Մայիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1206 | 21:00 | |
Մայիսի 10-ը համապատասխանում է լուսնային 18-րդ օրվան: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 12-38-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 23:23-ից, խաբեության, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից, ճիշտ տրամադրվել: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր կարող եք հանդիպել ճակատագրով ձեզ հետ կապված մարդկանց: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու ամպրոպը, անձրևը, երբ տարերքն ինչ-որ բան է կործանում: Վատ նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59 և 30: Խորհուրդ է տրվում ծանր սնունդ օգտագործել, բացի մսից ու սնկերից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք: |
|