ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1986 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա կարող է բավական բարդ լինել, քանի որ շրջապատողներն իրենց երբեմն տարօրինակ կպահեն ու նույնիսկ լավ ծանոթները կարող են տհաճ կերպով զարմացնել: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններին արժե հումորով վերաբերվել: Ամեն ինչ արագ կհարթվի, եթե ինքներդ ամեն ինչ չչափազանցնեք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ստեղծագործելու և այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը և նոր բան մտածել: Ձեր ստեղծագործական մտքին միայն նախանձել կարելի է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Փիլիսոփայորեն տրամադրվեք: Օրվա առաջին կեսին ձեզ շատ պետք կգա փոքրիկ դժվարությունները սրտին մոտ չընդունելու, միշտ ամենակարևոր նպատակների մասին հիշելու և այնպիսի բաների մասին չանհանգստանալու կարողությունը, որոնք շուտով այսպես թե այնպես իրենք իրենց կլուծվեն: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Երկար բացատրությունների անցնելը պարտադիր չէ. շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Այս հատվածում աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Ցուլերի հանդեպ: Ռոմանտիկ հանդիպումները դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որն անսխալ կհուշի, թե ինչպես է պետք վարվել: Հնարավոր է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ, հատկապես նրանց մոտ, ովքեր վերջերս են նոր աշխատանքի անցել և դեռ հարմարվում են իրենց պարտականություններին:

Օրը հարմար է նաև ծրագրեր կառուցելու համար: Հիմա դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորություններն ու իրավիճակը, ցանկալին իրականության տեղ չեք ընդունի: Մտածած ամեն ինչ կհաջողվի անել մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ, բայց հաջող օր է: Այսօր ձեզ շատ պետք կգա մի քանի գործ միաժամանակ անելու, մրցակիցների մտքերը կարդալու և նրանցից մի քանի քայլ առաջ անելու ունակությունը: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեր ամենահամարձակ գաղափարների իրագործման հարցում:

Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ շուտով այդ միջոցները պետք կգան կարևոր մի բանի համար: Օրը հարմար է պետկազմակերպություններ դիմելու, փաստաթղթերը ձևակերպելու, պաշտոնական հարցումներ կազմելու համար: Եթե վերջին ժամանակներս ձեր ճանապարհին լուրջ բյուրոկրատական խոչընդոտներ են առաջացել, ապա այսօր պարզ կդառնա՝ ինչպես հաղթահարել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են օգնել ձեզ աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված ծրագրերն իրագործելու հարցում: Չի բացառվում՝ ձեզ հաջող գործարք կամ շահեկան պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները, ուրախ պահեր շատ կլինեն, բացի այդ կգտնվեն գաղափարներ, որոնք կուզենաք միասին քննարկել: Դուք հմայիչ կլինեք, հեշտությամբ կշահեք շրջապատողների վստահությունը: Հաճելի կլինի, որ շատերը պատրաստ կլինեն ձեզ հետ կիսվել իրենց գաղտնիքներով, բայց հետո այդ մարդիկ կարող են զղջալ: Այնպես որ՝ լավ է խուսափել ավելորդ անկեղծ զրույցներից նրանց հետ, ում վատ եք ճանաչում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շտապելու կարիք չկա: Առավոտը կարող է անօգուտ անցնել, բայց դա առիթ չէ մտածելու համար, որ ողջ օրը չի ստացվել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, ժամ առ ժամ ավելի ուրախ կդառնա, ավելի ու ավելի շատ նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կհասկանաք՝ ինչպես օգտվել դրանցից:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր աշխատանքային առաջադրանքները լուծելու համար: Դուք կարող եք դրանցից ինքնուրույն գլուխ հանել, բայց օգնականների էլ հեշտությամբ կգտնեք, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Չեն բացառվում հին գործընկերներից լավ լուրերը, աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առօրյա գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի. այսօր դրանք ձանձրալի կթվան: Կուզենաք դրանք մեկ ուրիշին հանձնարարել, բայց պայմաններն այդպես վարվել թույլ չեն տալ, այնպես որ՝ հավաքեք ձեզ ու գործեք: Ինչ-որ հետաքրքիր բանի անցնելու հնարավորություն կընձեռի օրվա երկրորդ կեսը: Այստեղ օգտակար կլինեն ձեր տաղանդները, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում:

Ցանկացած կարևոր զրույց արժե վարել երեկոյան: Այդ հատվածում դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև իսկապես կհասկանաք նույնիսկ նրանց, ովքեր նման չեն ձեզ: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է կյանքի կոչելու համար այն, ինչը նախկինում համարյա ֆանտաստիկ էր թվում: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք, արագ ու ճշգրիտ նպատակին տանող ուղին կգտնեք: Հաճույքով կօգնեն և՛ հին ծանոթները, և՛ նորերը. նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել:

Կարող եք լավ հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել վերջին օրերին: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և վեճից հետո հաշտվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է գործնական շփումների, համախոհներ փնտրելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հաճախ կկռահեք այն, ինչ նրանք փորձում են թաքցնել ձեզանից: Նախկինում բացառապես աշխատանքային հարաբերությունները կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ, եթե նախաձեռնող լինեք:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ փոքրիկ կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը ոչ մեծ, բայց անսպասելի ծախսեր կպահանջի: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Դուք նույնիսկ բարդ առաջադրանքներից արագ գլուխ կհանեք. կօգնեն փորձն ու ինտուիցիան: Լավ է ծրագրերը քննարկեք այն մարդկանց հետ, որոնք նախկինում արդեն օգնել են ձեզ նպատակներն իրագործելու հարցում: Կարող եք արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, որոշել, թե ինչ նպատակների պիտի հասնեք առաջին հերթին:

Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում անձնական հարաբերություններում: Կհաջողվի մտերիմների հետ հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Այս անգամ վեճի համար առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ մտածված քայլեր ու կշռադատված որոշումներ է պահանջում: Չարժե ասել և անել այն ամենը, ինչ կգա մտքին, տրվել հույզերին ու պահի ցանկություններին: Կենտրոնացեք բարդ առաջադրանքների լուծման վրա. երբ դրանցից գլուխ հանեք, տրամադրությունն էլ կլավանա:

Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Դուք անմիջապես կմտապահեք այն ամենը, ինչ կարող է կարևոր թվալ, արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Նոր նախասիրություններ կհայտնվեն, որոնց շնորհիվ շփման շրջանակները կընդլայնվեն: Օրվա երկրորդ կեսը մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ կբերի: Հավանական է կարևոր լուրեր ստանաք, որոնց շնորհիվ արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում, կհասկանաք, թե ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահավետ գործարքներ: Դուք շատ բաներում հույս կդնեք ինտուիցիայի վրա և այն, որպես կանոն, հուսախաբ չի անի:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա: Բայց դուք ամեն ինչ կհասցնեք, քանի որ ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1986 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0