ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 753 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 6-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 08:46-ից՝ Ցուլի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:41-ը, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 02:41-ից, վտանգավոր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղի եք ընտրել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ուրախ ու թեթև օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, ուտեստներ պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական բողոքարկումների ու դատական որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու ժամանակն է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Թեթև սնունդ, կաթնամթերք օգտագործեք, խորհուրդ է տրվում հաճախ ու քիչ-քիչ ուտել: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 753 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3