ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 659 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 27-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:03-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով և ինքնակատարելագործմամբ: Հանգստություն պահպանեք ու չափավոր եղեք: Անբարենպաստ է չարություն, ագրեսիա ու նախանձ դրսևորելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 18:03-ից, ներքին ազատության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը, անվերահսկելի էներգիան վտանգներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով և հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոնակատարություններ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է բարդ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, խնամել կենդանիներին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Վատ նշաներ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Ներդաշնակ կլինեն մեղմ տոները, կանաչադեղնավունը: Ներդաշնակ չի լինի կարմիրը: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 659 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2