ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 11.04 - 17.04
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2793 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա առաջին օրերին ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Այդ հատվածը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր փորձի շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից: Իսկ ահա գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները երբեմն կվշտացնեն: Աշխատանքին ձեր մոտեցումը շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք բացատրել հասարակ բաներն ու ժամանակ ծախսել այն զրույցների վրա, որոնցից կնախընտրեիք խուսափել:

Ֆինանսական վիճակը ոչ միանշանակ կլինի շաբաթվա սկզբին, բայց ժամանակի ընթացքում կկայունանա: Լավ է չշտապեք գործարքների ու գնումների հարցում, դրանք գոնե մինչև չորեքշաբթի հետաձգեք:

Անձնական բնույթի կարևոր հարցերի լուծման հարցում էլ չարժե շտապել: Դուք կզգաք, որ դրական միտումների ազդեցությունը օր օրի ուժեղանում է: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի, վառ պահեր ու դրական հույզեր կպարգևի: Հնարավորություն կունենաք կարգավորել նախկինում լարված հարաբերությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք չանհանգստանալ ու լավատեսություն պահպանել: Այս շաբաթ հուզական դաշտն անկայուն կլինի, և շատ իրադարձությունների դուք սովորականից սուր կարձագանքեք: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը և ուրախացնել շրջապատողներին: Մռայլ մտքերը, տհաճ հուշերը, լարված մտորումները կարող են թևաթափ անել ձեզ: Լավ է օգտակար մի բանի վրա կենտրոնանաք, օրինակ՝ ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր գործերի:

Արժե զգույշ լինել խոշոր գործարքների ու գնումների հարցում, հատկապես՝ շաբաթվա կեսին: Տաք գլխով որոշումներ մի ընդունեք, գումարին էլ թեթևամտորեն մի վերաբերվեք: Լրջությունն ու ամեն ինչին պատասխանատու վերաբերմունքը թույլ կտան խուսափել տհաճություններից:

Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Երկրորդը բարենպաստ կլինի համագործակցելու համար: Այդ հատվածը հաջող գործնական բանակցություններ ու հաճելի ծանոթություններ, հանդիպումներ է խոստանում, որոնք երկար կհիշվեն: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին վեճերից խուսափելը բարդ կլինի: Սակայն դրանք օգտակար կլինեն: Լսեք այն մարդկանց կարծիքը, ովքեր համաձայն չեն ձեզ հետ. հնարավոր է՝ այդ մարդիկ ինչ-որ բանում ճիշտ են, իսկ նրանց փաստարկները կօգնեն ձեզ նորովի նայել իրավիճակին: Չի բացառվում՝ ստիպված լինեք երկար զբաղվել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի քննարկմամբ: Փաստաթղթերի ձևակերպումն էլ կարող է սպասվածից ժամանակատար լինել, այնպես որ՝ պատրաստ եղեք դրան:

Շաբաթվա կեսը հաճելի շփումների ժամանակ կլինի: Չի բացառվում՝ պետք լինի հետաքրքիր միջոցառումների այցելել ու աչքի առաջ լինել: Հնարավոր են ծանոթություններ անսովոր մարդկանց հետ, որոնք շուտով ձեր համախոհները, իսկ ժամանակի ընթացքում նաև ընկերները կդառնան: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք կկարողանաք նշանակալի առաջընթացի հասնել կարևոր գործերում և ավելի լավ արդյունք արձանագրել, քան մարդիկ էին սպասում:

Շաբաթվա վերջին օրերը հրաշալի կլինեն աշխատանքի մասին բանակցություններ վարելու և պատասխանատու հանդիպումների համար: Չի բացառվում՝ այդ հատվածում գրավիչ առաջարկներ ստանաք: Այն Երկվորյակները, որոնք խուճապի չեն մատնվի և իրենց ճիշտ կպահեն, կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Այդ հատվածում կարող եք սուր արձագանքել շատ ու շատ իրադարձությունների, շրջապատողներին էլ ամեն անգամ ճիշտ չեք հասկանա: Այնպես որ՝ լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք, եթե պայմանները դա թույլ են տալիս: Ձեզ չէր խանգարի մի փոքր հանգստանալը, հետաքրքիր ու չհոգնեցնող գործերով զբաղվելը, ձեզ միշտ աջակցող մարդկանց հետ հանդիպելը: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու աշխատեք ժամանակ գտնել դրա համար:

Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կկայունանա: Դուք նոր հոգսեր կունենաք, ընդ որում՝ բավական հաճելի հոգսեր: Ընթացիկ գործերը կանեք, հաջողությամբ կլուծեք բարդ առաջադրանքը: Հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ:

Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա անձնական հարաբերությունների ոլորտում: Օր օրի մտերիմների հետ լեզու գտնելը կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրահարված Խեցգետինների համար: Ռոմանտիկ ժամադրությունը անսովոր կանցնի, վառ տպավորություններ կպարգևի ու երկար կհիշվի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը բավական անհանգիստ կսկսվի: Նրա առաջին օրերին շատ բան պիտի հասցնեք ու երբեմն պիտի զբաղվեք ոչ այն գործերով, որոնք ձեր սրտով են: Ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի, բայց դուք համառ կլինեք ու նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները կլուծեք: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը երբեմն դժվար կլինի: Մարդիկ, որոնք նախկինում ամեն հարցում աջակցել են ձեզ, կարող են կասկածել ձեր գաղափարներին, քննադատել ձեզ ու դժգոհություններ ներկայացնել: Մի տաքացեք: Փոխհասկացողության հասնելու համար ժամանակ է պետք, բայց դուք անպայման ամեն ինչի մասին կպայմանավորվեք:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հնարավոր է՝ դուք հաջող գործարքներ կնքեք կամ գտնեք եկամուտները մեծացնելու ձևը: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն ձեզ համար կարևոր հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներս լարվել էին: Դուք ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, նրանք էլ ձեզ շնորհակալ կլինեն դրա համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին արժե ուշադիր լսել շրջապատողների կարծիքը, հատկապես՝ նրանց, ովքեր ինչ-որ հարցում համաձայն չեն ձեզ հետ: Չի բացառվում՝ հենց այդ մարդիկ օգնեն ձեզ նորովի նայել սովորական բաներին կամ բանալի գտնել հին խնդիրների լուծման համար: Նախկինում լարված հարաբերությունները ավելի ջերմ ու վստահելի կդառնան, և դա ձեր արժանիքը կլինի: Կհաջողվի հաշտեցնել այն մարդկանց, ովքեր վիճել էին, օգնել ընդհանուր լեզու գտնել նրանց, ում հանդեպ անտարբեր չեք:

Ավելի ուշ պիտի կենտրոնանաք սեփական գործերի վրա ու հնարավորինս խուսափեք ուրիշների գործերին խառնվելուց: Շաբաթվա երկրորդ կեսին նույնիսկ խորհուրդները պետք է զգուշությամբ տալ. մարդիկ կարող են ձեզ սխալ հասկանալ, իսկ հետո իրենց անհաջողության համար պատասխանատվությունը ձեզ վրա գցել: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք կօգնեն ձեզ հրաշալի գլուխ հանել բարդ աշխատանքային խնդրից, բեկման հասնել անհույս թվացող գործում:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը բավական հաջող կդասավորվի, իսկ եթե ձեռքերը ծալած չնստեք, նաև շատ արդյունավետ կանցնի: Հնարավորություն կունենաք միաժամանակ մի քանի բարդ առաջադրանք լուծել, գլուխ հանել այն գործերից, որոնք ձեր ուժերից վեր էին թվում: Դուք հնարամիտ կլինեք, կնախընտրեք ձեր ձևով գործել, այլ ոչ թե տրորված ճանապարհով գնալ: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ դժվարություններից, անհրաժեշտ արդյունքն արագ ու առանց հուզվելու ստանալ:

Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում՝ ձեզ աշխատանքի հետ կապված շատ գրավիչ առաջարկ անեն: Դուք ճիշտ որոշում կընդունեք ու եկամուտների նկատելի աճի կհասնեք:

Անձնական բնույթի հարցերի քննարկման համար հարմար կլինի շաբաթվա առաջին կեսը: Այն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Հետո իրար ճիշտ հասկանալը կդժվարանա, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթն անհանգիստ, հագեցած ու շատ արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի գործնական հանդիպումների և բանակցությունների, ձեր կարիերայի զարգացման հետ կապված հարցերը քննարկելու, ինչպես նաև նոր նախագծերի վրա աշխատանք սկսելու համար: Ձեր գաղափարներով ու ծրագրերով կարող են հետաքրքրվել մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես պիտի պահեք ձեզ նրանց աջակցությունը ստանալու համար:

Ֆինանսների հետ կապված գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն ուժեղ կլինի ու անպայման կհուշի՝ ինչպես տնօրինել գումարը, ինչ գործարքներ կարելի է կնքել, իսկ որոնցից արժե հրաժարվել:

Ամեն անգամ հարթ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, բայց դուք կգտնեք լուրջ կոնֆլիկտներից ու երկար վեճերից խուսափելու ձևը, բոլոր սուր անկյունները կհարթեք: Անձնական կյանքում անսպասելի փոփոխություններ տեղի կունենան, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին կշռադատված որոշումներ ընդունելը դժվար կլինի: Հակասական հույզերն ու ցանկությունները շատ կլինեն: Կարևոր կլինի ավելի վաղ դրված նպատակների մասին հիշելը, լուրջ տրամադրվածությունը պահպանելը, ցանկացած գործի պատասխանատու վերաբերվելն ու խոստումները չդրժելը: Շրջապատողները ձեզանից դժգոհություններ կունենան: Մի տաքացեք, այլ փորձեք ամեն ինչից հանգիստ գլուխ հանել: Ամենայն հավանականությամբ կպարզվի, որ բանը միայն անհասկացողության մեջ է եղել:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի պատահարներ ու զուգադիպություններ, որոնք ձեր օգտին կծառայեն: Դուք արագ կկողմնորոշվեք նոր պայմաններում, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Ճիշտ կլինեն աշխատանքի հետ կապված որոշումները: Չի բացառվում՝ ձեզ համար պարզ դառնա, որ եկել է նոր բանով զբաղվելու ժամանակը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին դուք ինչ-որ օգտակար բանի հասնելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ մյուսներից վաղ արժեքավոր ինֆորմացիա ստանաք ու դրա շնորհիվ ճիշտ որոշումներ ընդունեք: Այդ հատվածը բարենպաստ կլինի այն Այծեղջյուրների համար, որոնք սովորում են ու զբաղվում են հետազոտական գործունեությամբ: Եթե վերջին ժամանակներս մտածում էիք որակավորումը բարձրացնելու մասին, հիմա արժե համապատասխան դասընթացներ անցնել. դրանք կիսատ թողնել չեք ուզենա:

Չարժե կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել, վեջ տալ հին կապերին, ազատվել նրանից, ինչն անպիտան է թվում: Մի փոքր սպասեք. իրավիճակից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին գաղափարներին: Եվ դա շատ տեղին կլինի. դուք դրանք կյանքի կոչելու շանս կունենաք: Աշխատանքային հարցերի լուծման հարցում կօգնեն նոր համախոհները: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք վառ հույզեր կպարգևեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը համեմատաբար հանգիստ կանցնի: Դուք կկարողանաք գլուխ հանել վերջին ժամանակներս կուտակված գործերից, լուծել այն հարցերը, որոնց մասին շատ էիք մտածում: Կհաջողվի հետևել ավելի վաղ կազմած ծրագրին, և դա ձեզ կազատի ապրումներից ու կասկածներից, ցանկացած իրավիճակում կօգնի պահպանել ինքնավստահությունը:

Լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ նոր աշխատանք գտնեք կամ առաջարկներ ստանաք, որոնք շուտափույթ մասնագիտական աճ կխոստանան: Տանից հեռու կարող են պիտանի ծանոթություններ հաստատվել:

Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ կտեսնեք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Դուք գլուխներդ չեք կորցնի, փոխարենը վառ հույզեր կստանաք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք յուրաքանչյուրին մոտեցում կցուցաբերեք, կգտնեք անհրաժեշտ բառերը, արագ կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք: Չի բացառվում ծանոթությունը, որից անսովոր ու գրավիչ սիրային պատմություն կսկսվի: Ձեզ սիրահարվելը հեշտ կլինի, ինքներդ էլ կարող է գլուխներդ կորցնեք: Բայց հարաբերությունները ներդաշնակ կզարգանան, այնպես որ՝ անհանգստանալու պատճառ չկա:

Օր օրի գործերը, առաջադրանքները կշատանան: Ձեզ շատ պետք կգա ուրիշներին ղեկավարելու ունակությունը: Օգնականներ կգտնեք, և ձեր գլխավոր խնդիրը հետևելը կլինի, որպեսզի նրանք ամեն ինչ ճիշտ անեն ու շատ չշեղվեն: Չի բացառվում՝ այս շաբաթ ընդունած որոշումներն ազդեն ձեր կարիերայի զարգացման վրա: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով անպայման գրավիչ առաջարկներ կստանաք: Շաբաթվա վերջին հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2793 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0