Հոկտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 800 | 21:00 | |
Հոկտեմբերի 23-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 15:16-ից՝ Ջրհոսի: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:18-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 15:18-ից, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք աղիների ու ստամոքսի մաքրում անել: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է, իսկ 01:59-ից՝ Կարիճի: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախագծերի օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախ լինել, տունը մաքրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուրս անցկացնել: Լավ նշաններ կլինեն պտուղներն ու բույսերը, տաք ջուրը, վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան բույսերի ու պտուղների հետ կապված երազները: |
|