ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 635 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 22-ը կիսում են լուսնային 8-րդ և 9-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 01:32-ից՝ Խոյի:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:13-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ, վերադասավորումներով զբաղվելը: Անբարենպաստ է լողալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոսքի ու աղիների մաքրում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 13:13-ից, ամեն քայլը պետք է լավ մտածեք: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելը, ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է:


Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, տունը մաքրել, քիչ հագուստ կրել, ջերմ լինել: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի և պտուղների հետ՝ ծառից ընկած մրգերն ու տերևները: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 635 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4