ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 704 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 22-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: 

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:35-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով: Եթե երկինքը պարզ կամ ամբողջովին ամպերով է ծածկված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 14:35-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: 


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրատեսակ հատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խուսափեք վիրահատություններից, ջուրն աղտոտելուց: Լավ նշանները կապված կլինեն թռչունների և ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 704 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4