ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1216 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 19-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:59-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստությանն ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Լուսնային 26-րդ օրը, որն սկսվում է 05:59-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Պետք է չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, կարող եք վստահ լինել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 07:56-ից՝ Ձկների: Սա ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տանելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու սեփական առողջությամբ: Ջուրը յուրատահուկ հատկանիշներ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք արյան ու մաշկի մաքրում անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են մոխրագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1216 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4