ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 14.03 - 20.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1610 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը դժվար չի լինի. պարզապես ձեզ բնական պահեք, գործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են քիչ ֆորմալ դառնալ ու նույնիսկ սիրային երանգավորում ստանալ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի մասշտաբային ծրագրերի իրագործմանն անցնելու համար: Եթե կարևոր նպատակ ունեք դրած, նրա ուղղությամբ քայլեր անելու ճիշտ ժամանակն է: Շատ բան սպասվածից լավ կստացվի: Եթե վերջին ժամանակներս կասկածում էիք ձեր ընդունած որոշումների ու ձեր գործած արարքների ճշմարտացիությանը, ապա հիմա պարզ կդառնա, որ ամեն ինչ ճիշտ է արվել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, իսկ գործերը, որոնցով հույս ունեիք այս շաբաթ զբաղվել, ստիպված լինեք անորոշ ժամանակով հետաձգել: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել, ճիշտ որոշումներ կընդունեք: Շատ փորձարկումներ հաջող կլինեն: Շաբաթվա վերջին պարզ կդառնա, որ դուք սպասվածից մեծ հաջողությունների եք հասել:

Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի գործնական ոլորտում: Նույնիսկ շատ բարդ աշխատանքից հրաշալի գլուխ կհանեք: Դրան անպայման ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Կարող են մեծանալ եկամուտները:

Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Ճիշտ է, դրանք այնքան արագ ու նշանակալի չեն լինի, որքան կուզենայիք: Մի շտապեք: Ամեն ինչ այնպայման լավ կդասավորվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք պատրանքներ չկառուցել ու ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները: Հաջողությունները մեծ մասամբ կախված կլինեն նրանից՝ արդյոք դա ձեզ կհաջողվի անել: Նոր գաղափարները, որոնք շատ կլինեն, արժե մանրամասն մտածել և միայն դրանից հետո կյանքի կոչել: Չի բացառվում՝ օգտակար լինեն այն մարդկանց խորհուրդները, որոնք նախկինում ձեզ քննադատում էին, ցույց տալիս ձեր սխալները, տհաճ նկատողություններ անում:

Այս շաբաթ մարդկանց հետ լեզու գտնելը ձեզ համար հեշտ կլինի: Նոր ծանոթի հետ մի քանի րոպե զրույցն էլ բավարար կլինի հասկանալու համար, թե ինչ կարելի է սպասել նրանից: Մտերիմների ցանկությունների ու մտադրությունների մասին դուք անմիջապես կկռահեք: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և դուք ձեր շանսը բաց չեք թողնի:

Այս շաբաթ հնարավոր է թեթևամտորեն վերաբերվեք գումարին: Չի բացառվում՝ դա զուր ծախսերի հանգեցնի: Բարեբախտաբար, դրանք մեծ չեն լինի, ձեր բյուջեին էլ լուրջ հարված չեն հասցնի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ ձեզ կհաջողվի պատասխաններ գտնել բարդ ու կարևոր հարցերին: Դրանում կօգնեն դիտողունակությունը, իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու և ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը: Հեշտ կլինի ուսման մեջ հաջողության հասնելը. նոր ինֆորմացիան անմիջապես կմտապահվի, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

Հավանական են անսովոր, բայց շատ հաճելի ծանոթություններ: Դրանք կարող են ձեզ հետաքրքիր գաղափարներ տալ, օգնել նորովի նայել նրան, ինչն առաջ պարզ ու ակնհայտ էր թվում: Չի բացառվում՝ մտածեք նրա մասին, որ եկել է ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու ժամանակը: Մի շտապեք կոնկրետ քայլերի անցնել, սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Իսկ երկրորդ կեսին հնարավոր է ուզենաք մենակ մնալ, հանգստանալ խառնաշփոթից: Դա կօգնի արագ վերականգնել ուժերը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը լավ է սկսեք կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող լուրջ գործերից: Դուք չեք շտապի, և դա ձեզ թույլ կտա խուսափել սխալներից, որոնք շատ բան կբարդացնեին: Եթե օգնականների կարիք ունենաք, նրանց գտնելը դժվար չի լինի: Հաճույքով աջակցություն կառաջարկեն և՛ հին, և՛ նոր ծանոթները:

Հնարավորություն կունենաք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների հանդեպ: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Չեն բացառվում համագործակցության անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկները:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Մտերիմների հետ վիճելու բան չի լինի, չեք էլ ուզենա. ընդհանուր գործերի ու համատեղ ծրագրերի մասին արագ կպայմանավորվեք: Ռոմանտիկ հանդիպումների համար ամենահարմարը շաբաթվա կեսը կլինի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Բարդ առաջադրանքները լուծելու համար օգնության կարիք հազիվ թե զգաք, խորհուրդների կարիք էլ չեք ունենա: Բացի այդ, ստիպված չեք լինի որևէ մեկին բացատրել, թե ինչու եք որոշել գործել այս և ոչ թե այլ կերպ, և դա կօգնի խնայել ժամանակը:

Նշված ժամանակահատվածը շատ արդյունավետ կլինի, և դուք կուզենաք հնարավորինս շատ բան հասցնել: Սակայն կարևոր կլինի չգերհոգնելը: Մի մոռացեք դադարներ վերցնելու, գործերից շեղվելու մասին: Աշխատեք հետևել օրվա խելամիտ ռեժիմին. քնի ու ֆիզիկական ակտիվության պակասը կարող է անդրադառնալ ձեր ինքնազգացողության ու տրամադրության վրա:

Շաբաթվա երկրորդ կեսը, հակառակը, հրաշալի կլինի համախոհներ փնտրելու, ջանքերը միավորելու համար: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, իսկ մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, լավ նորությունները: Դրանք ընտանեկան տոնի համար առիթ կդառնան:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս շաբաթ դուք հնարավորություն կունենաք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ժամանակը վատնել չեք ուզենա, դուք ոգևորությամբ կանցնեք բարդ գործերին, կաշխատեք լուծել բոլոր առաջադրանքները: Կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել:

Արժե ուշադրություն դարձնել, թե ինչպես են այս շաբաթ դասավորվելու կոլեգաների, ղեկավարության հետ հարաբերությունները: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչու են վերջին ժամանակներս տարաձայնություններ առաջացել և ինչու չի ստացվել փոխհասկացողության հասնել: Ամեն անգամ հեշտ չի լինի մասնագիտական ու անձնական հետաքրքրությունները զատելը, բայց երբ անեք դա, իրավիճակն ավելի հարմարավետ կդառնա:

Շաբաթը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններ դիմելու համար: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, դուք արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Միանգամից չեք կարողանալու հասնել այն արդյունքներին, որոնց հույսն ունեիք: Բայց սկսածը կիսատ թողնել էլ չեք ուզենա, այդ իսկ պատճառով ձեր նպատակներին ամեն դեպքում կհասնեք: Շրջապատողներին դուր կգա ձեր հաստատակամությունը: Շատերը կհասկանան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Զարմանալի չէ, որ շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Այս շաբաթ սկսվող մասնագիտական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: Այս շաբաթ դուք շրջապատողներին շատ դուր կգաք: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն ձեր թերություններն էին նկատում, կհմայվեն ձեզանով:

Շաբաթը հարմար կլինի տնային գործերի, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Դուք կհասկանաք, թե ինչու վերջին ժամանակներս չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել հարազատների հետ: Կհաջողվի հանգիստ քննարկել ձեզ համար կարևոր հարցերն ու փոխհամաձայնության հասնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շաբաթ սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Կարելի է ասել՝ դա միշտ չէ, որ կապված կլինի ձեր արարքների կամ խոսքերի հետ: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը բամբասանքներ տարածի կամ հիշի ոչ վաղ անցյալի պատմությունը, որի պատահական մասնակիցն եք եղել դուք: Զրույցներ շատ կլինեն, բայց ձեզ ամեն անգամ չի հաջողվի մասնակցել դրանց, բացատրել ձեր տեսակետը: Այդ ամենին փորձեք փիլիսոփայորեն մոտենալ. տեղի ունեցողը ձեզ օգուտ կտա, շուտով բոլորը կհասկանան, թե դուք ինչ մարդ եք:

Ձեզ հեշտությամբ կտրվի բարդ ու պատասխանատու, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն, լուրջ մոտեցում պահանջող աշխատանքը: Դուք չեք շեղվի և արագ գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշներից մեծ ժամանակ կխլեր: Կհաջողվի խուսափել ցավալի սխալներից:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր է ճակատագրական հանդիպում, սեր առաջին հայացքից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը կուրախացնի: Արդեն նրա առաջին օրերին դուք կհասկանաք, որ հիմա վճռական գործելու ժամանակն է, մեծ հաջողությունների հասնելու շանս կա: Ոգևորությունը, որով կանցնեք գործերին, շատերի սրտով կլինի: Եթե համախոհների կարիք ունենաք, նրանց առանց դժվարության կգտնեք: Չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացի, հնարավորություն կտա հասնել նրան, ինչի մասին միշտ եք երազել:

Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի մինչև շաբաթվա վերջ: Էներգիա շատ կունենաք սկսածն ավարտին հասցնելու համար: Կհաջողվի հասնել և՛ վաղուց դրված նպատակներին, և՛ լրիվ նորերին:

Բարենպաստ կլինի նաև շաբաթվա հուզական դաշտը: Լավ տրամադրությունը պահպանելուն կօգնեն մտերիմները, որոնք կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կգտնեն անհրաժեշտ բառերը, կոգևորեն և կուրախացնեն ձեզ: Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընտանեկան միջոցառումների ու տոների համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթն անհանգիստ, բայց հաջող կանցնի: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկ բանի վրա կենտրոնանալ պայմանները թույլ չեն տա, այնպես որ՝պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, մտածեք բազմաթիվ հարցերի մասին: Բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ ձեր օգնության կարիքը կունենան: Ամեն ինչի համար ժամանակ կմնա, դուք ծրագրածից շատ բան կհասցնեք:

Առօրյա աշխատանքը հեշտությամբ կտրվի: Նոր առաջադրանքների համար ուրախ կլինեք, քանի որ դրանք ձեր ունակությունները ցույց տալու շանս կընձեռեն: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր էլ կռահում: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ կարող է պետք գալ:

Մտերիմներին ձեր արարքների շարժառիթներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, բայց հազիվ թե ինչ-որ մեկը քննադատի ձեզ կամ կասկածի ձեր հաջողությանը: Շաբաթվա առաջին կեսին հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ, իսկ երկրորդին հարաբերությունները ներդաշնակ ու ջերմ կդառնան, բոլոր տհաճ պահերն անցյալում կմնան:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, հայացքների տարբերությունն էլ չի խանգարի ընդհանուր լեզու գտնելուն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

Հավանական են հաջողություններ ուսման, հետազոտական աշխատանքի և կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի մեջ: Ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, նկատել այն, ինչը վրիպել է մյուսների ուշադրությունից: Շատերին պետք կգան ձեր խորհուրդներն ու հուշումները:

Արժե ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին. դա և՛ հարաբերություններին օգուտ կտա, և՛ կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Չի բացառվում՝ շաբաթվա երկրորդ կեսին ուզենաք ձեր ուժերը փորձել նոր գործում: Ձեզ մի զրկեք այդ հաճույքից. դրական հույզեր ստանալու շանս կա:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1610 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0