ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 858 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 14-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 02:43-ից՝ Խոյի:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:44-ը, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն ծրագրել դրանք: Ծրագրերը կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ տաք ու կծու ուտեստներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:44-ից, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հումորի և ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, սանրվածք անել, զբոսնել, կարդալ ու սովորել: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն անել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշան կլինի կրկնվող մեղեդի լսելը: Լավ նշաններ կլինեն նաև կաշվից իրեր ու գումար գտնելը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ և երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 858 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/12