Հունիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1064 | 21:00 | |
Հունիսի 11-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 12:31-ից՝ Ձկների: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:01-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Վտանգավոր է գիտակցության մթագնման իմաստով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 01:01-ից, բացահայտումների, անկեղծության, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սիրո ու հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ինչ-որ գործունեությամբ զբաղվել, անընդհատ գործի մեջ լինել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն կայծակը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի: |
|