման չեն լինի նրանց, որոնց սպասում էիք: Բայց դա հրաժարվելու պատճառ չպիտի դառնա: Ամենայն հավանականությամբ ճակատագիրը ձեզ համար հաճելի անակնկալ է պատրաստել:

Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ նախկինում լեզու գտնել չէր ստացվում: Հնարավորություն կունենաք պարզել հին թյուրիմացությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Այն վառ և ոգեշնչող կլինի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Բայց խոսքն այստեղ ավելի շուտ թյուրիմացությունների կամ խնդիրների մասին կլինի, որոնք այսպես թե այնպես կլուծվեն, այլ ոչ թե լուրջ դժվարությունների: Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դրված նպատակներին հասնելն էլ կհեշտանա:

Նույնիսկ բարդ գործերից հիմա արագ գլուխ կհանեք: Կօգնի դիտողունակությունը. դուք կնկատեք մանրուքները, որոնք վրիպել են ուրիշի աչքից: Շատ Կշեռքներ նախանձելի շրջահայացություն կդրսևորեն: Ինտուիցիան կհուշի նշանի ներկայացուցիչներին, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան ընտրել:

Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Հիմա դուք լավ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դա թույլ կտա խուսափել վիրավորանքներից ու փոխադարձ դժգոհություններից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադրություն դարձրեք շաբաթվա սկզբին ստացվող լավ լուրերին: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, հուշել՝ ինչպես է պետք գործել հետագայում: Այդ հատվածում ստացված ցանկացած ինֆորմացիա ավելի ուշ պիտանի կլինի, այնպես որ՝ աշխատեք ոչինչ չմոռանալ: Հետո ձեզ մի քանի համեմատաբար հանգիստ օրեր են սպասվում: Դրանք գլխապտույտ հաջողություններ կամ մեծ հաղթանակներ չեն բերի, բայց հարմար կլինեն ավելի վաղ սկսածն ավարտելու կամ վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու համար:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Այն հաջող զուգադիպություններ է խոստանում, կարևոր բացահայտումներ անելու շանս կընձեռի: Չեն բացառվում դրական փոփոխությունները մասնագիտական ոլորտում: Որոշ Կարիճներ կգտնեն հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց էին երազում կամ շահավետ գործարքներ կկնքեն: Դրական միտումների ազդեցությունը գերիշխող կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն: Վիրավորանքների, տարաձայնությունների ու փոխադարձ դժգոհությունների առիթներ չեն լինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բոլոր Աղեղնավորների համար հեշտ չի լինի շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելը: Դա բավական բարդ շրջան կլինի շփումների տեսանկյունից: Բանը ոչ այնքան շրջապատողների վարքի մեջ կլինի, որքան ձեր կասկածամտության: Դուք ամեն ինչում գաղտնի իմաստ կփնտրեք, ինչը հոգնեցնող ու լրիվ անօգուտ կլինի: Արժե մի փոքր թուլանալ ու զբաղվել այն գործերով, որոնցում կարող եք ինքնուրույն հաջողության հասնել: Այստեղ անհրաժեշտ արդյունքն ստանալն ավելի հեշտ կլինի, քան ենթադրում էիք: Կարևորն առաջին քայլերն անելն է, իսկ հետո ամեն ինչ հարթ կընթանա:

Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այն զարմանալի իրադարձություններով, հաճելի հանդիպումներով լի կլինի, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Որոշ Աղեղնավորներ կուզենան փոխել իրենց ծրագրերը՝ տեսնելով, որ կարող են սպասվածից ավելիին հասնել: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ: Դրանցից մեկը կարող է իսկական ռոմանտիկ արկածի վերածվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ բարենպաստ և արդյունավետ շաբաթ է սպասվում: Այն միանման լավն է և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Գլխավոր բանը, որ ձեզանից պահանջվում է, ամեն ինչին միանման լուրջ վերաբերվելն է: Նույնիսկ փոքրիկ գործերում չարժե հույս դնել հաջողակ լինելու վրա կամ նրա, որ ամեն ինչ ինքն իրեն լավ կստացվի: Ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի շատ աշխատեք: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ, բայց պատասխանատվությունը ձեզ վրա է ընկնելու, այնպես որ՝ համոզվեք, որ ամեն ինչ ամենալավ ձևով է կատարվել:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե հատկապես ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Այն կօգնի ելք գտնել ոչ միանշանակ իրավիճակներից, օգուտ քաղել տեղի ունեցողից: Շատ Այծեղջյուրներ այդ հատվածում կես խոսքից կհասկանան շրջապատողներին: Նշանի մյուս ներկայացուցիչներին կհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից, անցյալում թողնել կասկածներն ու տագնապները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Տրամադրվեք աշխատելու. այս շաբաթ հաստատ շատ պիտի աշխատեք: Ե՛վ ծրագրված գործերը շատ կլինեն, և՛ լրիվ անսպասելի նոր առաջադրանքներ կհայտնվեն, այնպես որ՝ ազատ ժամերը մատների վրա կարող եք հաշվել: Բայց դուք հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Իսկ ամենը նրա շնորհիվ, որ լավ գիտեք՝ ինչի եք ուզում հասնել և կփորձեք նպատակին տանող ամենակարճ ճամփան ընտրել:

Աջակցություն գտնելը հեշտ չի լինի: Հաճախ ձեր գաղափարները շրջապատողներին վիճելի կամ չափազանց համարձակ կթվան, և կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն ձեզ հետ պահել մտածածը կյանքի կոչելուց: Մի տրվեք այդպիսի սադրանքների: Հիմա ներքին ձայնին լսելն ավելի օգտակար կլինի, քան կողքից խորհուրդները:

Շաբաթվա երկրորդ կեսը ընտանքում հաճելի իրադարձություններ է խոստանում, ինչպես նաև երկար սպասված փոփոխություններ անձնական հարաբերություններում: Շատ Ջրհոսների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Նշանի ներկայացուցիչները ուրախ կլինեն դրանց համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ ու բարենպաստ շաբաթ է: Այն թույլ կտա անշտապ ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Դուք հավասարակշռությունը չեք կորցնի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները հաճախ կօգնեն ելք գտնել իրավիճակից, որը մյուսներին փակուղու առաջ կկանգնեցներ: Դուք արագ կսովորեք նորը, բաց չեք թողնի պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը: Հավանական են օգտակար ծանոթություններ:

Կիրառում կգտնեք ձեր տաղանդներին ու կարողություններին, այդ թվում՝ նրանց, որոնց մասին նախկինում քչերին էր հայտնի: Շրջապատողներից ինչ-որ մեկը կզարմանա, իսկ ինչ-որ մեկն էլ կհիանա: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

Շաբաթը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու, խոշոր գնումներ անելու համար: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք վատնի, իրեր կընտրեք, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1738 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0