Շաբաթվա աստղագուշակ 28.09 - 04.10
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1547 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ավելի լավ է գործերը չհետաձգեք: Շաբաթվա սկիզբը համեմատաբար բարենպաստ կլինի, վատը չի լինի նոր նախաձեռնությունների համար ու հաճելի շփումներ է խոստանում: Կարևոր կլինի չշտապելը, իրադարձությունները չարագացնելը, թույլ տվեք, որ դրանք իրենց կարգով, հերթով ընթանան: Նշանի շատ ներկայացուցիչների համար դժվար կլինի պարզապես սպասելը, բայց հիմա իրավիճակը հենց դա կպահանջի: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կդասավորվի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, պետք է կրկին մտածեք, թե ինչին չէիք ուզենա այլևս երբեք վերադառնալ: Երբեմն տարաձայնություններ կծագեն, որոնք այնքան լուրջ չեն լինի, որքան ձեզ կթվան, բայց, միևնույն է, կվշտացնեն: Բոլոր վեճերը շուտով կմոռացվեն, իսկ եթե երկարեն, ինքներդ պետք է հաշտության առաջին քայլն անեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Վատ շաբաթ չէ, այն բավական հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Շաբաթը թեթև անվանել չի կարելի, քանի որ իրադարձությունները կարող են սպասվածի նման չընթանալ: Մի զարմացեք տարօրինակ զուգադիպությունների, զարմանալի պատահարների վրա, պատրաստ եղեք վերամշակել ձեր ծրագրերը: Օգնության կարիք կլինի: Հաճախ այն կառաջարկեն ընկերներն ու հին ծանոթները, բայց դուք պետք է մտածեք, թե էլ ում կարող եք դիմել: Չի բացառվում՝ մի քանի մարդու մասնակցության կարիք լինի: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Այդ իսկ պատճառով եթե մանրուքներին ուշադրություն պահանջող գործեր ունեք, դրանք պետք է ծրագրեք հենց այդ հատվածի համար: Բացի այդ, ավելի քիչ ստիպված կլինեք շեղվել, հետևաբար սխալներ էլ քիչ կանեք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Այն հարմար է հին ու նոր ծրագրերն իրագործելու, երկար ժամանակ հետաձգվող գործերով զբաղվելու համար: Հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի կյանքի կոչել մտածածը, պայմաններն էլ բարենպաստ կլինեն: Ամենակարևորը ժամանակը զուր չվատնելն ու դատարկ բաներից չկառչելն է: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է մտերիմներին ուշադրություն դարձնելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու համար: Կարող եք այդ հատվածի համար ընտանեկան ուղևորություններ և բոլորի մասնակցությունը պահանջող գործեր ծրագրել: Կարող եք զբաղվել տան կահավորմամբ, անհրաժեշտ իրեր գնել: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք ու մեծ գումար չեք ծախսի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հեշտ չի լինելու: Բազում գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան, երբեմն հասկանալի չի լինի՝ ինչպես հասցնել ամենը: Իհարկե, դուք կփորձեք հնարավորինս լավ գլուխ հանել, բայց մեծ ջանքեր կպահանջվեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, օգնել մեկին, որը բարդ իրավիճակում է հայտնվել և ի վիճակի չէ ինքնուրույն ելք գտնել նրանից: Աշխատեք հույս դնել սեփական առողջ բանականության վրա և լսել ինտուիցիայի հուշումները: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները միշտ չէ, որ օգտակար կլինեն. հաճախ դրանք կշեղեն: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից լավ կդասավորվի հենց միայն նրա շնորհիվ, որ լավ կիմանաք՝ ինչ և ինչպես է պետք անել ու համարյա սխալներ թույլ չեք տա: Ինչ-որ բան ստիպված եք լինելու ոտքի վրա սովորել, բայց դա ձեզ համար իսկապես հետաքրքիր կլինի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը կառանձնանա հարմարավետ հուզական դաշտով: Դուք համարյա միշտ լավ տրամադրության մեջ կլինեք, իրերին լավատեսորեն կնայեք, շրջապատողներին ջերմ ու բարեհամբույր վերաբերմունք կցուցաբերեք: Հնարավորություն կունենաք նոր գործնական կապեր հաստատել, համախոհներ գտնել, որոնց աջակցությունը կթեթևացնի ձեր կյանքը: Չեն բացառվում հաճելի զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ եկել է կյանքում ինչ-որ բան փոխելու ժամանակը, և նույնիսկ կկռահեն, թե ինչ: Աշխատանք սովորականից շատ կլինի: Դա ձեզ չի վշտացնի, լրիվ հակառակը՝ գործերը հետաքրքիր կլինեն, աշխատանքի համար պարգևն էլ չի ուշանա: Միակ բարդությունն այն է, որ երբեմն մտերիմների հետ շփումների համար ժամանակի պակաս կզգաք: Բայց շաբաթվա երկրորդ կեսին ինչ-որ հետաքրքիր բան մտածելու հնարավորություն կունենաք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համառ եղեք. առանց դրա այս շաբաթ չեք կարողանա հասնել դրված նպատակներին, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Ճանապարհին խոչընդոտներ հաճախ կառաջանան, ընդ որում՝ դրանք կհայտնվեն հենց այն ժամանակ, երբ դրանց ամենաքիչը կսպասեք: Նման իրավիճակներում նախ պետք է լավատեսություն պահպանեք, և երկրորդ՝ չշտապեք որոշումների և արարքների հարցում: Երբեմն բավական կլինի մի փոքր մտածեք ու կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Շաբաթը բարենպաստ է շփումների համար: Ամենատարբեր մարդկանց հետ կարող եք լեզու գտնել, նաև նրանց, որոնք նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Սակայն նկատի ունեցեք, որ երկու դեպքում էլ պետք է նախաձեռնող լինեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենահասարակ շաբաթը չէ, բայց այնքան բարդ էլ չի լինի, որպեսզի կարևոր գործում անհաջողության կամ անհաղթահարելի դժվարությունների հանդիպեք, կորցնեք ինքնավստահությունը: Նպատակներին հասնելու համար սովորականից մեծ ջանքեր գործադրելու կարիք կլինի, բայց դա ձեզ չի վախեցնի: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները, որոնք երկարատև գործնական համագործակցության սկիզբ կդնեն: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կառաջարկեն կամ հեռանկարային, հետաքրքիր նախագծին միանալու հնարավորություն կտան: Շրջապատողների հետ շփումները ձեզանից համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն, և դա վերաբերում է նույնիսկ ամենամտերիմ մարդկանց: Չարժե մտածել, որ ինչ-որ մեկը հատուկ հանում է ձեզ հավասարակշռությունից: Հաճախ խոսքը միայն սովորական անհասկացողության մասին կլինի, որը շուտով անցյալում կմնա: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր շաբաթ է: Այն ձեզ ու շրջապատողների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կտա: Ինտուիցիան միշտ կհուշի՝ ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ ձեր գործողություններն ու բառերը: Լսեք նրան և ստիպված չեք լինի զղջալ չմտածված արարքների համար: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս. դրանք այնքան հասարակ չեն լինի, որքան կթվան, իսկ առաջին տպավորությունը խաբուսիկ կլինի: Ձեզ պարտավորություններով մի կապեք, խոստումներ մի տվեք, եթե վստահ չեք, որ կարողանալու եք պահել դրանք: Չարժե շտապել խոշոր գործարքներ կնքելիս: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, շփումները դրական հույզեր կպարգևեն: Դուք մտերիմներին ուրախացնելու բազում եղանակներ կգտնեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բավական նյարդային շաբաթ է, բայց այն վատը չի լինի: Պարզապես հենց սկզբից բարոյապես պատրաստվեք, որ շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, իսկ դուք նախ պետք է արագ ու ինքնուրույն որոշումներ ընդունեք, և երկրորդ՝ իմպրովիզներ անեք: Սկզբում դրա պատճառով կհուզվեք, իսկ ավելի ուշ անպայման կգրավվեք ու կսկսեք հաճույք ստանալ տեղի ունեցողից: Անսովոր հանդիպումներ, հետաքրքիր, բայց մի փոքր տարօրինակ զրույցներ կլինեն: Դուք կբախվեք տարբեր մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ բանով օգտակար կլինի ձեզ: Չեն բացառվում տարօրինակ զուգադիպությունները: Հաճախ դրանք ձեզ կհիշեցնեն վաղ անցյալի իրադարձությունները, իսկ հետո ապագային վերաբերող հրաշալի գաղափարներ կունենաք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ, արդյունավետ շաբաթ է: Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց այն հետաքրքիր կլինի, իսկապես կգրավի ձեզ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կուզենան գլխովին սուզվել նրանում՝ հետաձգելով մնացած ամեն ինչ: Բայց խելամիտ կլինի հանգստի, զվարճանքների ու մտերիմների հետ շփումների համար ժամանակ թողնելը. այդպես կկարողանաք ողջ շաբաթվա ընթացքում առույգ լինել: Տանը հաճելի, ոգեշնչող իրադարձություններ տեղի կունենան: Չի բացառվում՝ սկսեք ավելի լավ հասկանալ մտերիմ մարդկանց, նրանց հետ կխոսեք կարևոր բաների մասին, որոշում կընդունեք, որը բոլորին դուր կգա: Նկատի ունեցեք, որ անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում նախաձեռնությունը դուք պետք է ցուցաբերեք: Դա շատ բան կհեշտացնի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք, որոնք իսկապես կոգեշնչեն ձեզ: Բայց երբ բանը հասնի մտածածն իրագործելուն, համարյա միանգամից դժվարություններ կծագեն, որոնցից գլուխ հանելը հեշտ չի լինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ անմիջապես կհանձնվեն, մյուսներն ավելի համառ կլինեն, բայց կհաղթեն նրանք, որոնք պատրաստ կլինեն ջանքեր գործադրել սկսածն ավարտին հասցնելու համար: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հասարակ ու հաճելի կլինի: Այն հնարավորություն կտա շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ, կիսվել զգացմունքներով այն մարդկանց հետ, որոնց կարող եք վստահել: Այդ հատվածում անսպասելի ու հետաքրքիր առաջարկներ կլինեն, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե դրանցից որը կարելի է ընդունել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը կարող է շատ անհանգիստ լինել: Հազար ու մի գործեր ուշադրություն կպահանջեն: Դրանք միշտ չէ, որ ձեզ հետաքրքիր կլինեն, բայց դա քչերին կհուզի: Լավագույն բանը, որ կարող եք անել ստեղծված իրավիճակում, կենտրոնանալն ու ձեզանից պահանջվողն անելն է: Ճիշտ մոտեցման դեպքում կարող եք հրաշալի արդյունքների հասնել: Ժամանակի ընթացքում կյանքը կլավանա, դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաճելի անակնկալների ու հաջող զուգադիպությունների հավանականությունը կմեծանա: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Որոշ Ձկներ կկարողանան անջնջելի տպավորություն թողնել նրանց վրա, որոնց վաղուց են համակրում: Վատ մի զգացեք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: |
|