Աստղագուշակ․ նոյեմբերի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1946 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամեն ինչ բարդ է, բայց դա հանձնվելու, մտածածից հրաժարվելու, տեղում դոփելու պատճառ չպետք է դառնա: Վճռական գործեք և ոչնչից մի վախեցեք: Ինչ-ինչ դժվարություններ այսօր հնարավոր են, բայց ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Փորձված համախոհները ձեզ ամեն ինչում կաջակցեն, հաճախ հենց նրանց շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում ստիպված էիք քչով բավարարվել: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, կարգուկանոն հաստատել այն գործերում, որոնք վերջերս անհանգստացնում էին ձեզ: Դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հազիվ թե առանց վեճերի անցնի: Լավ նորությունն այն է, որ դրանք բոլորը կառուցողական ու օգտակար կլինեն: Կարող եք քննարկել կարևոր թեմաները, կիսվել գաղափարներով. դուք նոր բաներ իմանալու և հրաշալի խորհուրդներ ստանալու շանս ունեք: Մասշտաբային ու լուրջ բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ գլուխ եք հանել մանր-մունր գործերից, հակառակ դեպքում դրանք կշեղեն ու կնյարդայնացնեն ձեզ: Օրվա առաջին կեսը կարող է լարված լինել, իսկ ահա երկրորդը ավելի հանգիստ կանցնի: Դուք ապագայի մասին մտածելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ լրիվ նոր ծրագրեր հայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ինչ էլ պատահի, պահպանեք լավ տրամադրությունը: Այսօր չի կարելի հուսահատվել, հրաժարվել մտածածից, կասկածել նախաձեռնությունների հաջողությանը: Նշանի ամենահամառ ներկայացուցիչները կհասնեն ավելիին, քան ակնկալում էին: Երբեմն հաջողությունը միանգամից չի այցելի, բայց, բարեբախտաբար, դուք բավականաչափ համբերատար կլինեք: Ամեն անգամ չի հաջողվի խուսափել շրջապատողների հետ վեճերից, բացի այդ, այսօր ձեզ ավելի հաճախ կքննադատեն, քան կգովեն: Բայց երեկոյան փոխհասկացողությունը կվերականգնվի, կհաջողվի որոշումներ գտնել, որոնք բոլորին դուր կգան: Այդ հատվածում հավանական են լավ լուրեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, վշտանալ մի բանից, որն ուշադրության արժանի չէ: Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք ավելի շատ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում, քան կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, իսկ երկրորդին օգտակար կլինի այն մարդկանց հետ միավորվելը, որոնց նպատակները նման են ձերինին: Չեն բացառվում սիրային անակնկալները, նկատելի դրական փոփոխությունները այն մարդու հետ հարաբերություններում, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրո երկար սպասված խոստովանություն կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ բարենպաստ, բայց անհանգիստ օր է սպասվում: Հաճախ ստիպված եք լինելու լուծել ուրիշների խնդիրները, օգնել դժվարությունների բախված մարդկանց, զբաղվել գործերով, որոնցից մեկ ուրիշը պիտի գլուխ հաներ: Ձեր այդ բոլոր ջանքերը զուր չեն լինի. երեկոյան կտեսնեք, որ հրաշալի արդյունքների եք հասել, իսկ ավելի ուշ նաև պարգևատրում կլինի: Չեն բացառվում հաջող ուղևորություններն ու գործնական բանակցությունները: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Ձեր հմայքին չեն կարողանա դիմակայել նույնիսկ նրանք, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ և նրանցում միայն թերություններ են տեսնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ պահեր: Այդ հատվածը կառանձնանա բավական լարված հուզական դաշտով, դուք դատարկ բաների պատճառով կվշտանաք, կանհանգստանաք նրա համար, ինչի վրա ազդել չեք կարող: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից ավելի հաճելի ու հետաքրքիր կլինի: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ լուրեր կստանան, որոնց երկար էին սպասել, և նրանց տրամադրությունը միանգամից կլավանա: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ բան լավ կդասավորվի: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել կարևոր գործում, լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, տարաձայնություններն ու վեճերը. սովորաբար դուք արագ կգտնեք ամեն ինչ հարթելու և իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր օգնության կհասնի հումորի զգացումը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար: Գործարքների հարցում էլ մի շտապեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ավելի լավ է ոչինչ չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հարմար է վճռական գործելու համար: Դուք ավելի լավ արդյունքների կհասնեք, քան ակնկալում էիք, կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ համարյա անհնար էր թվում: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնեն հին ընկերները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Այդ հատվածում կարող եք կարգուկանոն հաստատել, ազատվել անպիտան բաներից: Հնարավորություն կունենաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե ինչու է ամեն ինչ դասավորվել այս և ոչ թե այլ կերպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Օրը բացարձակապես հարմար չէ հին խնդիրների մասին հիշելու, նախկինում գործած սխալների մասին խոսելու ու մտածելու համար: Ավելի լավ է կենտրոնանաք ընթացիկ գործերի և ապագայի ծրագրերի վրա: Համախոհներ գտնելը սպասվածից բարդ կլինի, բայց հոգ չէ. բոլոր գործերից ինքնուրույն էլ կարող եք գլուխ հանել: Դուք կկարողանաք շատ սովորական բաներ նոր լույսի ներքո տեսնել: Հաճախ հենց դա կօգնի ձեզ նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենահեշտ օրը չէ, բայց այն, միևնույն է, բավական հաջող կլինի: Օրը հարմար է հին գործերն ավարտելու, վաղուց ծագած խնդիրները լուծելու համար: Դուք կարող եք վստահել սեփական փորձին և առողջ բանականությանը: Հազիվ թե ճիշտ որոշումներ ընդունելու համար շրջապատողների խորհուրդների կարիքն ունենաք: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Հիմա իրար հասկանալն ավելի հեշտ կլինի, քան նախկինում: Նշանի շատ ներկայացուցիչներ կհաշտվեն նրանց հետ, որոնց հետ վիճել էին: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես պահեք ձեզ այն մարդկանց հետ, որոնց նախկինում մոտեցում գտնել չէր ստացվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հետաքրքիր կսկսվի: Նրա առաջին կեսը հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով հագեցած կլինի: Չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաշալի գաղափարներ կունենան, որոնք մոտ ժամանակներս կկարողանան իրագործել: Օրվա երկրորդ կեսը ավելի հոգնեցնող ու բարդ կլինի: Հոգսերը կշատանան, իսկ սկսած գործերն ավարտելու համար ավելի մեծ ջանքեր գործադրելու կարիք կլինի: Ծանոթներից մեկը օգնություն կառաջարկի, բայց արժե լավ մտածել՝ արդյոք այն ձեզ պետք է: Հիշեք, որ ձեզանից կարող են պատասխան ծառայություններ պահանջել, ու բավականին լուրջ ծառայություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Նույնիսկ հասարակ գործերն այսօր ավելի մեծ ջանքեր կպահանջեն, քան սովորաբար, բայց դա մտածածից հրաժարվելու պատճառ չպիտի դառնա: Հաջողության հասնելու համար արժե ջանքեր գործադրել. աստղերը պատրաստ կլինեն աջակցել նշանի այն ներկայացուցիչներին, որոնք համառ կլինեն ու հույս կդնեն միայն սեփական ուժերի վրա. հազիվ թե այսօր հուսալի օգնականներ գտնեք: Չեն բացառվում սիրային անակնկալներն ու հաճելի ծանոթությունները: Բարենպաստ օր է նոր հարաբերություններ սկսելու համար: Ինտուիցիան կօգնի ճիշտ տպավորություն կազմել մի մարդու մասին, որին առաջին անգամ եք տեսնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|