Հունվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 704 | 21:00 | |
Հունվարի 13-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 19:43-ից՝ Ջրհոսի: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 08:00-ն, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի և տագնապի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 08:00-ից մինչև 09:39-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն ծրագրել դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է կորուստների պատճառ դառնալ, եթե զբաղվեք ակտիվ գործունեությամբ: Մի ծանրաբեռնվեք, ալկոհոլ, շատ կծու և տաք ուտելիքներ մի օգտագործեք: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09:39-ից ու շարունակվում մինչև 24:00-ն, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, դիետաներ սկսելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելը ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկան: Լավ նշաններ կլինեն կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը, իսկ մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկները: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին՝ աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|