Շաբաթվա աստղագուշակ 12.10 - 18.10
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1593 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամեն ինչ ոչ միանշանակ ու հակասական է, լարված պահերն էլ այս շաբաթ քիչ չեն լինի, իսկ հիմա հանգստությունը ձեզ չէր խանգարի: Պետք է հավաքել մտքերն ու որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Իսկ ինչպես դա անել, երբ իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում, իրավիճակն ամեն րոպե փոխվում է ու հասկանալի չէ՝ ինչ սպասել հաջորդ օրվանից: Արժե լսել ինտուիցիայի ձայնին. երբեմն այն պիտանի խորհուրդներ է տալիս: Հին ծանոթների խորհուրդներն էլ երբեմն օգտակար կլինեն: Եթե շաբաթվա առաջին կեսին կարելի է լավ արդյունքների հասնել՝ ինքնուրույն գործելով, ապա երկրորդին դուք լոյալ համախոհների կարիք կունենաք: Բայց նրանց հետ լավ հարաբերություններ պահպանելու համար պիտի խաղաղասեր լինեք: Ցավոք, շրջապատողները կարող են ձեզ սխալ հասկանալ, երբեմն պրովոկացիայի ենթարկել, պահանջներ ներկայացնել ու դժգոհություն հայտնել: Ձեր ուժերի սահմաններում կլինի բոլոր սուր անկյունները հարթելը, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ շաբաթ է, որը շատ բաների հասնելու հնարավորություն կտա: Կարևոր է, որ հիմա գործելու ոչ միայն հնարավորություն, այլև ցանկություն կունենաք: Ձեռքերը ծալած նստել չեք ուզենա: Նույնիսկ եթե պայմանները շատ բարենպաստ չլինեն, դուք կգտնեք դրված նպատակին հասնելու կամ լրիվ նոր ծրագրերը կյանքի կոչելու եղանակը: Հաճախ նախանձելի հնարամիտ կլինեք այնտեղ, որտեղ մյուսները շփոթության մեջ են: Դա թույլ կտա մրցակիցներին հետևում թողնել: Նկատի ունեցեք, որ շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար, իսկ ահա երկրորդին չեն բացառվում լարված պահերը: Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենամտերիմների հետ: Շրջապատողներն ավելի հաճախ կքննադատեն ձեզ, քան կգովեն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Փոքրիկ դժվարություններից, թյուրիմացություններից ու տարաձայնություններից շաբաթը զուրկ չի լինի, բայց այն վատն էլ չի լինի: Շաբաթը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ այնպիսի գործերում, որոնք նախկինում անընդհատ հետաձգում էիք: Կհաջողվի համախոհներ ու օգնականներ գտնել, չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնց շնորհիվ ձեր կյանքը ավելի հետաքրքիր ու հաճելի կդառնա: Շատ գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն կհուշի՝ ինչպես կարելի է հասնել նպատակին, կօգնի ճիշտ որոշումներ ընդունել այնտեղ, որտեղ մյուսները փակուղում են հայտնվել ու չգիտեն՝ դեպի ուր շարժվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ պարզապես հաջողակ կլինեն: Հենց նրանք մի բան մտածեն, անմիջապես կգտնեն մտածածն իրագործելու ձևը: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բավականին բարդ շաբաթ է, բայց այն անհույս չի լինի: Գործեր սովորականից շատ կլինեն: Հաճախ դրանցից գլուխ հանելու համար հին ու նոր ծանոթների օգնության կարիքը կունենաք: Հեշտությամբ գլխի չեք ընկնի՝ ում արժե դիմել, իսկ ում՝ ոչ: Կարևոր կլինի առաջին անհաջողությունից հետո չհանձնվելը, մտածածից չհրաժարվելը: Եթե համառություն դրսևորեք, կկարողանաք կյանքի կոչել նույնիսկ այն ծրագրերը, որոնց նախկինում լրջորեն չէիք էլ հավատում: Պատրաստ եղեք նորը սովորել: Հիմա շատ կարևոր կլինի տեղեկատվությունն արագ մտապահելու, ուրիշի փորձին հետևելու ու նրանից օգուտ քաղելու պատրաստակամությունը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հենց այս շաբաթ կհասկանան, թե ինչով կուզենային զբաղվել և նոր ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի, արդյունավետ ու հետաքրքիր շաբաթ է: Նրա առաջին օրերը լավն են նոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե խոսքը բարդ առաջադրանքների մասին է, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել լուծել դրանք: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեր կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Դուք շատ լավ գլուխ կհանեք մարդկանցից, հաճախ մի քանի րոպեն էլ բավական կլինի այն մարդու մասին ճիշտ տպավորություն կազմելու համար, որին առաջին անգամ եք տեսնում: Բարդ մասնագիտական խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր գիտելիքներին ու տաղանդներին, կհասկանան, թե ինչի եք ունակ: Չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Դուք կգտնեք ձեր եկամուտները մեծացնելու կամ եղած գումարով հաջող ներդրում անելու եղանակը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործեք: Շաբաթը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ընդ որում՝ խոսքը կարող է շատ լուրջ բաների մասին լինել: Շանս կա՝ հաջողության հասնեք այնտեղ, որտեղ նախկինում անհաջողության եք մատնվել: Դրա համար համառության ու կազմակերպվածության կարիք կլինի. երկուսի պակասն էլ չեք զգա: Ձեզ կշրջապատեն անսովոր մարդիկ: Շաբաթը հարմար է նրանց մասին ավելի շատ բան իմանալու համար: Չի բացառվում՝ օգտակար լինի ուրիշի փորձը, հին ու նոր ծանոթների խորհուրդներն էլ տեղին կլինեն: Հնարավոր է՝ ձեզ հուշեն, թե ինչի վրա արժե կենտրոնանալ լավագույն արդյունքների հասնելու համար: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Դա կօգնի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում: Շատ խնդիրներ արագ կլուծվեն բոլորին մոտեցում գտնելու ձեր ունակության շնորհիվ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարդ շաբաթ է: Նրա սկիզբը վատը չի լինի գործնական տեսանկյունից: Այդ հատվածում շատ բանակցություններ արդյունավետ կանցնեն, սակայն նկատի ունեցեք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները բացառապես ժամանակավոր բնույթ կկրեն: Ամենայն հավանականությամբ, ավելի ուշ ստիպված եք լինելու վերանայել դրանք, իսկ պայմանները՝ վերամշակել: Ավելի ուշ կգա ժամանակահատված, երբ նույնիսկ սովորական գործերի համար ավելի շատ ժամանակ և ուժեր կպահանջվեն, քան սովորաբար: Հավանական են ձգձգումներ, ինչ-ինչ թյուրիմացություններ: Մարդիկ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել, կհիասթափեցնեն: Չեն բացառվում թյուրիմացությունները, համախոհների ու օգնականների հետ կոնֆլիկտները: Դրանք կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել, եթե ուշադիր չլինեք: Շաբաթվա վերջին օրերը շատ բան կդնեն իրենց տեղերում: Այդ օրերը հարմար են սկսածն ավարտին հասցնելու, եզրահանգումներ անելու համար: Դրանից հետո ավելի հեշտ առաջ կշարժվեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ շաբաթ է: Աշխատեք, քանի որ հիմա շատ բաների հասնելու շանս ունեք: Հավանական են հաջողություններ բարդ ու խճճված գործերում: Մյուսներին ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, իսկ ձեր ինտուիցիան կօգնի արագ հասկանալ՝ ինչն ինչոց է: Բացի այդ, հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը. բայց դուք հաստատ արագ կկողմնորոշվեք, միանգամից կսկսեք գործել ու ոչ մի րոպե բաց չեք թողնի: Նշանի շատ ներկայացուցիչների համար օգտակար կլինի այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Ուրիշի փորձն էլ օգտակար կլինի: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Հենց նման մոտեցումն էլ թույլ կտա խուսափել սխալներից: Այս շաբաթ դուք շատ կօգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, կաշխատեք աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Դա հաճախ կօգնի նոր ընկերներ գտնել, բացի այդ, այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ էլ օգուտ կտա: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հակասական շաբաթ է: Դուք կհասկանաք, որ հաջողության հասնելու համար պետք է կենտրոնանալ: Բայց հաճախ մտքերը հավաքել չի ստացվի: Դուք կշեղվեք կամ պարզապես կիսատ կթողնեք սկսածը, հույս կունենաք գործին վերադառնալ ավելի հարմար պահի, բայց սրտի խորքում կհասկանաք, որ այդ պահը կարող է և չգալ: Արժե ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Դրանք այնքան հեշտ ու միանշանակ չեն լինի, որքան նախկինում էին թվում: Մարդիկ, որոնց սովոր եք հուսալի համախոհներ համարել, կարող են տհաճ անակնկալներ մատուցել: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ. նրանք, որոնք համառորեն փորձում են ձեր վստահությունը շահել, ամենալավ մտադրությունները չեն ունենա: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքային հարցերը և ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել: Դա կհեշտացնի նույնիսկ այն մարդկանց հետ շփումները, որոնք հակված չեն երկխոսության: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը բավական լարված կլինի, սակայն պետք է խոստովանել, որ երբեմն ինքներդ ձեր կյանքը կբարդացնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ ցանկալին իրականության տեղ կընդունեն, մյուսները չեն տեսնի ակնհայտը: Հաճախ ոչ թե պարզապես ծրագրեր կկառուցեք, որոնք չեք կարողանալու իրագործել, այլև ձեր բոլոր անհույս գաափարների համար ուժեր ու միջոցներ կներդնեք, որոնց կարելի էր ավելի լավ կիրառում գտնել: Շաբաթվա առաջին օրերին կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու զգույշ գործելը՝ խուսափելով անհիմն լավատեսությունից և տխրությունից, որը երկար ժամանակով կարող է թևաթափ անել ձեզ: Ավելի ուշ տրամադրությունը կլավանա, ոգեշնչվածությունը ձեզ կայցելի, գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Շաբաթվա վերջին օրերին կարևոր է ուշադիր լսեք ինքներդ ձեզ: Այդ հատվածում ինտուիցիան սուր կլինի ու հաճախ կհուշի՝ ինչպես կարելի է ամենաբարդ գործերում հաջողությունների հասնել: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ շաբաթ չէ, որի ընթացքում կարող եք հրաշալի արդյունքների հասնել շատ գործերում աստղերի աջակցության շնորհիվ: Նոր հնարավորություններ կբացվեն, դուք կփորձեք յուրաքանչյուրն օգտագործել, չնայած կհասկանաք, որ ոչ ամեն ինչում է կարելի հաջողության հասնել: Շաբաթվա առաջին օրերը հարմար է համախոհների հետ գաղափարներն ու ծրագրերը քննարկելու, սրտին եղածը պատմելու համար: Ինչ-որ մեկի համարյա պատահաբար ասված բառերը կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ, ոգեշնչվածության աղբյուր դառնալ: Հնարավոր է համագործակցության, գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Ավելի ուշ կգա հասարակ, բայց կարևոր գործերի ժամանակը, որոնք օգտակար կլինեն և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային ու տնային խնդիրները, թեթևացնել ձեր կյանքը: Չեն բացառվում շահավետ գործարքներն ու հաջող գնումները: Գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերում ձեզ հավասարը չեք ունենա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պատահարներ, անհաջող զուգադիպություններ: Դրանք հազիվ թե լուրջ հետևանքներ ունենան, բայց տրամադրությունը ժամանակավորապես կփչացնեն: Աշխատեք ուշադրություն դարձնել ոչ միայն դժվարություններին, այլև լավ պահերին ու նոր հնարավորություններին, որոնց պակասը չի լինի: Չեն բացառվում համագործակցության անսովոր առաջարկները: Դրանց կարող եք համաձայնությամբ պատասխանել, բայց նախ պետք է քննարկեք բոլոր պայմանները, առավելագույն տեղեկատվություն հավաքեք, որը կարող է կարևոր լինել: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի: Այն վերջերս լարված հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կտա: Կհաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ լուրջ կոնֆլիկտից մեկ քայլ է բաժանում: Դուք արագ կհասկանաք, թե որոնք են շրջապատողների իրական մտադրությունները, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել: Շաբաթվա վերջին օրերին ցանկացած գործում կարևոր կդառնան զգուշությունը, մանրուքներին ուշադրությունը: Հենց դրանք թույլ կտան խուսափել սխալներից: |
|