ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 971 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 3-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 20:58-ից՝ Խոյի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:14-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ էլ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 02:14-ից, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է արկածախնդրությունների ու վեճերի հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրելով: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կաթ ու կաթնամթերք օգտագործեք, խուսափեք միս ուտելուց: Այսօր կարող են սրվել սեռական խնդիրները:


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ, մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր, թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառեր կտրելով և որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ինքներդ ձեզ վրա հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն շղթայի, ժամերի, մանր-մունր իրերի կորուստը, կրակի հանկարծակի բռնկվելը կամ հանգչելը, լամպի վառվելը: Օրվա գույներ են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Այսօր հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրականին մոտ երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 971 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2