Հունվարի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 811 | 21:00 | |
Հունվարի 14-ը կիսում են լուսնային 2-րդ և 3-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:15-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, դիետաներ սկսելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելը ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 10:15-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ օր է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Հիվանդացածն արագ կառողջանա: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն զանգի ձայնը, ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը, բայց ոչ դրանք ջարդելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում շատ սառը ուտելիք, կաթ, կաթնամթերք ու հաց ուտել: Երազներ լավ է չտեսնել ու հնարավորության դեպքում քնել լույսի տակ: |
|