ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 05.10 - 11.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1763 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում պիտի սովորականից շատ աշխատեք: Պատրաստ եղեք ուղղել ոչ միայն ձեր, այլև ուրիշների սխալները: Բացի այդ, հենց դուք եք հաճախ ստիպված լինելու որոշումներ ընդունել, ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Դա ամեն անգամ հեշտ չի լինի. երբեմն կկասկածեք ձեր ճշմարտացիությանը, չնայած՝ ցույց չեք տա դա: Բայց այս շրջանն իր դրական կողմերն էլ կունենա. նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լավագույն կողմերով ցույց կտան, պիտանի ծանոթություններ կհաստատեն ու կսովորեն այն, ինչ շուտով անպայման պետք կգա:

Շաբաթվա երկրորդ կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Գործերն այնքան էլ վատ չեն ընթանա, բայց ձեզ կթվա, թե դա քիչ է: Կուզենաք փոխել իրավիճակը, բայց դա ամեն անգամ հնարավոր չի լինի անել: Հաճախ կմնա միայն համբերությամբ զինվելն ու սպասելը. նման իրավիճակները կնյարդայնացնեն: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Լավագույն ժամանակը չէ այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կարող են քննադատել ձեզ, վիրավորական նկատողություններ անել, երկիմաստ կատակներով վիրավորել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը հարմար է գործնական շփումների, համախոհներ փնտրելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց ուզում եք հետաքրքրել ձեր գաղափարներով ու ծրագրերով: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք միշտ կիմանաք, թե ինչ արժե ասել ու անել, որպեսզի ձեր արժանիքներն աննկատ չմնան:

Ավելի ուշ արդյունավետ շրջան կգա, որը հարմար կլինի աշխատանքի, բիզնեսի և ուսման հետ կապված ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, չեք վախենա բարդ գործերից, հաճախ կհասնեք նրան, ինչին մյուսները հասնել չեն կարողացել: Այդ հատվածը հարմար է նաև երկարաժամկետ ծրագրավորման համար. դուք ճիշտ կգնահատեք ձեր բոլոր նախաձեռնությունների հեռանկարները:

Շաբաթվա վերջին արժե ուշադիր լինել. հավանական են փոքրիկ, բայց տհաճ վնասվածքներ: Զգույշ եղեք սպորտով զբաղվելիս և ֆիզիկական աշխատանք անելիս:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է: Հաջողությունը հաճախ կժպտա ձեզ, կարող եք լուծել բարդ խնդիրները, հասնել ավելի վաղ դրված նպատակներին: Հավանական են օգտակար բացահայտումներ, լավ նորություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ ոգեշնչող լուրեր կստանան հին ծանոթներից: Աշխատանքի և կարիերայի զարգացման հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար: Չի բացառվում՝ ձեր նախաձեռնություններին աջակցեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Շաբաթվա սկզբին ձեզ շատ հանդիպումներ են սպասվում, հնարավորություն կունենաք շփվել ամենատարբեր մարդկանց հետ: Ավելի ուշ կուզենաք միայնակ մնալ, երկար զրույցները կարող են հոգնեցնող թվալ: Խուսափեք այն մարդկանց հետ կապերից, որոնք նախկինում հանում էին ձեզ հավասարակշռությունից, փչացնում էին ձեր տրամադրությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը կարող է բավական տհաճ լինել: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, դա ձեզ կնյարդայնացնի, նույնիսկ եթե խոսքը մանրուքների մասին լինի, որոնք շուտով ոչ մի նշանակություն չեն ունենալու: Հավանական են լարված պահեր մտերիմների հետ շփումներում, երբեմն կթվա, թե ձեզ հատուկ հանում են հավասարակշռությունից: Աշխատեք հանգստություն պահպանել. ավելորդ հույզեր հիմա պետք չեն: Կարևոր է լավատեսորեն տրամադրվել ու մտածել միայն այն մասին, ինչը կախված է ձեզանից:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հաջող ու թեթև կդասավորվի: Այն բազում հնարավորություններ կբացի, որոնցից պատրաստ կլինեք օգտվել: Կարող եք իմպրովիզներ անել, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել, նոր բան փորձել: Մտերիմների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների ու սպասումների մասին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինեն խելամտությունն ու լրջությունը: Հաջողակ լինելու վրա հույս մի դրեք, մի մտածեք, որ աստղերը ձեր կողմից են լինելու, իսկ սխալներն ու թերացումները ոչ ոք չի նկատի: Ցավոք, ավելի շուտ հակառակը կլինի. ցանկացած սխալ տհաճ հետևանքներ կբերի: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում. դուք բարդ խնդիրներն արագ լուծելու, գործնական կապերն ամրապնդելու, ինչպես նաև մոտակա ժամանակներս անհրաժեշտ բաները սովորելու հնարավորություն կունենաք:

Շաբաթվա երկրորդ կեսը կարող է շատ գրավիչ լինել: Այդ հատվածը անսպասելի իրադարձություններով հագեցած կլինի. ձեզ կհաջողվի դրանցից յուրաքանչյուրից օգուտ քաղել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը. շուտով դրանք կարևոր կդառնան ձեզ համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վատ շաբաթ չէ: Այն առանց դժվարությունների չի անցնի, բայց ճանապարհին այնպիսի խոչընդոտներ առաջ չեն գա, որոնք կստիպեն ձեզ նահանջել կամ թեկուզ մտածել մտահղացումից հրաժարվելու մասին: Համառությունը կօգնի ուզածին հասնել այնտեղ, որտեղ մյուսներին իրավիճակը համարյա անհույս է թվում: Շաբաթվա սկզբին հավանական են անհաջող զուգադիպություններ, ցավալի սխալներ: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, իսկ հաճելի իրադարձությունների ու լավ նորությունների քանակը կմեծանա:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնց ավարտի համար զղջում էիք, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չեն բացառվում սիրային անակնկալները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հազիվ թե թեթև ու հաճելի լինի: Ավելի հավանական է հակառակը՝ ստիպված եք լինելու բախվել դժվարությունների, զբաղվել բարդ ու հոգնեցնող գործերով, ուղղել ուրիշների սխալները: Շրջապատողների հետ հարաբերությունները սովորականից լարված կլինեն: Ձեզ չեն աջակցի նույնիսկ նրանք, որոնք նախկինում միշտ ձեր կողմից էին:

Չնայած ամենին, դուք լավատեսություն կպահպանեք ու կհավատաք, որ հաջողության եք հասնելու: Դա իսկապես տեղի կունենա, բայց ձեզ աշխատասիրություն, համառություն ու համբերատարություն է պետք: Կուրախացնի ընկերների աջակցությունը. նրանք կօգնեն, հրաշալի խորհուրդներ կտան, միշտ կգտնեն ձեզ աշխուժացնելու ձևը: 

Սովորեք. հիմա դա շատ կարևոր է: Շատ բան պետք է ոտքի վրա մտապահեք, և դա ձեզ կհաջողվի անել: Ստացված գիտելիքները մոտ ժամանակներս պետք կգան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթն սկսեք կարևորից: Մեծ հաջողությունների հասնելու, նախկինում դժվարությամբ տրվող գործերից գլուխ հանելու շանս կա: Հավանական են անսպասելի առաջարկներ. ինտուիցիան կհուշի, որ նրանց արժե առանց երկար մտածելու համաձայնել ու չի սխալվի: Կարող եք ստանձնել նոր ու բարդ խնդիրները: Եթե լուրջ դժվարություններ առաջանան, ձեզ անպայման կօգնեն:

Շաբաթվա առաջին կեսը արդյունավետ կանցնի, այն բարենպաստ է ուսման, աշխատանքի, օգտակար զբաղմունքների համար: Ավելի ուշ կգան օրեր, որոնք հրաշալի կլինեն հանգստի, ընկերների հետ շփվելու, զվարճանքների համար: Դուք ժամանակը զուր չեք վատնի, էներգիա կհավաքեք, որը շուտով պետք կգա կարևոր ու հետաքրքիր գործերի համար: Շաբաթվա վերջին օրերը լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով լի կլինեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը բարենպաստ է շփումների համար: Նրա առաջին օրերին ցանկացած հանդիպում լավ կանցնի. դուք բարենպաստ տպավորություն կթողնեք մարդկանց վրա, կարող եք նրանց վարակել ձեր գաղափարներով, գրավել ծրագրերով, համակրանք ու վստահություն շահել: Չեն բացառվում անսովոր առաջարկները, հնարավոր է համագործակցության սկիզբ, որը ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ կդնի:

Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Հիմա դուք կնկատեք այն, ինչ նախկինում ուշադրություն չէր գրավում, հնարավորություններ կտեսնեք, որոնց մասին նույնիսկ չէիք մտածում: Կհաջողվի մեռյալ կետից շարժել բարդ գործերը, հնարավորություն կունենաք ավարտել բարդ նախագծի վրա տարվող աշխատանքը:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ են ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու շահավետ գնումներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը հարմար է կարևոր զրույցի համար: Նշանակություն չունի՝ ինչի մասին է խոսքը՝ ապագայի ծրագրերի, ձեր զգացմունքների, թե կենցաղային հարցերի: Կարող եք չկասկածել, որ ձեզ կլսեն ու ճիշտ կհասկանան, իսկ ձեր խնդրանքները անպատասխան չեն մնա: Մտերիմները կաջակցեն ձեզ, դուք դա կզգաք, և դա ձեզ կոգեշնչի: Այն միտքը, որ ձեր խնդիրների հետ մենակ չեք մնալու, վստահություն կհաղորդի: Կուրախացնի նաև այն, որ կլինի մեկը, ում հետ կարող եք խորհրդակցել:

Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած, անհանգիստ ու բավական բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր չեն սիրում շտապել, նախընտրում են ամեն քայլը մտածել: Հիմա դրա համար պարզապես ժամանակ չկա. իրավիճակը հաճախ կփոխվի, անընդհատ նորանոր պայմաններ կստեղծվեն: Ձեզ կհաջողվի պահպանել լավ տրամադրությունը, ոչ ոքի հետ չվիճել ու նույնիսկ աջակցել նրանց, որոնք հուսահատվել են:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Շաբաթվա առաջին օրերին նոր բան սկսել պետք է մեծ զգուշությամբ: Պատրաստ եղեք նրան, որ ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա, ինչ-որ որոշումներ ստիպված եք լինելու փոխել: Կարող է պարզվել՝ սխալներ եք արել, և դրանք անհրաժեշտ է անհապաղ ուղղել: Դրա պատճառով ծրագրերը փոխելն այնքան էլ հաճելի չի լինի, բայց դուք ընտրության հնարավորություն չեք ունենա: Կուրախացնի, որ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, խնդիրները կլուծվեն, կյանքը կթեթևանա և ավելի ուրախ կդառնա:

Շաբաթվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հաջող զուգադիպությունների, հետաքրքիր առաջարկների ու հիշարժան հանդիպումների մասով: Չեն բացառվում անսպասելի նվերներն ու դրամական մուտքերը: Կարող եք նոր բան փորձել, սովորական հարցերին անսովոր պատասխաններ գտնել: Ձեզ մոտ առաջ եկած բոլոր գաղափարները հաջող կլինեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի հատուկ ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Ամեն անգամ չի հաջողվի ճիշտ տոն ու բառեր ընտրել, որոնք ոչ ոքի չեն վիրավորի, բայց ցանկացած շփում տանջանքի վերածող թյուրիմացություններից ու վիրավորանքներից խուսափելու համար արժե ջանքեր գործադրել: Մի վիճեք նրանց հետ, որոնց չեք ուզում ձեր թշնամին դարձնել: Նույնիսկ դատարկ վիճաբանությունը դժվար կլինի հարթելը:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է անցնեք աշխատանքին. գործնական ոլորտում բազում հնարավորություններ կբացվեն, որոնք չէիք ուզենա բաց թողնել: Պետք կգան վերջին շրջանում ստացված գիտելիքները: Դրանց շնորհիվ գլուխ կհանեք ծագած բոլոր խնդիրներից, մրցակիցներին էլ կթողնեք հետևում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1763 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4