ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1022 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 25-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 15:48-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:01-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքն ամբողջությամբ ամպերով ծածկված կամ լրիվ պարզ է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Օրվա հիվանդներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 14:01-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, օպերացիաներ անցկացնել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն երկնքի, էլեկտրականության հետ կապված նշանները: Վատ նշաններ կլինեն կախվածության, անազատության զգացումները: Հագուստի մեջ մռայլ գույներ մի ընտրեք, դրանք դեպի իրենց կքաշեն բացասականը: Նախապատվությունը տվեք հյութեղ գույներին: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք առավոտյան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1022 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3