Աստղագուշակ․ օգոստոսի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3535 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հաջող կլինի: Հենց այդ հատվածն է հրաշալի կարևոր գործերի ու բարդ հարցերը լուծելու համար, որոնց շուրջ վերջերս երկար մտորում էիք: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչը երևակայություն ու ստեղծագործ մոտեցում, իրերին ոչ ստանդարտ հայացք և ձեր ձևով գործելու, ճնշումներին չենթարկվելու ունակություն է պահանջում: Օրվա երկրորդ կեսը փոքրիկ թյուրիմացություններ կբերի: Դրանք կարող են շեղել ու ժամանակավորապես փչացնել տրամադրությունը: Սակայն վշտանալու լուրջ պատճառներ չկան, այնպես որ՝ մի կողմ վանեք մռայլ մտքերն ու պահպանեք լավատեսությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ, արդյունավետ օր է, որը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Դուք կարող եք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, լուծել կարևոր հարցերի շարքը: Լավ հասկանալով, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչի՝ դեռ ոչ, դուք ուժերը զուր չեք վատնի: Շատերը պատրաստ կլինեն օգնություն առաջարկել: Համախոհներ ընտրեք նրանց, որոնց համակրում եք. ինտուիցիան հուսախաբ չի անի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կհաջողվի պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները: Վիրավորանքներն ու թյուրիմացությունները կմոռացվեն, դրանց փոխարինելու կգան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գործերին լուրջ վերաբերմունքը հնարավորություն կտա օրվա առաջին կեսին հաջողության հասնել: Դա հարմար ժամանակ է նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, եզրահանգումներ անելու ու ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես է պետք վարվել, և դուք ժամանակին կլսեք նրան: Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, որոնք կխանգարեն հավաքել մտքերը: Դուք սովորականից շատ առանձնանալու կարիք կունենաք, բայց շրջապատողները պատրաստ չեն լինի ձեզ հանգիստ թողնել: Ոչ մեծ զբոսանքը կօգնի վերականգնել հավասարակշռությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անհանգիստ օր է: Հավանական է սրվեն հին կոնֆլիկտները, վերադառնան խնդիրները, որոնք վաղուց լուծված էիք համարում: Ստիպված եք լինելու շեղվել սեփական գործերից ու փոխել ծրագրերը, որպեսզի ուղղեք ուրիշների սխալները կամ օգնեք սեփական հիմարության պատճառով բարդ իրավիճակում հայտնված մարդուն: Այդ ամենը ձեզ այնքան էլ դուր չի գա, բայց հազիվ թե ձեր ուժերի սահմաններում լինի իրավիճակը փոխելը: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել սովորույթները, որոշ սովորույթներից էլ ժամանակավորապես հրաժարվել: Հիմա իրավիճակը ձեզանից ճկունություն, ամենաանբարենպաստ պայմաններից օգուտ քաղելու ունակություն է պահանջելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգիստ օր է, որը հարմար է հասարակ, առօրյա գործերով զբաղվելու և ավելի վաղ մտածածը կյանքի կոչելու համար: Նոր գաղափարներ կարող են հայտնվել, բայց ձեզ մոտ հազիվ թե ստացվի դրանք ժամանակին կյանքի կոչելը. ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու մի փոքր սպասել: Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները, ընկերները կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Չի բացառվում՝ ապագայի լրիվ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Առաջին քայլերն ինքնուրույն կանեք, իսկ հետո օգնականները կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների, համագործակցությանը, համատեղ գործունեությանն ու ապագայի ընդհանուր ծրագրերին վերաբերող հարցերը քննարկելու համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, կշահեք նույնիսկ այն մարդկանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Բայց նրանց հետ արժե զգոն լինել, քանի որ այդ մարդիկ միշտ չէ, որ անշահախնդիր կլինեն: Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք կենցաղային խնդիրների լուծմանը: Չի բացառվում՝ դա անսպասելի ծախսեր պահանջի: Սակայն խոսքը խոշոր գումարի մասին չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք շատ գործերից, այդ թվում՝ այն գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, շրջապատողները հաճախ պատրաստ կլինեն օգնել ձեզ կյանքի կոչել դրանք: Հավանական են լավ նորություններ՝ կապված հարազատներից մեկի հետ, հաճելի իրադարձություններ ընտանիքում: Օրը հարմար է մտերիմների հետ միասին ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դուք գաղափարներ կունենաք, որոնք բոլորին դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Կկարողանաք լուծել վերջին շրջանում ծագած խնդիրները, ուղղել հին սխալները: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ամրապնդել հին գործնական կապերն ու նորերը ձեռք բերել: Չի բացառվում՝ լուծվի այն հարցը, որի շուրջ դուք և ձեր մտերիմները վերջին շրջանում շատ էիք մտորում: Օրվա երկրորդ կեսին պետք կգան զսպվածությունն ու ինքնատիրապետումը: Հենց դրանք կօգնեն խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, հարթել սուր անկյունները, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լարված օր է: Հաճախ ստիպված եք լինելու շտապել, ոտքի վրա որոշումներ ընդունել, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գա: Հնարավոր են լարված պահել շփման մեջ, ամեն անգամ չի հաջողվի պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում հաճույքով աջակցում էին ձեզ ու կես խոսքից հասկանում էին: Բաց կոնֆլիկտից կհաջողվի խուսափել, բայց տհաճ նստվածքը կմնա: Զգույշ եղեք գումարի հետ. ձեզ հատուկ կլինեն ֆինանսական հարցերին թեթևամիտ մոտեցումը, հնարավոր են զուր ծախսեր, անհաջող գործարքներ: Խոշոր գնումներ անելուց առաջ երկար մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, օրը շատ հարմար է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Եթե նախկինում տարաձայնություններ ու վեճեր էին առաջանում, այսօր կարող եք դրանց վերջ տալ, հանգիստ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից: Հին վիրավորանքները կմնան անցյալում, դրանց մասին չեք ուզենա հիշել: Գործնական տեսանկյունից վատ օր չէ, չնայած, հնարավոր է, ամենաարդյունավետն էլ չէ: Կարող են փոխվել առաջնահերթությունները. նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ վերջին շրջանում չափազանց մեծ ուշադրություն էին դարձնում փոքրիկ խնդիրների լուծմանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին դժվար կլինի տարաձայնություններից խուսափելը: Դուք երբեմն կվիճեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում բացարձակ ամեն ինչում համաձայն էին ձեզ հետ: Կհիշվեն հին վիրավորանքները, տհաճ կերպով կզարմացնեն դժգոհությունները, հաճախ քննադատություններ կլսեք: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն: Երեկոն հնարավորություն կտա սովորական բաներին նորովի նայել: Չի բացառվում՝ փոխեք ձեր վերաբերմունքն այն մարդկանց հանդեպ, որոնք նախկինում ձեզ դուր չէին գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին խուսափեք ծանրաբեռնվածությունից. այդ հատվածում տպավորվող կլինեք, հեշտությամբ կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը, լուրջ կվշտանաք դատարկ բանի պատճառով: Բոլոր գործերից չէ, որ հնարավոր է ինքնուրույն գլուխ հանել. բարեբախտաբար, կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց աջակցությունն առաջարկել: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Դուք կարող եք ավարտին հասնել ավելի վաղ սկսած գործերը: Պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնք վերջերս շատ էիք քննարկում մտերիմների հետ, և թեթև շունչ կքաշեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|