ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1916 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, փաստերը զուգադրելու համար: Լավ գաղափարներ կունենաք, դրանք կկարողանաք միանգամից քննարկել և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Չի բացառվում՝ նման զրույցներին հետևեն կոնկրետ ու շատ հետաքրքիր առաջարկները:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հիշեք, որ գնումների հարցում լավ է չշտապել. սպոնտան գնումներն ամեն անգամ հաջող չեն լինի: Արժե ինչպես հարկն է մտածել, թե ինչ է ձեզ իսկապես պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ, բայց հետաքրքիր օր է: Դուք ձեր առաջ այնպիսի նպատակներ կդնեք, որոնց հազիվ թե արագ ու առանց դժվարության հասնեք, այնպես որ՝ պատրաստ եղեք ջանքեր գործադրել: Երբեմն փորձված մեթոդներն անարդյունավետ կլինեն, բայց դուք արագ լրիվ նոր բան կմտածեք:

Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, երբեմն չի հաջողվի միանգամից պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոնք նախկինում աջակցում էին ձեզ: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք, աշխատեք չկորցնել հավասարակշռությունը ու պրովոկացիաներին չտրվել: Այսօր ձեզ շատ պետք կգա ժամանակին իրավիճակը կատակով հարթելու կարողությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք սովորականից հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, երբեմն սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Կարևոր կլինի որոշումների և արարքների հարցում չշտապելը. միայն լավ մտածված գործողությունները թույլ կտան անհրաժեշտ արդյունքի հասնել: Համախոհներին ուշադիր ընտրեք: Այսօր շատ բան կախված կլինի այն մարդկանցից, որոնք շրջապատում են ձեզ:

Հավանական են ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական կորուստներ: Նշանի որոշ ներկայացուցիչների կհիշեցնեն հին պարտքերի կամ չիրագործված խոստումների մասին: Շուտով ձեր բյուջեն համալրելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, հասնել մի քանի ամիս առաջ դրված նպատակներին: Ճիշտ է, դա համառություն ու հնարամտություն կպահանջի: Եվ ընդհանրապես, չնայած աստղերը կաջակցեն, բայց սխալ կլինի հույս ունենալը, որ ամեն ինչ ինքն իրեն է ստացվելու: Ինչ-ինչ ջանքեր ստիպված եք լինելու գործադրել:

Ձեր գաղափարները միանգամից աջակցություն չեն ստանա: Հաճախ կսկսեք ինքնուրույն գործել, բայց ավելի ուշ կհայտնվեն օգնել ցանկացողներ, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ չի լինելու, բայց դուք կհաջողեք: Կարևոր կլինի հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների մեջ, ժամանակը և ուժերը դատարկ բաների վրա չվատնել: Աշխատեք ձեզ վրա չվերցնել ուրիշների արարքների ու սխալների համար պատասխանատվությունը, կենտրոնացեք նրա վրա, ինչ կախված էր ու հիմա էլ կախված է միայն ձեզանից:

Օրվա առաջին կեսը հարմար է ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Իսկ երկրորդին լավ է խուսափեք կարևոր զրույցներից ու լուրջ բանավեճերից. դրանք ձեզ սովորականից շատ կհոգնեցնեն, իսկ կոնկրետ արդյունքներ համարյա երբեք չեն տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք շատերի հետ կկարողանաք պայմանավորվել, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնք սովորաբար խիստ տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հետաքրքիր է, որ այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ և՛ ընկերական, և՛ սիրային բնույթ կարող են ստանալ. ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից:

Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր համախոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությունը դեռ շատ պետք կգա: Օրը հարմար է նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք սովորականից հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, կվշտանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Բայց օրը վատը չէ: Այն հարմար է երևակայություն և ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերի համար: Այնտեղ, որտեղ պետք է պարզապես գնաք արդեն տրորված ճանապարհով, հաճախ կշեղվեք, ինչ-որ մանրուքներ աչքից կվրիպեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ընկերական հանդիպումների և սիրային ժամադրությունների համար: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու հույսերը: Ձեր ուժերի սահմաններում կլինի հրաշք անակնկալ անել մեկին, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է, որը հրաշալի է ծանոթությունների, նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու, համախոհներ փնտրելու համար: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ կկռահեք, թե ինչի են նրանք իրականում ձգտում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան բացահայտել ուրիշների գաղտնիքները, բայց դրանք ի շահ սեփական հետաքրքրությունների չեն օգտագործի:

Ինքնուրույն գործելով՝ կկարողանաք հաջողության հասնել, բայց դա մեծ ջանքեր կպահանջի, ժամանակն էլ ավելի շատ կծախսեք, քան եթե խմբով աշխատեիք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք վճռական տրամադրված կլինեք ու չեք վախենա դժվարություններից: Հենց դա հնարավորություն կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել և լուծել կարևոր հարցերը: Ոչ ոքի թույլ մի տվեք շեղել ձեզ, աշխատեք ստուգել ստացվող ցանկացած տեղեկատվություն:

Ընտրողաբար մոտեցեք գործնական ու անձնական կապերին: Շատերն այսօր կաշխատեն շահել ձեր հարգանքը, և նրանք բոլորը չէ, որ բարի մտադրություններ կունենան: Լավագույն օրը չէ այն գաղտնիքներով կամ ծրագրերով կիսվելու համար, որոնց հետ մեծ հույսեր եք կապում: Միայն ամենամտերիմ մարդկանց հետ կարող եք ամբողջովին անկեղծ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների, համախոհեր փնտրելու համար: Շատերը պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել, իսկ դուք կկարողանաք ուշադիր ընտրել օգնականներին: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Դրա շնորհիվ դուք կգտնեք թշնամիներին զինաթափելու ձևը:

Հարմար օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք գումարը զուր չեք վատնի, միայն այնպիսի գործարքներ կկնքեք, որոնք իսկապես շահույթ կբերեն: Չեն բացառվում հաջող գնումները: Ստիպված չեք լինելու զղջալ ո՛չ ծրագրված և ո՛չ էլ չծրագրված գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը: Այսօր հուզական դաշտը լարված կլինի, իսկ դա նշանակում է, որ կարող եք նյարդայնանալ դատարկ բաների պատճառով, վիճել մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Հիշեք, որ չմտածված խոսքերն ու արարքները կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Իսկ ահա կշռադատված որոշումները հաճախ ճիշտ կլինեն: Հենց դրանց շնորհիվ կհասնեք կարևոր նպատակներին:

Լավ օր է համբերատարություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքի համար: Դուք չեք շեղվի ու ոչինչ չեք մոռանա, նույնիսկ եթե ստիպված լինեք մի գործից մյուսին անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ, արդյունավետ օր է: Հազիվ թե ամեն ինչ ինքն իրեն լավ դասավորվի, բայց եթե ջանաք, հրաշալի արդյունքների կհասնեք: Կարող է պետք գալ այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, օգնեն ձեզ կյանքի կոչել համարձակ գաղափարները կամ հասնել վաղուց դրված նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին, համարյա մոռացված պարտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը: Շուտով կհասկանաք՝ ինչպես տնօրինել այդ միջոցները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1916 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3