ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1081 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 24-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:32-ը, սկզբունքները, ինչ-որ մեկին պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր ուտելու հարցում կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 12:32-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքն ամբողջությամբ ամպերով ծածկված կամ լրիվ պարզ է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Օրվա հիվանդներն արագ կառողջանան:


Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, մաքրել տունը, քիչ հագուստ կրել: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու պտուղների հետ՝ ընկած մրգերն ու տերևները, և այլն: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնը, բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի ըմպեք: Կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1081 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3