ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1277 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 11-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:35-ը, խաբեության, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից, ճիշտ տրամադրվել: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը: 

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 00:35-ից, բավական ծանր ու վտանգավոր օր է: Վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման իմաստներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սա սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել սիրուց: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ձեռքից ինչ-որ բան քշի-տանի: Նախապատվությունը տվեք ոչ վառ, խամրած գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1277 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6