ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1130 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 4-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 07:47-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:03-ը, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է տան, տնտեսության համար իրեր պատրաստելու ու գնելու, սովորելու, խոհանոցում աշխատելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները կարող են վտանգավոր լինել, բայց այսօր լավ կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 21:03-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Ցանկացած կարևոր գործի սկիզբ տեղափոխեք լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր է տրամադրության անկում


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա օրենքին, ծիսակարգին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն հաստատել, մաքրել տունը, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն, եթե հայելի ու ափսե կոտրվի, ժամերը կանգ առնեն: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, աղի-թթու, կծու ուտեստներ օգտագործեք, հեղուկ քիչ խմեք, միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու կիրականանան մոտակա օրերի ընթացքում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1130 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7