Շաբաթվա աստղագուշակ 04.04 - 10.04
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1640 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի նոր գործ ստանձնելու համար: Եթե այն բարդ ու շատ պատասխանատու է թվում, ապա շատ ավելի լավ. դա հենց այն է, ինչ ձեզ հիմա պետք է: Փորձի ու հնարամտության շնորհիվ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, նույնիսկ եթե համախոհներ չգտնեք: Գոյություն ունեցող կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու հնարավորություն ավելի ուշ կունենաք: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ինտուիցիան ու հմայքը կօգնեն ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնել, ստանալ նրանց աջակցությունը, ումից շատ բան է կախված: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Այդ հատվածում դուք հեշտությամբ կհասկանաք մտերիմներին, նրանք էլ հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Ընդհանուր ջանքերով կհաջողվի կարգավորել տարաձայնությունները, որոնք բոլորին ստիպում էին հուզվել: Սիրահարները շաբաթվա վերջին կմոռանան բոլոր վեճերի մասին ու կսկսեն վայելել միմյանց ներկայությունը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկզբին ինչքան քիչ լինեն ուրիշներից ձեր ակնկալիքները, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Գոնե մինչև չորեքշաբթի հարաբերություններ մի պարզեք. հետո, ամենայն հավանականությամբ, դրա անհրաժեշտությունը կնվազի: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործերի կամ ուղևորությունների մասին պայմանավորվելիս նկատի ունեցեք, որ այդ մարդու ծրագրերը վերջին պահին կարող են փոխվել, և լավ կլինի, եթե պահուստային տարբերակ ունենաք: Շաբաթվա կեսը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջելու: Կուզենաք գումար ծախսել դատարկ բաների վրա, բայց պիտի առողջ բանականությամբ ղեկավարվեք, պահի ցանկություններին չտրվեք: Փոխարենը այդ ժամանակահատվածը հրաշալի կլինի աշխատանքի համար: Դրանում դուք հաջողությունների կհասնեք, որոնք ղեկավարությունն անմիջապես կնկատի ու կպարգևատրի ձեզ: Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն ընտանեկան գործերով զբաղվելու, հարազատների ու հին ծանոթների հետ հանդիպելու համար: Պարզ կդառնա՝ ինչպես դեպի լավը փոխել վերջին ժամանակներս բարդացած հարաբերությունները: Մտորումներից կոնկրետ գործողությունների անցնելու համար ձեզ շատ ժամանակ պետք չի լինի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք նշանակալի առաջընթացի կհասնեք կարևոր գործերում, եթե ժամանակը դատարկ բաների վրա չծախսեք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, ընդ որում՝ դա արժե ինքնուրույն անել: Հազիվ թե ինչ-որ մեկի խորհուրդները կամ հուշումներն օգտակար լինեն ձեզ: Շաբաթվա սկիզբը հարմար կլինի նոր համախոհներ, գործընկերներ ու գործատուներ գտնելու համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել ամենատարբեր մարդկանց վրա, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Այդ հատվածում սկսվող մասնագիտական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: Շաբաթվա երկրորդ կեսը լավ ժամանակ կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպությունների հետ կապեր հաստատելու, իրավաբանական հարցերը լուծելու համար: Ձեզ կհաջողվի հանգստություն ու խելամտություն պահպանել, անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Իսկ պրովոկացիաներին չտրվելու ունակությունը կօգնի խուսափել տանը և աշխատավայրում լարված պահերից: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը տեղեկատվության փնտրտուքի և վերլուծության, նախկինում անհասկանալի ու բարդ թվացող բաները ակտիվ ուսումնասիրելու ժամանակ կլինի: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք կարևոր հարցերից: Այն, ինչ կհաջողվի այդ օրերին իմանալ, անպայման պետք կգա աշխատանքի մեջ: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Կողքից կարող է թվալ, որ դուք սեփական գործերի վրա եք կենտրոնացած ու բացարձակ չեք հետաքրքրվում նրանով, ինչ տեղի է ունենում այլ մարդկանց կյանքում: Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց: Դա օգուտ կտա հարաբերություններին: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի և կուրախացնի, վառ հույզեր կպարգևի: Չեն բացառվում նոր ծանոթությունները, ինչպես նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ շատ բաների այլ կերպ նայել: Կարևոր կլինի սեփական մոլորություններից չկառչելը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Հուզական դաշտն այդ հատվածում անկայուն կլինի: Չի բացառվում՝ դրանից տրամադրությունը հաճախ փոխվի, դուք սկսեք սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ հասկանում ու աջակցում են, ցանկացած իրավիճակում ձեր կողմից են: Իսկ ահա քննադատելու և սուր նկատողություններ անելու սիրահարներից հեռու մնացեք: Նման մարդկանց հետ զրույցները կարող են լրջորեն վշտացնել ձեզ: Շաբաթվա երկրորդ կեսը արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Բազում օգտակար գործեր կհայտնվեն և դրանցով կունենաք անհապաղ, առանց հետաձգելու զբաղվել: Քանի որ ձեր առաջ բարդ խնդիրներ են դրված լինելու, դրանց լուծումն էլ փորձառու և հուսալի համախոհներ կպահանջի: Դուք արագ կգտնեք նրանց: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Շաբաթվա վերջին օրերին դուք կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ վերջերս եք ծանոթացել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս շաբաթվա իրադարձությունները հազիվ թե ինչ-որ բան արմատապես փոխեն ձեր կյանքում, բայց կօգնեն շատ բաների նորովի նայել: Պարզ ու ակնհայտ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, պատասխաններ կգտնվեն բարդ աշխատանքային հարցերին: Դուք կսկսեք նոր ծրագրեր կառուցել ու մտածածը կյանքի կոչելու եղանակներ փնտրել: Շաբաթվա առաջին կեսը լավը կլինի ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող գործերի համար: Ինչ-որ նոր բան մտածելը ձեզ համար ավելի հեշտ կլինի, քան ուրիշի օրինակին հետևելը կամ ուրիշների տված հրահանգները կատարելը: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ինտուիցիան կօգնի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է վերադառնալ հին գործերին, գաղափարներին ու ծրագրերին: Չի կարելի ասել, որ դա ձեզ կուրախացնի. ամենայն հավանականությամբ դուք կնախընտրեիք զբաղվել մեկ այլ բանով: Բայց ջանքերը զուր չեն անցնի, դուք էլ սպասվածից լավ արդյունք կստանաք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա առաջին կեսին օգտակար կլինի ստվերում մնալը, ձեզ վրա հնարավորինս քիչ ուշադրություն գրավելը: Դա լավագույն ժամանակը չի լինի անսովոր գաղափարներով կիսվելու և համարձակ ծրագրերի մասին պատմելու համար: Նույնիսկ եթե ինչ-որ հետաքրքիր բան մտածեք, լավ է դեռ չբարձրաձայնեք դրա մասին: Ամեն ինչ կշռադատեք, նպատակին տանող առաջին քայլերն արեք, որոշեք հետագա գործողությունները: Միայն դրանից հետո արժե քննարկումներ սկսել ու համախոհներ փնտրել: Մտերիմները այդ շրջանում հատկապես սուր կզգան ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը: Որոշ Կշեռքների համար անձնական կյանքը առաջին պլանում կհայտնվի, մնացածը քիչ կարևոր կլինի: Շաբաթվա երկրորդ կեսը նոր խնդիրներ կբերի: Դրանք կարող են բարդ ու ժամանակ պահանջող թվալ: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Դուք համառություն կդրսևորեք ու չեք հրաժարվի մտածածից, անպայման կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե դա ջանքեր պահանջի: Հիշեք, որ պետք չէ ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել, քանի որ կողքին կլինեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ օգնել: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը հետաքրքիր կլինի: Այդ հատվածը ձեզ կուրախացնի նոր բան ստանձնելու հնարավորությամբ, օրինակ՝ հեռանկարային աշխատանքային նախագծի վրա կենտրոնանալու: Այս շրջանում ընդունած որոշումները օգուտ կտան ձեր կարիերային: Կհաջողվի համախոհներին ճիշտ ընտրել, որոշ դեպքերում էլ՝ ազդեցիկ հովանավորներ գտնել: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածը լավ ժամանակ կլինի նախաձեռնող լինելու, ինչ-որ բան առաջարկելու, գաղափարներով ու մտքերով կիսվելու համար: Դուք մտերիմների հետ անկեղծ կլինեք, և դա կգնահատեն: Շաբաթվա երկրորդ կեսին հոգսերը կշատանան: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, օգնության հասնեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Բոլորին չէ, որ ձեր արարքները հասկանալի կլինեն, այնպես որ՝ պատրաստ եղեք բազմիցս բացատրել այն, ինչը ձեզ ակնհայտ է թվում: Մտերիմները կարող են ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել. նրանք կուզենան ուրախացնել, ոգեշնչել ու աշխուժացնել ձեզ: Մի մերժեք նրանց: Դուք իսկապես ձեզ ավելի լավ կզգաք, եթե կյանքում նոր բան մտցնեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկզբին ոչ միանշանակ կդասավորվեն գործնական հարաբերությունները: Ղեկավարության ու ենթակաների հետ հարաբերությունները համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն: Դժվար կլինի հույզերին չտրվելը, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք, վարքի ճիշտ ձև կընտրեք, կշռադատված որոշումներ կընդունեք, որոնց համար հետո ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք: Իսկ ահա անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ: Ձեզ համար հեշտ կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ վերջերս հաշտ չէիք: Կպարզվի, որ ոչ վաղ անցյալի տարաձայնությունները միայն անհասկացողության հետևանք էին ու առանձնապես վշտանալու կարիք չկար: Ավելի ուշ կգա աշխատանքի և ուսման համար բարենպաստ շրջանը: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բարդ առաջադրանքներից, հաջողության հասնել մի գործում, որը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում կենցաղային խնդիրները, որոնց լուծումը չծրագրված ծախսեր կպահանջի: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը հաջող կանցնի, եթե կենտրոնանաք այն առաջադրանքների վրա, որոնք կարող եք ինքնուրույն լուծել: Դուք արագ հաջողության կհասնեք, եթե ոչ մեկից օգնություն չսպասեք: Գործնական բանակցությունները կարող են ձգձգվել. դրանք բարենպաստ ավարտ կունենան, բայց ոչ այնքան արագ, որքան կուզենայիք: Շատ Այծեղջյուրների այդ հատվածում նոր ծանոթություններ ու ոգեշնչող հանդիպումներ են սպասվում: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն կհուշի, թե ինչպես պիտի պահեք ձեզ ամենատարբեր մարդկանց հետ, կօգնի հասկանալ, թե ինչ կա մտերիմների հոգում ու մոտեցում գտնել նրանց, ում վերջերս առաջին անգամ եք հանդիպել: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան: Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած, հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, համարձակ նախաձեռնություններն էլ հաջող կլինեն: Դուք արագ գլուխ կհանեք նոր գործերից, կսովորեք այն, ինչ պետք է: Հնարավորություն կունենաք ամրապնդել գոյություն ունեցող հարաբերություններն ու նոր համախոհներ գտնել: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը հազիվ թե կյանքում արմատական փոփոխություններ բերի, բայց այն հանգիստ ու ձանձրալի անվանել չի կարելի: Մտորումների համար առիթներ շատ կլինեն, սեփական զգացմունքներից գլուխ հանելու հնարավորություն կլինի: Լավ ժամանակ կլինի ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար. այդպիսի զբաղմունքները ոչ միայն դրական հույզեր կպարգևեն, այլև կօգնեն ձեզ ձեր ու մյուսների մասին ինչ-որ կարևոր բան իմանալ: Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք լավ կանցնեն, եթե մտերիմների հետ միասին ճամփա գնաք, օրինակ՝ հարազատների կամ հին ընկերների: Կարևոր կլինի տեղի ունեցողը քննարկելը, տպավորություններով կիսվելը: Կարող են տարաձայնություններ առաջանալ, բայց դրանք հարաբերությունները չեն փչացնի: Իսկ վեճերն ընդհանրապես օգտակար կլինեն. դրանց շնորհիվ շատ բաների այլ կերպ կնայեք: Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն օգտակար գնումների ու գործարքների հետ, որոնց համար ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու չմտածված արարքներ չգործելը: Ցանկալի է ոչ մի բան տաք գլխով չասել ու այն գաղափարներով չկիսվել, որոնց հանճարեղության հարցում վստահ չեք: Վտանգ կա՝ անհարմար վիճակի մեջ ընկնեք, անեք մի բան, ինչի համար հետո ստիպված լինեք զղջալ: Այնպես որ՝ մի շտապեք, զբաղվեք առօրյա գործերով, շփվեք այն մարդկանց հետ, որոնց աջակցության վրա վստահ եք: Եթե կարևոր հանդիպումներ եք ծրագրել, դրանց լուրջ նախապատրաստվեք: Լավ է նախապես մտածեք՝ ինչ եք ասելու, այլ ոչ թե հույս դնեք իմպրովիզներ անելու և ոտքի վրա բառերն ընտրելու ձեր ունակության վրա: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ ու ներդաշնակ ժամանակահատված կլինի: Դուք կսկսեք ձեր կյանքը դեպի լավը փոխել, ընդ որում՝ դա հանգիստ, առանց ավելորդ շտապողականության կանեք, ամբողջությամբ ու հիմնովին վստահ կլինեք ձեր հաջողությանը: Շրջապատողները կզգան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Չի բացառվում՝ դուք հետաքրքիր առաջարկներ ստանաք: Այդ շրջանը լավը կլինի ընտանեկան գործերի համար: Հարազատների և մյուս մտերիմների հետ հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն: |
|